khgh

Introducing "Khaghaget", a collection of games for children (in Armenian)

«Խաղագետը» նկարազարդ գիրք է, որը ստեղծվել է մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր Վայոց ձորի Զեդեա, Ազատեկ, Ռինդ և Արենի գյուղերում ապրող տարեց մարդկանց հարց ու փորձ անելով, հավաքել են բակային խաղերի նկարագրություններ, որոնք հատուկ են եղել այս մարզին և գյուղերին։ «Խաղագետը» մանրամասն բացատրում է ինչպես խաղալ յուրաքանչյուր խաղ, քանի հոգի կարող է մասնակցել խաղին, ինչ պարագաներ են անհրաժեշտ, ինչին հատուկ ուշադրություն դարձնել։ Այս խաղերը զարգացրել են խաղացողի ուշադրությունը, տարածական կողմնորոշումը, ճկունությունը, արագաշարժությունը, ֆիզիկական ուժը: Գիրքն առցանց հասանելի է Academia.edu հարթակում։

 

«Խաղագետը» Մարդամեջ2021-ի ծրագրերից է, որի ստեղծմանն իր ներդրումն է ունեցել Վայք ինֆոտունը։

 

***

Մարդամեջ 2021-ն իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։ Այստեղ արտահայտված տեսակետները (կամ նյութի բովանդակությունը) միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

More