Այս տեսանյութը նկարահանվել է 2018թ. մարտի 21-ին, Քննադատական մտածողության դպրոցի ընթացքում:
Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. «Շշի վզիկը» և այլ արդի քաղաքական-մեթոդական հարցեր
Բանալի բառեր. «Շշի վզիկ», շշիկաձև, բուրգային, միանձնյա կառավարում, իրականության աղավաղում, դավադրական մտածողություն, արխայիկ մտածողություն, մեդիա էթիկա, տուֆտա, տուֆտայի մշակույթ, «դատարկություն» (կյանքի, ժամանակի վատնում), գիտություն, էպիգենետիկ, Диссернет, դիսերտացիա (ատենախոսություն), Սոլովկի, Բելոմոր կանալ, իշխ, բռնության մշակույթ, դավադրության տեսություն, «бомбить Воронеж», «англичанка гадит», Պուտին, քսան միլիարդ Ուկրաինային, համաշխարհային նշանակության արժեքներ, Սիրիա, գուլագ, զեկ
0:09 Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Շատ լավ էր, ես էս վերջին մասին ձեր խոսակցության ներկա եղա և հետաքրքիր մի քանի լրացում եմ ուզում անեմ՝ իմ մոտեցումները էդ հարցերի վերաբերյալ: Նախ «իշխ»-ի հարցը. ուրեմն՝ միանձնյա կառավարումը արդեն աշխարհում չի աշխատում. դա գալիս է հին ժամանակներից: Գայլերի ոհմակը ունի առաջնորդ, մարդկանց ոհմակը նույնպես ուներ առաջնորդ, բայց մարդկությունը էնքան է զարգացել, որ միանձնյա կառավարումը արդեն չափից դուրս շատ սխալներ է ստեղծում՝ չի համապատասխանում կարիքներին: Դրա համար մի անձից ոչինչ կախված չի: Երբ ժողովուրդը, ազգը, պետությունը ծանր վիճակում է լինում՝ իրանք հետ են գնում միանձնյա կառավարման տարբերակին հոգեբանորեն: Մտածում են՝ էս մի անձից շատ բան է կախված, ինքն էլ ուրախանում է. բայց ոչ մի բան կախված չի մի անձից: Միանձնյա կառավարումը միշտ բերում է շատ հետաքրքիր էֆեկտների, որը կոչվում է շշի վզիկի[1] էֆեկտները: Գիտեք՝ ի՞նչ է դա նշանակում:
Դահլիճ 1:25 – Ոչ:
ԳՏԳ – Ուրեմն՝ պատկերացրեք Պուտինը: Ինքը նենց է արել, որ էս ամեն ինչի ղեկավարը ինքն է, բայց ինքը մի մարդ է: Ինքը ինչքա՞ն ինֆորմացիա կարա մեջով անցկացնի ու ռեակցիա տա: Հիմա. եթե ինքը պիտի լուծի, չգիտեմ, Վոլոկոլամսկի գազի, աղտոտման հարցը, Հայաստանի և Ադրբեջանի հարցը, Սիրիայի հարցը, Ամերիկայի հետ հարաբերությունների հարցը. և էդպես շարունակակեք էդ շարքը: Ասենք ինչ-որ տեղ սելավ է եկել՝ դրա հարցը, իրա ընտրությունների հարցը, չգիտեմ, իրա հարաբերությունների հարցը Սեչինի հետ. չափից դուրս շատ հարցեր են էստեղ գալիս: Իրանք ուրեմն գալիս են իրա վրա սենց ամեն կողմից՝ ինքը կարող է ռեակցիա տալ միայն որոշակի հարցերին: Ի՞նչ է էդ դեպքում ստեղծվում. նախ, հետ է ընկնում քաղաքական աշխարհը էդ երկրի. (չէ որ) ինքը չի պատասխանում. հարցեր կան, որոնց չի պատասխանում, մեծ մասին. (կառավարումը հետ է ընկնում՝) որովհետև միանձնյա կառավարման դեպքում ներքևինները վախենում են առանց իրա «OK»-ի որոշում կայացնել:
Երկրորդը՝ ամբողջ իրականությունը աղավաղվում է, և երրորդը՝ էդ վախենալը՝ որոշում կայացնել, որ ոչ մի որոշում չի կայացվում՝ գնում է էն, որ Միքայելը էստեղ նկարագրել էր, էսպես ասած՝ պատմության «ինքնըստինքյան» ընթացքը. սկիզբ, մեջտեղ, ավարտ՝ առանց նպատակի: Էստեղ սենց ծակեր են առաջանում, որտեղ ոչ մի որոշում չի կայացվում: Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում մենք դա կարող ենք նկատել էն դեպքերում, երբ որ երկա՜ր ժամանակ ոչ մի բան չի կատարվում, որովհետև հետո Պուտինը կնայի՝ մի հատ կհրավիրի հանդիպման նախագահներին։ Հետո մի վեց տարի էլի ոչ մի բան չի կատարվի, հետո նորից կհրավիրի հանդիպման: Այսինքն՝ ինքը որ էս հարցը լուծեց, էս հարցը լուծեց՝ վեց տարին մեկ հասնում է էդ մի հարցին. մի քիչ լուծում է, բայց չի կարող լուծել, որովհետև չի կարող, տենց հնարավոր չի, դա մեծ ծակեր են, պետք է անընդհատ աշխատանք:
Էդ մի օրինակ: Ուրեմն՝ շշի վզիկը նշանակում է՝ նեղ է իրա ռեակցիաների քանակը, ու դրա համար միանձնյա կառավարումը չի աշխատում, և դուք դա կարող եք տեսնել ամենուր: Եվ ձեզ ասեմ, որ հիմիկվա փոփոխությունները Հայաստանում նույնպես դրա դեմ դուրս գալու ձև են, էսպես ասած, մի քիչ, սենց, խորամանկ ձևով, որովհետև Սերժ Սարգսյանը ուզում է ստեղծի ոչ թե միանձնյա կառավարում, այլ ամբողջ Հայաստանը դարձնի մի հատ Հանրապետական կուսակցություն՝ կոոպտացիա անի բոլորին մեջը:
Դա արդեն միանձնյա չի կարող լինել. դա պիտի լինի խորհրդի ձևով, բայց էդ խորհրդի մեջ բոլորը նույն գաղափարախոսությանը, նույն արժեքներին, էսպես ասած, մնան աշխատող: Ու դա շատ դժվար պրոյեկտ է, որովհետև ներսը սկսվելու են բաներ («խլվլումներ») արդեն: Ինչքան շատ մարդ ես վերցնում, էնքան հնարավոր չի, որ բոլորը նույն ձևի համաձայնեն. մեկը սենց բան կուզենա, մեկը նենց բան կուզենա. դրա համար էնտեղ ներսը խլրտոցներ են սկսելու: Դրա համար ասում են, որ միակուսակցական երկրներում քաղաքական իրադրությունները փոխվում են կուսակցության ներս: Օրինակ՝ կոմունիստական կուսակցության ներսում էին քաղաքական տարբերությունները մոտեցումների, որոնք ի վերջո բերեցին էդ ամբողջ համակարգի ճոճելուն ու ի վերջո բազմակուսակցության հանգեցրեցին:
Այսինքն՝ միանձնյա կառավարումը վերջավոր և անհնարին բան է, և աշխարհը հիմա գնում է բնականաբար փորձարկելու այլ ձևեր կառավարման: Դրա համար ստեղծում են բան՝ իշխանությունների բաժանում, ստեղծում են կլոր-սեղանային կառավարման ձևեր, ինչպես, ասենք, Եվրոպական միությունը, և այլն, և այլն: Միանձնյա կառավարումը ունի մի առավելություն…
6:09 Դահլիճ – Հյուսիսային Կորեայի:
ԳՏԳ – Հա, Կորեան. դա տոտալիտար… Տոտալիտար տեղանք է: Ի վերջո մենք տեսել ենք այլ տոտալիտար տեղանքներ. իրանք կարճատև կյանք են ունենում պատմականորեն: Ավաղ, էն մարդը, որը էդ կյանքում ապրում է՝ կարող է իրա կյանքից երկար տևի էդ, բայց պատմականորեն տոտալիտար համակարգերը կարճատև կյանք են ունենում:
Մի առավելություն ունի՝ իրա էն հրամանը, որ ինքը տվեց. եթե էդ հրամանին ենթարկվողը ստրուկ է, լավ հպատակ է՝ էդ հրամանին ենթարկվողը էդ հրամանը լավ է կատարելու: Այսինքն՝ արագ է: Համարվում է, որ միանձնյա կառավարումը էֆեկտիվ է: Բայց քանի որ ինքը չի կարող հետևել անընդհատ, ինքը լավ ստրուկ է, թե չէ՝ ներքևինը, - ինքը (շեֆը) էս ծակերի մեջ է, վեցը տարի չի հետևել, (մյուսը) լավ ստրուկ է, թե չէ. էս մի գուբերնատորը, ասենք, էն մի նախագահը, էս մի իրա բանը՝ օգնականը... (Արդյունքում) ստեղծվում է էն, ինչ որ կոչվում է տուֆտա[2]: Տուֆտան շատ հետաքրքիր բառ է: Ո՞վ կարող է ասել՝ ո՞ր բառից է առաջացել:
7:22 Դահլիճ – Տաֆտալոգիա (տավտոլոգիա[3]):
ԳՏԳ – Ոչ: Կապ չունի իրար հետ, բայց էդ էլ է շատ լավ բառ: Տուֆտա[4]՝ տուֆ բառից է. նույն արմատն է, համենայն դեպս, (եթե նույնիսկ) տուֆ բառից չի առաջացել: Ուրեմն, էս իմ վերջերս արած լեզվաբանական հայտնագործությունը ձեզ պատմեմ: Ուրեմն, «տուֆ» բառը, ուրեմն, հայկական չի, այսինքն ըստ երևույթին դա էլի ինչ-որ միջազգային բառ է, ես չգիտեմ, լատիներենից վայ թե չի գալիս, դժվար է ասել, թե որտեղից: Ուրեմն, ինքը ի՞նչ է նշանակում: «Տուֆ» արմատը նշանակում է ծակոտկեն, հաստ ինչ-որ բան: Եվ ուրեմն «տուֆտա»-ն՝ դա նաև ասում են «տաֆտա», - դա հաստ կտոր է, ծակոտկեն, որը Օդեսայում տասնիններորդ դարի վերջում դնում էին կարի մեքենայի՝ «Զինգեր» կարի մեքենայի տակ, որի վրա դնում էին էն կտորը, որը պիտի կարեն, որպեսզի ասեղը որ գա՝ չկպնի կարի մեքենայի կոշտությանը. գա ու էդ տուֆտայի մեջ, տաֆտայի մեջ ընկղմվի: Հիմա, եթե վրայի կտորը հանում ես՝ դու ձև ես թափում իբր թե աներևույթ շոր ես կարում, բայց մենակ տուֆտան ես կարում: Հետո Օդեսայի հրեաները՝ դերձակները, ընկան հեղափոխության ծոցը, իսկ Օդեսան նաև հայտնի էր (որպես) ռուսական կայսրության գողականության, «բլատնոյ» մշակույթի (կենտրոն): Էնտեղ…
9:29 Դահլիճ – Յապոնչիկը:
ԳՏԳ – Յապոնչիկը նոր է: Ես խոսում եմ տասնիններորդ դարի վերջերի մասին, երբ… Շատ ստեղծագործ քաղաք է դա, բայց նաև էնտեղ, ուրեմն, կուտակվել էր և՛ հրեական մշակույթը՝ տեղական, և՛, ուրեմն, էդ նավահանգստի պատճառով միջազգայնացումը, և՛ «բլատնոյ»՝ գողական աշխարհի մշակույթն էր կուտակվել:
Ու ուրեմն Օդեսայի գողականները, որոնց կամ իրանք էին դերձակ, կամ իրանց պապան, պապն էր եղել դերձակ, կամ մայրը՝ ընկան Ստալինի ձեռը: Եղավ հեղափոխությունը, հետո սկսեցին բոլոր մարդկանց քշել ճամբարներ: Եվ առաջին կարևորագույն ճամբարներից մեկը դա Սոլովկին[5] էր՝ հյուսիսում. էդպիսի մի վանք է, որտեղ նրանք կուտակվեցին: Հետո էդ Սոլովկիի ճամբարը ընկածներին տարան փորելու առաջին, տարան առաջին մեծ աշխատանքային ճամբարը՝ փորելու Բելոմոր կանալը[6]: Ուրեմն՝ Բելոմոր կանալը պետք էր փորել շտապ, արագ, որովհետև Ստալինը ուզում էր աշխարհին ցույց տալ, որ սոցիալիզմը լավն է, խոսքը երեսունից, քսանիննից-երեսուներեք թվականների մասին է (երևի): Իսկ Սոլովկիի ճամբարը, որպես առաջին ճամբարներից մեկը, ստեղծվեց, եթե չեմ սխալվում, մոտավորապես քսաներկուսից-քսանչորս թվականներին: Ուրեմն՝ էս բանտարկյալներին…
Հիշե՛ք մի հատ փակագծերի մեջ, որ էս վերջերս ինչ-որ մեկը գաղափար հայտնեց. «Եկեք բանտարկյալներին տանենք խրամատներ փորեն Լեռնային Ղարաբաղի գծի վրա»:
Ուրեմն՝ բանտարկյալներին տարան փորելու… Էդ, որ հիմա էդ գաղափարը առաջացավ՝ էդ կոչվում է էպիգենետիկ փոփոխություն[7]. ես հետո ուզում եմ դրա մասին խոսեմ: Այսինքն դա գենետիկ չի հիշողությունը, բայց էպիգենետիկ հիշողություն է դա՝ մարդու մեջ մեկ էլ հանկարծ ծնվում է. «Եթե բանտարկյալ կա՝ խի՞ չօգտագործենք, ախպեր»:
Ուրեմն՝ տարան էս բանտարկյալներին, ասեցին. «Փորեք», բայց պետք էր կարճ ժամանակում փորել շատ երկար բան: Իսկ էս մարդիկ գիտեին ոնց տակից դուրս գալ՝ բլատնոյները, գողականները: Եվ ոչ միայն գողականները, նաև անմեղները՝ բոլորը խառը: Եվ իրանք ասեցին. «Լավ, ախպեր ջան, մենք կփորենք»: Ու փորեցին սուտի… Փորեցին սուտի ջրանցք. խրամատ չէին փորում, ջրանցք էին… Բելոմոր կանալ: Սիգարետը, չե՞ք հիշում էն պապիրոսը՝ «Բելոմոր կանալ» - ջրանցքն էին փորում: Սուտի փորեցին ջրանցքը, այսինքն՝ ոչ խորը, բայց լայն, որով հնարավոր չէր, որ նավ անցներ: Փորեցին, զեկուցեցին… Նույնիսկ Մաքսիմ Գորկին գնաց-ճամփորդեց՝ հատուկ նավ էին սարքել երևի, որ տակը խոր չլինի, որ անցնի դրանով: Աշխարհին ցույց տվեցին, բայց անօգտագործելի էր դա: Հետո արդեն՝ երկրորդ համաշխարհայինից հետո, նորից փորեցին, որ վերջապես դառնա օգտագործելի:
Ուրեմն՝ այ էդ գործը, որ իրանք անում էին սուտի, իրան կոչում էին տուֆտա: Եվ ամբողջ զեկային[8] աշխարհը՝ հսկայական գուլագային աշխարհը, որը ստեղծվեց Սովետական միությունում, առաջնորդվում է տուֆտայի սկզբունքով: Եվ էն, որ ասում են, օրինակ. «Солдат спит, служба идёт» - էդ՝ հենց էդ տուֆտայի սկզբունքն է: Այսինքն՝ ձև թափի, թե գործ ես անում, զեկուցի, որ ձևականորեն ամեն ինչ լավ է, իսկ իրականում ոչինչ մի արա:
Հիմա էս ստրուկը, քանի որ սենց ծակերի մեջ է երկար ժամանակ գտնվում՝ ոչ լուր կա, ոչ բան կա իրա ղեկավարից... էսօր նա հեծանիվ է քշում Մեդվեդևի հետ, վաղը՝ գնացել է որսի, և այլն: Վեցը տարի, հինգը տարի, երեք տարի, թեկուզ երեք ամիս իրանից լուր չկա: էս ստրուկը սովոր է, որ հետո նա (ղեկավարը) չի էլ հասցնելու հրամանի ի կատար ածվելը ստուգել: Դրա համար՝ (ստրուկը) հրամանը ստացավ՝ ասում է. «Слушаюсь», հետո գնում է տուֆտա է անում՝ ձևականորեն, որ զեկուցի:
Ու տուֆտան իհարկե շատ ուժեղ կապված է կոռուպցիայի հետ: Դա կարող էր մտնել մեր երեկվա էդ կոռուպցիայի բանի մեջ[9], որովհետև դա կոռուպցիա է՝ լինի դա արվող փողի համար, լինի դա արվող մտքային, մտավոր կոռուպցիայից: Երբ որ երկրաշարժերի ժամանակ Գյումրիի շենքերը փլվեցին՝ դա նրանից էր, որ տուֆտան ներս է մտել ամբողջ Սովետական միության հոգեբանության ու գաղափարախոսության մեջ, որովհետև էդ շենքերի մեջ «տուֆտա» էին դրել բանի փոխարեն՝ գաջի, էդ ցեմենտի փոխարեն: Ուրեմն՝ տուֆտան կարող է (աշխարհ քանդել)… Ու շատ վնաս բան է: Տուֆտա է էն ամեն պահը, որ մարդը կորցնում է իրա կյանքում: Այ, եթե դասի ժամանակ նստած եք ու բան չեն սովորացնում ձեզ՝ դա «տուֆտա» է: «Տուֆտա» է անում ուսուցիչը և ձեզ սովորացնում է, որ դուք տուֆտայի կյանքում ապրեք:
