13-ի նոյեմբերից 2014թ. մարտ ընկած ժամանակահատվածում ԵՀՀ-ն մի շարք պետական հաստատություններում հարցում է իրականացրել, որի նպատակն էր պարզել քաղծառայողների շրջանում շահերի բախման քաղաքականության ընկալման աստիճանը: Հարցումն իրականացվել է 7 նախարարությունում՝ 134 քաղծառայողի մասնակցությամբ:
Հարցմանը հաջորդել է ոլորտում ներգրավված փորձագետների և պետական պաշտոնյաների, ինչպես նաև պետական հաստատությունների աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ ֆոկուս խմբի կազմակերպում:
Նշված գործողությունների արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններին հասցեագրված առաջարկների փաթեթի մշակման համար: Առաջարկները ներկայացնում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գաղափարներ, ուղղված շահերի բախման վերահսկմանը և կանխարգելմանը: