Թեմա/ռեմա #15. Արտահայտման ազատություն

26.02.2024

Ո՞րն է արտահայտման ազատությունը, որտե՞ղ են գծվում դրա սահմանները։ Ինչպե՞ս են իրար փոխկապակցված արտահայտման իրավունքը, օրենքը, բարոյական նորմերն ու գրաքննությունը։ Ի՞նչ է փոխել համացանցը ազատության ընկալումների մեջ։ Արդյո՞ք սոցիալական մեդիան պիտի վերահսկվի պետությունների կողմից, թե՞ այս հարցն այնուամենայնիվ յուրաքանչյուրիս ներքին պատասխանատվության դաշտում է։

«Թեմա/ռեմա» փոդքասթի հերթական թողարկման մեջ այս հարցերն են քննարկում հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանն ու գրող, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը՝ հենվելով 2009 թվականին ԵՀՀ աջակցությամբ պարոն Պասկևիչյանի և այլոց կողմից հեղինակած երկու ֆիլմերին՝ «Զուգահեռ իրականություն» և «Ներթափանցում»։