Թեմա/ռեմա #8. «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան»

08.12.2023

Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Ութերորդ թողարկման մեջ «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարանի» մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, անկախ փորձագետ Գևորգ Սիմոնյանը և ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։