Իմ ամենամեծ հայտնագործությունը, երբ ես Սովետական միությունից դուրս եկա, գնացի արտասահմաններ, որ՝ կա կյանք, որտեղ տուֆտայով չեն ապրում, որ կա կյանք, որտեղ և՛ սովորեցնելուց, և՛ աշխատելուց անընդհատ պահանջում են իմաստավոր, քո ամբողջ կարողության ներդրում, և, էսպես ասած՝ ա՛յ, էդ «դատարկությունները» գոյություն չունեն: Այ էդ իմ առաջին շատ ուժեղ տպավորությունն էր: Հետո, երբ ես հետ եկա Հայաստան՝ տխրությամբ հայտնաբերեցի, որ էդ տուֆտայի մշակույթը մեզ մոտ չի գնացել ոչ մի տեղ, ընդհակառակը՝ շատ լավ տարածված է: Հիմա նայեք՝ ի՞նչ տարբերակներ. ասենք, օրինակ, էդ դիսերտացիաների հարցը: Էն, որ ամբողջ Սովետական միությունում վերջին ժամանակներում արդեն հատկապես, լիքը… Եվ սկզբում էլ իհարկե, բայց հատկապես վերջին ժամանակներում՝ լիքը սուտի դիսերտացիա էր պաշտպանվում. դա հայտնի բան է[10]:
Ընդ որում մենք գիտենք՝ տուֆտան որտեղից է գալիս: Մշակութային ունի արմատներ: Կան երկրներ, մշակույթներ, որտեղ ավելի հեշտ է տուֆտան հիմնավորվում, հիմնադրվում: Օրինակ, եթե վերցնում ենք դիսերտացիաների հարցը Խորհրդային միության մաշտաբով՝ դա ուսումնասիրված է, որ իրանց մեծագույն տոկոսը միջինասիական երկրների ներկայացուցիչների և Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչների դիսերտացիաներն էին: Ավելի փոքր տոկոսը Վրաստանի, և է՛լ ավելի փոքր՝ Հայաստանի, բայց Հայաստանը երրորդ տեղում էր: (Այս տուֆտա դիսերտացիաների քանակը գերակռշռում էր նշածս տարածքներում) համեմատած, ասենք, Չելյաբինսկի հետ, կամ Ուկրաինայի, կամ Լիտվայի:
Ինչի՞. որովհետև էն մշակույթը, որը իրան զգում է տիրակալի կողմից գրավված՝ տիրակալի օրենքները ընդունում է որպես «տուֆտա»: Տիրակալը ասում է. «Որպեսզի դու հարգանք ունենաս, փող ավել ունենաս, «իշխ» ունենաս՝ դու պիտի դիսերտացիա պաշտպանես»: (Տիրվող մշակույթն) ասում է. «Լավ, ախպեր ջան» (աչքիս վրա): Փողը տալիս է ինչ-որ մեկին: Սա դիսերտացիան գրում է: Հետո գնում է, փողը տալիս է էդ խորհրդին: Խորհուրդը ընդունում է: Հետո փողը տալիս է՝ ՎԱԿ-ում (ВАК-Высшая аттестационная комиссия) է ծանոթ գտնում, տալիս է. կոնյակ է, ինչ է: Եվ էդպես էս սուտի դիսերտացիաները բազմանում էին:
Երբ ես եկա (անկախ) Հայաստան (2007-ին)՝ ես պարզեցի, որ դա ընդհանրապես համատարած մոդա է դարձել. սուտի դիսերտացիա պաշտպանելը, ավաղ:
Այսինքն՝ էդ «տուֆտա»-ն Սովետի գնալով ոչ թե անհետացավ, այլ ավելի խորքային դարձավ մեր հասարակությունում, և ոչ միայն. և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում: Այսինքն դժվար էր պատկերացնել, որ Ռուսաստանի, ասենք, ինչ-որ, չգիտեմ, Վլադիվոստոկի մի որևէ ռայկոմի քարտուղար տուֆտայով պաշտպաներ դիսերտացիա էն ժամանակ՝ Սովետի (ինքը դրա կարիք չէր ունենում սովորաբար): Հիմա դա համատարած երևույթ է, և եթե գիտեք՝ «Диссернет[11]»-ի սկանդալ գոյություն ունի, որտեղ նայում են, թե ինչ տուֆտա դիսերտացիաներ են պաշտպանել, և այլն:
Ուրեմն, էդ ուզում եմ ասեմ, որ էդ միանձնյան ստեղծում է տուֆտայություն: Միանձնյան, եթե սպանում է տոտալիտարի դեպքում, Ստալինի դեպքում, Հյուսիսային Կորեայի դեպքում՝ մի քիչ սպառնալիքը շատ է, վտանգը շատ է՝ էս ստրուկը աշխատում է լավ կատարել հրամանը. վախը շատ է: Հենց որ միանձնյան դադարում է սպանել՝ տուֆտան դառնում է համատարած:
Մի փաստարկ, գործոններից մեկն է դա: Մենակ էդ չի փոփոխությունը (սպանող տոտալիտարիզմից դեպ ոչ սպանող ռեժիմը): Մենք հիմա չենք խոսում փոփոխության մասին՝ տոտալիտարից դեպի ոչ տոտալիտար: Ուղղակի, այ, մի գործոնը դա է, որ եթե մահվան սպառնալիքը չկա, բռնության, շատ հստակ բռնության սպառնալիքը չկա, ֆիզիկական բռնության՝ (ապա) ստրուկը լավ չի աշխատում: Ու մենք դա լավ գիտենք նաև պատմությունից. դրա համար էլ ստրկատիրական համակարգերը վերանում են: Դրա համար հիմա էս վերևը գտնվողը («շշի վզիկի» տերը) լավ չի ստացվում (իր կառավարումը):
Բայց ես ձեզ ուզում եմ մի երկու օրինակ բերեմ. ուրեմն տեսեք՝ ռուս-բրիտանական սկանդալը[12]: Էնտեղ ինչ-որ քիմիական նյութով նախկին ռուսական շպիոնին թունավորել են: Բրիտանիան համարում է, որ դա արվել է Պուտինի հրամանով: Հիմա՝ զուգահեռաբար գոյություն ունի, եթե գիտեք, ռուսական RT հեռուստաընկերությունը, որը ղեկավարում է մի ծագումով հայ կին՝ Մարգարիտա Սիմոնյան անունով, որին շատ չեն սիրում արևմուտքում՝ և՛ Ամերիկայում, և՛ Բրիտանիայում, և՛ եվրոպական երկրներում, որովհետև ինքը անում է ռուսական-պրոռուսական պրոպագանդա, և համարում են էնտեղ, որ ինքը լիքը սուտ բաներ է ասում: Ես էլ համարում եմ, որ ճիշտ են ասում, որ ինքը ավելի սուտ բաներ է ասում, քան, ասենք, այլ արևմտյան լրատվամիջոցները, որովհետև դա էլ է կապված հենց էս համակարգի հետ... որովհետև իրանք չեն հավատում, որ դեմոկրատիան հնարավոր է՝ հոգեբանորեն (չեն հավատում): Իրանք համարում են, որ… Հենց դրա համար եմ ուզում, դրա մասին եմ ուզում խոսեմ. համարում են, որ CNN է, թե ինչ է՝ բոլորը միայն կատարում են ինչ-որ մեկի հրամանը[13]: Այսինքն (իրենք համարում են), որ էնտեղ բան չկա՝ ճշմարտություն չկա, ժուռնալիստական էթիկա չկա. էդ սաղ սուտ է: Դրանով առաջնորդվելով իրանք ստեղծել են RT հեռուստաընկերությունը, որը Բրիտանիայում բավական մեծ «успех» ունի, ինչպես և ցանկացած դեղին մամուլը:
Եվ ցանկացած ապատեղեկատվությունը, մենք արդեն գիտենք գիտականորեն, որ ինքը շատ ավելի հեշտ է տարածվում՝ սկանդալայինը, քան թե, էսպես, բալանսավորվածը, ճիշտը, իրականությանը համապատասխանողը, էթիկականը և այլն, որը շատ ավելի ձանձրալի է:
Հիմա. էս Բրիտանիայում կա էդպիսի մամուլի խորհուրդ՝ մեդիայի խորհուրդ[14], որը քննում է տարբեր մեդիաների հետ խնդիրներ, հարցեր և այլն: Ու էդ մեդիայի խորհուրդը վաղուց արդեն քննում էր RT-ի հարցը[15]: Եվ էս թունավորման դեպքին զուգահեռաբար… Ուրեմն՝ էս թունավորման դեպքն է գնում. թունավորեցին, Թերեզա Մեյը հայտարարեց, որ. «Ինձ թվում է՝ Պուտինն է»: Մերոնք ասեցին. «Սուտ եք ասում՝ մեզ «դակազատ» բերեք». «մերոնք» ասելով՝ Պուտինին նկատի ունեմ: Ինքը ասեց… Դե «մերոնք» «գողական են ֆռռում», չէ՞, էդ դեպքերում: Ուրեմն՝ ինքը (Մեյը) ասեց. «Եթե դու «вообще-то» ընկեր ես կամ բարեկամ ես, ինչպես հայտարարում ես, առանց մեր կողմից «դակազատ» բերելու՝ դու ցույց տուր, որ դու չես»: Ինքը էլի ասեց. «Ես по-чёрному ухожу» - «Ես կապ չունեմ դրա հետ, մինչև «դակազատ» չբերեք»: Դուրս արեցին դեսպանության աշխատակիցներին: Սրանք (ռուսները) դուրս արեցին դեսպանության աշխատակիցներին, փակեցին կոնսուլատը Սանկտ Պետերբուրգում և վրայից էլ ասեցին. «Մենք փակում ենք «British Council»-ը[16], որ դուք անգլերեն չսովորեք»: Это называется бомбить Воронеж[17]: Քո երկրի ժողովրդին վատություն ես անում, որովհետև չես կարա իրական թշնամուդ անես վատություն, որ… Ուրեմն, որ քո երկրի ժողովուրդը անգլերեն չսովորի, անգլիական ֆիլմեր չտեսնի, դես-դեն՝ «ես փակում եմ ձեր մշակութային կազմակերպությունը»: Էս՝ ուրեմն էս պրոցեսն է գնում:
Սրան զուգահեռաբար էն մեդիա խորհրդին ինչ-որ ժամանակ՝ շատ ավելի էս դեպքից առաջ, խնդրել էին RT-ի հարցը քննել, որովհետև բողոքներ կային, որ սուտ է ասում և այլն, և այլն: Սա քննել է, քննել է, քննել է ու էս պահերից ինչ-որ մեկին հայտարարում է, որ «Հիմա մենք պիտի հավաքվենք, որ որոշենք՝ էդ RT-ն ի վերջո թույլատրում ենք Բրիտանիայում շարունակել աշխատել, թե ոչ, և ինչ պայմաններով»: Հիմա էս պահին սրանք (ռուսները) մեկ էլ հանկարծ ասում են. «Եթե դուք RT-ն արգելեք՝ մենք ոչ մի BBC, CBS (և այլն) չենք թողնելու, որ մեր մոտ հեռարձակեն»: Իրանք (Ռուսաստանի պրոպագանդիստները) «կարծում են», որ էս պրոցեսը (RT-ի քննելը) սրա (իբր Ռուսաստանն անմեղ տեղը մեղադրելու Սկրիպալի թունավորման համար) շարունակությունն է: Իրանք կարծում են, որ հիմա՝ հենց էս պահին, Թերեզա Մեյը, թե ով՝ գաղտնի բրիտանական կառավարությունը, «англичанка[18]», թագուհին երևի, հրամայել է էս մեդիա խորհրդին, որ իրանք հենց էս պահին RT-ի հարցը քննեն ու փակեն: Իրանք չեն հասկանում, որ էնտեղ կա առանձին անկախ մեդիա խորհուրդ, որը կարող է փակի, կարող է չփակի՝ անկախ նրանից սկանդալային մակարդակը որտեղ է գտնվում էս հարաբերությունների մեջ: Իհարկե էս խորհուրդը լսում է՝ ինչ է կատարվում , իմանում է: Բայց էդ անկախությունը, որ կարող է լինի նորմալ երկրի մեջ, իրանք չեն կարողանում պատկերացնել: Իրանք կարծում են. եթե պատերազմ է, ուրեմն բոլորը՝ էս «շշի» մեջ, բոլոր նույն պատճառները ու հետևանքները ունեն գործողությունների:
Հիմա՝ շատ հետաքրքիր է, թե էս խորհուրդը ինչ կորոշի, որովհետև եթե հանկարծ պատահաբար չփակեց, սրանք (Ռուսաստանի պրոպագանդիստները) ասելու են. «Հաղթանակ» (պնդելու են, որ Ռուսաստանից վախեցան ու նահանջեցին, դրա համար չփակեցին): Եթե հանկարծ պատահաբար փակեց՝ սրանք ասելու են. «Այ, տեսնում էիք, որ ասում էինք՝ իրանք բոլորը նույն կենտրոնից են կառավարվում»: Այ էդքան բարդ է վիճակը. եթե դու չգիտես, որ էս սիստեմը անկախ է, սրանից շուտ է սկսել էս հարցը և այլն, և այլն՝ դու չես կարող հասկանալ, թե էստեղ ինչ է կատարվում:
Սա ուրեմն որոշակի դեպք, թե ինչու «շշիկաձև» կառավարումը՝ «շշի վզային», սխալ է, որ ինքը սկսում է կարծել կամ ձև թափել, թե կարծում է (որ բոլորն են այդպես կառավարվում): Որովհետև ես համոզված եմ, որ Ռուսաստանում կան մասնագետներ, որոնք շատ լավ գիտեն, որ սա անկախ պրոցես էր, բայց իրանք համոզված են կամ ուզում են մեզ համոզել, որ դա էդպես չի: Իրանք ուզում են ինքնալեգիտիմացում (այսինքն որ շշիկաձևը միակ ձևն է իրականում ,ու ուրեմն Ռուսաստանն էլ ճիշտ է այդպես կառավարվելով, ու ուրեմն իրենք ճիշտ են՝ որ ծառայում են կառավարման այդ ձևին): Քանի որ իրանց մոտ բուրգային է էդ կառուցվածքը՝ իրանք ուզում են ցույց տալ, որ ամեն տեղ է էդ կառուցվածքը բուրգային:
Նույնը՝ շատ հայտնի դեպք. Ուկրաինայի միլիարդների հարցը:
Եթե հիշում եք, ուրեմն. Պուտինը ամեն անգամ, և էս վերջին վավերագրականներում կրկին, կրկնում է, - և մինչև էդ հայտարարվել է տարբեր Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից, - որ Ուկրաինան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի Ուկրաինայում հեղափոխություն կատարեն ու Ուկրաինան Ռուսաստանից կտրեն՝ ծախսել են քսան միլիարդ դոլար, թե ավել՝ երկու հարյուր միլիարդ, չեմ հիշում հիմա թիվը՝ հսկայական միլիարդներ[19]:
Որտեղի՞ց է դա գալիս. որովհետև էն ժամանակ՝ 2014 թվականին, Նուլանդը[20] ասեց, որ մենք Ուկրաինայում դեմոկրատիա զարգացնելու համար ծախսել ենք «քսան միլիարդ». նու վերցնենք, թե դա քսան միլիարդ է՝ ծախսել ենք քսան միլիարդ դոլլար:
Ի՞նչ է դա նշանակում. երբ որ ես եկա էս օֆիս աշխատելու՝ ես նայեցի փաստաթղթերը, դա տաս տարի առաջ էր: Եվ էս օֆիսը, պարզ է, որ ունի իր քույր օֆիսները Վրաստանում և Ադրբեջանում, և էսպիսի ինֆորմացիա կար, որ Եվրասիա հիմնադրամը, այն ժամանակ սա Ամերիկյան Եվրասիա հիմնադրամ էր, Հարավային Կովկասում ծախսել է եթե չեմ սխալվում, տասնհինգ տարվա ընթացքում, մոտավորապես 1992 թ.-ից պլյուս տասնհինգ տարի՝ մինչև 2007 թիվը, իննսուն միլիոն[21] դոլլար. քիչ չի: Դա նշանակում է՝ մոտավորապես եթե երեք մասի ենք բաժանում. երեսուն միլիոն՝ Հայաստան, երեսուն միլիոն՝ Վրաստան, երեսուն միլիոն՝ Ադրբեջան: Ինչի՞ վրա. դեմոկրատիայի զարգացման և ազատ շուկայի զարգացման՝ տնտեսական ազատությունների զարգացման:
Էդ ի՞նչ է նշանակում. էդ նշանակում է, որ ինքը չի վերցրել էդ իննսուն միլիոն դոլլարը ու տվել էսինչ մարդուն ու ասել. «Գնա ու քանդի էս երկիրը»։ Չէ՞: Էդ ո՞նց է ծախսվել: Հետո ես նայում եմ բյուջեները, որ գրանտներ էր տալիս մեր կազմակերպությունը, ասենք թե, Լոռվա մի որևէ, վանաձորյան մի որևէ ՀԿ-ի: Եվ տեսնում եմ՝ տաս հազար դոլլարի գրանտ մի տարով, մարդու աշխատավարձ՝ հարյուր դոլլար ամիսը, ուրեմն բանի՝ տարածքի վարձակալության գումար՝ ասենք տասնհինգ հազար դրամ ամիսը: Ի՞նչ տարածք կարող ես վարձակալել տասնհինգ հազար դրամով: Այսինքն էդ իննսուն միլիոն դոլլարը՝ ինքը բարակում, բարակում, մանրանում է, գնում է էս գրանտին, էն գրանտին, էս պրոյեկտին, էն պրոյեկտին: Ինքը սենց «կանալային» չի, որ տրվի՝ գերանդիի պես խփի, որ քեզ ասենք «սարքի» կամ «քայքայի»: Ինքը գնում է սենց, դառնում է մանր-մանր-մանր-մանր գործողություններ:
