Խորհրդային շրջանի բռնաճնշումների նշանակությունն այսօր (Jam Session 32)

13.05.2018

Այս տեսանյութը նկարահանվել է 2018թ. մարտի 2-ին:

«ԽՍՀՄ-ում կար մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում, և ընդհանրապես, արգելված էր թուրքերի մասին որևէ վատ բան ասել, այսինքն՝ դա հետապնդելի էր և մարդիկ կարող էին այդ պատճառով էլ բռնաճնշման ենթարկվել: Ու քանի որ այդ բռնաճնշումները հենց իրենք ճնշել էին այդ ցեղասպանության մասին հանրային դիսկուրսում քննարկումը կամ դրանց հանրային ինչ-որ դաշտ բերելը, այդ խոսակցությունները ցեղասպանության մասին դարձել էին ավելի շատ ընտանեկան խոսակցություններ այն մարդկանց մասին, ովքեր ցեղասպանությունից փրկված էին, որովհետև դրա քննադատությունը հանրային դաշտում պատժելի էր նաև, քանի որ Թուրքիան ԽՍՀՄ-ի սկզբնական շրջանում դաշնակից էր Խորհրդային միության համար և իրենք ունեին որոշակի պայմանավորվածություններ և այդ օրերին չէր կարելի այդ ամեն ինչը քննադատել: Եվ քանի որ այդ ամենն արգելված էր մինչև 1960-ականները ներառյալ, փակ տարածք էր, ընդհանրապես էն բոլոր մարդիկ, որոնք ինչ-որ կերպ արտահայտում էին ցեղասպանության հետ կապված գաղափարներ իրենք, իհարկե, հակախորհրդային էին, որովհետև դա արդեն ազգայնական էր որակվում Խորհրդային միության կողմից ու բնական է, որ դա դիսիդենտ լինելու տարբերակ էր այդ հարցերի մասին խոսելը»:

«Այս ամենը կարևոր է, որ մենք պատմության նույն իրավիճակում չհայտնվենք: Այսինքն, եթե մարդը երբեք կասկածի տակ չի դնում այն հրամանները, որոնք գործող համակարգը տալիս է, այդ հրամանները պարտադիր չի որ լինեն հենց նացիստական կամ տոտալիտար կամ ոչնչացմանն ուղղված, բայց այդ հրամանները չքննելու կարողությունը, այսինքն՝ դու առանց քննելու հետևում ես ցանկացած օրենքի, որն ընդունվեց կամ ցանկացած որոշման և իշխանության կողմից հաստատված խաղի կանոններն սկսում ես ընդունել և խաղալ այդ կանոններով առանց հարցականի տակ դնելու և քննելու, դու դրանով իսկ նպաստում ես, որ վաղը կամ մյուս օրը համակարգը կարող է դառնալ տոտալիտար: Այսինքն՝ ինչքանով դու ենթարկվում ես առանց հարցականի տակ դնելու, առանց քննադատության, վերևից եկող որոշումներին, այդքանով դու նպաստում ես նման համակարգի հնարավոր դառնալուն»: