«Հոդված 27» Հակակոռուպցիոն բարեփոխումների առաջընթացը Հայաստանում

14.08.2019

Ծրագրում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ներկա ընթացքը, ոլորտում առկա խնդիրները և դրանց հաղթահարման հնարավորությունները: Ծրագրի ընթացքում նաև ներկայացվել և քննարկվել է Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից պատրաստած զեկույցը:

Ծրագրին մասնակիցել են ` Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ), Վարուժան Հոկտանյանը (Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան հակակոռուպցիոն կենտրոն), Եղիշե Կիրակոսյանը (ՀՀ Վարչապետի օգնական), Արամ Օրբելյանը (ՀՀ Արդարադատության փոխնախարար), Եվգենիա Պատուրյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ), Լիանա Դոյդոյանը (Ինֆորմացիայի ազատության կենտրոն), Ինես Գայկան (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն):