«Անին համատեքստում» աշխատաժողովի զեկույց

2013 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Թուրքիայի Կարս նահանգում հրավիրվել էր «Անին համատեքստում» խորագրով միջազգային աշխատաժողով, որի անցկացումը պայմանավորված էր Անիի նկատմամբ հետաքրքրության աճով, 2012 թ. Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ միջնադարյան պարսպապատ քաղաքը Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով:

Աշխատաժողովի նպատակն էր ընդլայնել դիտարկման շրջանակը՝ ընդգրկելով Անիին առնչվող տարածաշրջանի մշակութային ժառանգության կարևորագույն այլ վայրերը, և գնահատել առկա վիճակը, ինչպես նաև՝ հետազոտված վայրերի կարևորությունն ու պահպանման ներուժը:

Հավաքվեց փորձագիտական մի խումբ՝ Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Մակեդոնիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Նորվեգիայից, որի մասնագիտական ուսումնասիրությունների միջոցով բացահայտվեցին վերոհիշյալ վայրերը և այդպիսով՝ ավելի հարուստ և բազմակողմանի պատկերացում կազմվեց տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության վերաբերյալ: Սույն զեկույցում ներկայացված են աշխատաժողովի հիմնական եզրակացությունները և որոշ առաջարկներ՝ հետագա հնարավոր զարգացումների համար:

Աշխատաժողովի արդյունքում ստեղծվել է զեկույց, որն անդրադառնումը է Անիի հուշարձանների պահպանման մի շարք հարցերին։