2011 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնվել են Ինֆոտներ, որոնք պետք է խթանեն մեդիագրագիտությունը և նոր մեդիայի օգտագործումը։ Ինֆոտների ցանցը տեղակայված է Հայաստանի 10 քաղաքներում՝ Արարատում, Արմավիրում, Գորիսում, Իջևանում, Մարտունիում, Վանաձորում, Վայքում, Գյումրիում, Հրազդանում և Թալինում։ Ինֆոտները տեղեկատվական կենտրոններ են, որոնք բարձրացնում են տեղական համայնքային խնդիրներ։ Ինֆոտները ղեկավարում են այդ քաղաքներում և համայնքներում ապրող երիտասարդ ակտիվիստները։ Նրանք կազմակերպում են մեդիագրագիտության դասընթացներ, ֆիլմի ցուցադրություններ և քննարկումներ, ֆլեշմոբեր, որոնք բարձրացնում են հանրային իրազեկումը տեղական կարևորություն ունեցող խնդիրների վերաբերյալ։ Ինֆոտները կազմակերպում են հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդների, սոցիալական քաղաքականության, հանրային հաշվետվողականության թեմաներով տեղական և միջազգային մակարդակներում։ Ինֆոտները բարելավում են երիտասարդների և քաղաքացիական հասարակության խմբերի կարողությունները, օգնում տարբեր գործիքներով և մեխանիզմներով իրենց համայնքներում առկա խնդիրները բարձրաձայնելու։ Ինֆոտների ցանցն այս պահին աշխատում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերով՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար։
|