Թեմա/ռեմա #4. «Բռնության մշակույթը Հայաստանում»

08.12.2023

Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։ Չորրորդ թողարկման մեջ «Բռնության մշակույթը Հայաստանում» ժողովածուի և հանրային կյանքի երեք կարևոր ոլորտների՝ դպրոցի, բանակի ու ընտանիքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, գրքի գլխավոր խմբագիր, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՊՀ ասպիրանտ Դավիթ Պետրոսյանը։ Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ։