Երիտասարդական ուժ

29.11.2022

ԴԱՏԱ ծրագրի շրջանակում իրականացված «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից, Տավուշի մարզի Բերդավան համայնքի 18–ամյա բնակիչ Մանե Օհանյանի կողմից 2022 թ․ մարտ–մայիս ամիսներին Նոյեմբերյան համայնքում իրականացվել է «Երիտասարդական ուժ» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է երիտասարդների կարողությունների հզորացման միջոցով ապահովվել համայնքի բնակիչների հավասար հնարավորություններն ու մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։ Ծրագրի շրջանակում Մանեն կազմակերպել է որոշումների կայացման գործընթացների, հանրության ազդեցության տեսակների, քաղաքացկական մասնակցության վերաբերյալ դասընթացներ, հարցումններ բնակիչների շրջանում և մշակել առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է ՏԻՄ-երին՝դրանց լուծում տալու նպատակով։ Ծրագրի և Մանեի քաղաքացիական–հասարակական գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։ «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: