Տեսանյութը նկարահանվել է 08 նոյեմբերի, 2022 թ․
«Երբ ես շատ երիտասարդ էի, հայտնի հոգեբան Վիգոտսկու մոտ հայտնաբերեցի հետևյալ տարբերակումը՝ «տարր» versus «միավոր»։ Ի՞նչ էր ասում Վիգոտսկին։ Ասում էր, որ, օրինակ, ատոմը տարր է, չի պարունակում նյութի հատիկները, այն նյութի, որի մեջ ինքը գտնվում է, իսկ մոլեկուլը՝ միավոր է, այն արդեն պարունակում է նյութի հատկանիշները։
Ուրեմն մի բան է, եթե մենք ուսումնասիրում ենք ջրի ատոմները, նույն ձևի մենք կարող ենք ուսումնասիրել քարի ատոմները կամ փայտի ատոմները, ասենք մետաղի ատոմների դեպքում մի քիչ այլ է, որովհետև մետաղը նաև էլեկտրական հաղորդիչ է, այնտեղ էլեկտրոններն ավելի ազատ են պոկվում, բայց, ամեն դեպքում, ատոմները գրեթե ամեն տեղ նույնն են։ Իսկ երբ ուսումնասիրում ենք ջրի մոլեկուլը՝ H2O, այդ մոլեկուլն արդեն իր մեջ պարունակում է ջրի հատկանիշները, այսինքն՝ ինքը արդեն ջուր է։
Ուրեմն «վերլուծություն» բառին մոտենալիս ես միշտ այդ խնդիրն եմ դնում իմ առջև, տվյալ դեպքում ի՞նչն է վերլուծվում. տվյալ օբյեկտի տարրե՞րը, թե՞ միավորները»։