08.12.2023
Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։
Վեցերորդ թողարկման մեջ «Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն և կրեատիվ խաղեր» ձեռնարկի և մտածողության զարգացման մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր, ԵՀՀ խորհրդատու Միքայել Հովհաննիսյանը։