Բնականաբար նույնը եղել է Ուկրաինայում: Երբ Նուլանդը ասում է, որ ինքը քառասուն, թե քսան միլիարդ (իրանք՝ ամերիկացները) դոլար են հատկացրել Ուկրաինային՝ ես համոզված եմ, որ եթե վերցնես Ամերիկայի հատկացումները Հայաստանին ամբողջությամբ…
28:57 Դահլիճ – Ավելի շատ կլինի:
ԳՏԳ – Չէ, ավելի շատ չի լինի, բայց էլի բավական հսկայական՝ երևի մի երկու միլիարդի կհասնի[22] առնվազն էդ վերջին տասնհինգ տարվա ընթացքում, գուցե ավել, չգիտեմ, էլ չասած մնացածներինը՝ արևմուտքինը, և այլն, և այլն: Էդ թվերը բավական հնարավոր է հայտնաբերել: Այսինքն՝ էստեղ մի գործ է կատարվել, էստեղ մի գործ է կատարվել, էստեղ մի գործ է կատարվել:
Իսկ Պուտինը կարծում է (կամ պնդում, որովհետև դա իրեն ավելի ձեռնտու է), որ ինչ-որ մեկը ջեբում դրել է քսան միլիարդ դոլար՝ երկու հազար տասնչորսից ասենք յոթ տարի առաջ, տվել է ինչ-որ մեկին, ասել է. «Գնա, քանդի էդ երկիրը, որ Ռուսաստանի հետքը դրա մեջ չլինի»: Հոգեբանական տարբերություն. ինչի՞: Որովհետև էս համակարգի մեջ էդպես է կատարվում, կամ էլի ինքը մեր համար է ասում, ո՛չ թե ինքն է տենց կարծում. որովհետև հենց էս վերջերս էլի կրկնեց ՝ ընտրություններից առաջ: Ինքը ուզում է մեզ ասի, որ տենց է լինում: Որ, քանի որ ես էլ եմ տենց անում՝ էդ նրանից չի, որ ես սխալ եմ, իրանք ճիշտ են. էդ նրանից է, որ իրանք էլ են տենց անում, որ տե՛նց է լինում: Ձեզ ևս մի օրինակ էս «շշիկային» մտածողության, որը էդքան իրանք չեն դրան հավատում, ինչքան իրանք ուզում են, որ ժողովուրդը դրան հավատա, ու ժողովուրդը, իհարկե, հավատում է: Հիմա մի հատ նայի մարդ՝ կլսի քսան միլիարդ դոլար, շատ-շատերը՝ ոչ թե մի հատ, ութսունվեց տոկոսը Ռուսաստանի բնակչության, ու կասի. «Հա էլի, ճիշտ է՝ Ամերիկան մեր թշնամին է. քսան միլիարդ դոլար ծախսեց, որ Ուկրաինան Ռուսաստանից կտրի»: Հիմա դուք էդ ծախսի մեջ եք գտնվում: Այսինքն՝ Եվրամիությունը և Ամերիկան փող են տվել. էդ մտնում է էն երկու-երեք միլիարդի մեջ, որը հատկացվում է Հայաստանին տասնյակ տարիների ընթացքում: Այսինքն՝ դուք բոլորդ «փչացաք» հիմա, մենք ձեզ «փչացրեցինք»: Ով որ մնում է հյուրանոցում՝ մնում է ամերիկյան հարկատուի հաշվին կամ Եվրամիության հարկատուի հաշվին: Всё, мы вас сосчитали: Հիմա կա… Կարաս Կամ տենց «փչանաս», կամ հակառակ ձևի՝ «ռուսների կողմից», «Ռուսաստանի կողմից»:
Մյուսը...
31:26 Դահլիճ – Կներեք, մի բան հարցնեմ:
ԳՏԳ – Խնդրեմ:
Դահլիճ – Կներեք: Ուրեմն ես նոր նայեցի՝ իտալերենից տուֆտա նշանակում է, ես երբևէ չեմ օգտագործել՝ իմ երկրորդ մասնագիտականն է եղել, նշանակում է «ամբողջ»: Այսինքն՝ «tutta la serata» նշանակում է «the whole evening»:
31:45 ԳՏԳ – Դե «tutta» - «Tout» ֆրանսերեն էլ է նշանակում «ամբողջ»: Ես համոզված չեմ, որ դա պատահականություն չի: Բայց կարող է լինի, կարող է իրոք ֆրանսերենը լատիներեն «tout» արմատից է «ամբողջություն»: «Ամբողջություն» նայիր, որովհետև ֆրանսերեն «tout» «ամբողջություն» է նշանակում: Կարող է…
32:08 Դահլիճ – Ինձ կներեք, իտալերենից «tutta» - ամբողջություն է, իսկ «տուֆտա»…
32:13 ԳՏԳ – Բա ի՞նչ էր՝ նույն բանն է, էլի: Հա՛, բարբառային կամ ինչ, դժվար է ասել: Կա նաև տեսություն, որ թուրքերենից է՝ «տախտակ» բառն է. «տախտա», «թախտա», «թախտ», որը նշանակում է փափուկ փայտից… Փայտն էլ է… Փայտը ունի էդ նույն հատկանիշները. ինքը ծակոտկեն է և պինդ, բայց համեմատաբար փափուկ: Մի շարք տեսություններ կան՝ ես չեմ կարող ասել, թե ո՞րն է վերջնականը, բայց էն, որ «տուֆ»-ը և էդ «տաֆտա» կոչված կտորը նույն արմատից են՝ դա ես կարդացի Վիքիպեդիայում[23]. ինձ շատ լավ ծանոթ Քսենյա Տուրկովա անունով ժուռնալիստի վերլուծությունն է, «հայտնագործությունն» է:
33:03 Դահլիճ – Հարց էլի. էն հարցի հետ կապված, որ Ամերիկան ֆինանսավորում է: Լավ բան է անում: Շատ լավ է ու շատ շնորհակալ ենք, բայց իմաստը… Ինքը, օրինակ, էնտեղ ապրում է՝ ինչու՞ էդքան ֆինանսի ներդրումը, օրինակ, էստեղ: Իրենց ի՞նչ դրանից: Հիմա հասկացանք, ուզում է լավ բան անի՝ էլի լավ բան է անում, բայց ինչու՞:
33:24 ԳՏԳ – Դե դա երկար խոսակցության… Դա երկար խոսակցության թեմա է, բայց կարճը ես ասեմ, իսկ երկարի մասին էլի հնարավորություն կտամ ձեզ մի քիչ մտածելու: Բնականաբար, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ շատ զարգացած երկրներ ցանկանում են, համարում են իրենց արժեքները համաշխարհային նշանակության արժեքներ, և ցանկանում են էդ արժեքները ներդնել աշխարհում: Այսինքն՝ մարդու իրավունքները, ժողովրդավարության իրենց տարբերակը, ինչպես նաև այլ արժեքներ, ասենք՝ հիվանդություններից զերծ՝ ավելի զերծ լինելը, որ իրանց վնաս չգա, հումանիտար օգնությունը էն տեղերում, որտեղ շատ վատ է վիճակը, որպեսզի դա հետո իրանց գլխին չգա: Եվ մենք տեսնում ենք, որ ինչ խոշոր պրոբլեմներ են առաջանում, երբ, ասենք, տեղի է ունենում Մերձավոր արևելյան կոնֆլիկտը, որի արդյունքում միլիոնավոր փախստականներ սկսում են գնալ Արևմուտք... Հիմա իրանք ի՞նչ են մտածում. իրանք մտածում են՝ մի կողմից անեինք էն… Հա ջա՞ն:
34:47 Դահլիճ – Իրենք չե՞ն ուղարկել: Ֆրանսիայի օդուժը:
34:49 ԳՏԳ – Հա: Չէ, գիտե՞ս ինչ: Հա: Դե բա…
34:34 Դահլիճ – Տրամաբանության մեջ չի տեղավորվում:
ԳՏԳ – Հենց էդ տրամաբանությունն է:
34:57 Դահլիճ – Որ լավ լինի՝ ուղարկում ես քո օդուժը, էդ մարդկանց սաղ վերացնում՝ սիստեման. լավ է, վատ է՝ բայց պահում էր: Հիմա՝ էդ մարդիկ գալիս են քո մոտ, հետո ասում. «Գիտե՞ս ինչ՝ պիտի էս արժեքը, թեման, որ էդ մարդիկ չգան»:
35:12 ԳՏԳ – Չէ, էդպես չի: Առաջին մասում իհարկե արժեք…
35:16 Դահլիճ – Առաջ լինում էր առևտուր, հիմա՝ մարկետինգ:
ԳՏԳ – Հիմա դու չես ուզում լսես պատասխանը: Հարցդ շատ հայտնի է. սաղ աշխարհով մեկ ֆեյսբուքներում լիքը լցված է: Բայց պետք է մենք հասկանանք՝ մենք «Քննադատական մտածողության դպրոց ենք»: Բնականաբար մի արժեքը հաղթանակում է մեկ այլ արժեքին: Այսինքն՝ ինչ-որ կալկուլյացիա է արվում, որ էս երկրի էսպիսի կառավարման կարգը մեզ ավելի վնաս է, քան էն ժամանակավոր մահը և քաոսը, որը կլինի, եթե մենք էդ կառավարման կարգը ուժով փոխենք. էդ մեկ: Հետո մյուս կալկուլյացիան է արվում. ճիշտ, թե սխալ՝ դա ուրիշ բան: Հետո մյուս կալկուլյացիան է արվում, որ երբ որ մենք էս երկրի վրա էդ պատուհասը հասցնենք՝ էնտեղից մարդիկ են գալու: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում. մենք կամ էդ մարդկանց չենք ընդունելու, կամ իրանց զոռելու ենք, որ ընդունվեն ուրիշ երկրներ, որոնք հեշտ կընդունեն, կամ ուզում ենք, որ եթե գալիս են՝ մենք իրանց լավ տեղավորենք, կամ որ իրանք՝ նենց մարդիկ գան, որոնք հեշտ մերվեն մեր հետ: Այսինքն հըլը քանի դեռ չենք ռմբակոծել՝ եկեք իրանց մոտ զարգացնենք կրթությունը, էս, էն, որ հետո ով որ սկսի փախնել՝ հեշտ լինի մեզ հետ միավորելը:
Էդ բոլոր տարբերակները սկսում են քննարկել: Եվ մարդիկ, ավաղ, և էսօրվա աշխարհը շատ խելոք չի: Դե կան խելոք մարդիկ, բայց որոշում ընդունողները… Որովհետև էս սրա («վզիկայինի», առաջնորդայինի) մնացորդները ամեն տեղ կան, և նաև Ամերիկայում շատ ուժեղ: Էնտեղ կիսաշշիկային համակարգ է: Փառք աստծո՝ էնտեղ կա նաև դրա բալանսը, բայց կիսաշշիկային համակարգ է. սխալ ինֆորմացիա են տալիս՝ գնում, ռմբակոծում է, կամ ճիշտ ինֆորմացիա են տալիս՝ իրանք հաշվարկում են, որոշում են, որ… Եվ քաղաքականությունը տենց կեղտոտ բան է: Որոշում են հազար կամ ավել, չգիտեմ, զոհը ոչինչ՝ համաշխարհային մասշտաբով լավ լինելու համար, և մեր երկրի լավ լինելու համար ընդունելի բան է: Կամ ասում են. «Զոհը՝ դուք եք մեղավոր: Չստեղծեիք Իսլամական պետություն՝ զոհ էլ չէր լինի», և այլն: «Դեմոկրատիա լինեիք՝ զոհ էլ չէր լինի», էդպես: Բայց քանի որ դա խնդիրը մեծ է՝ ձեր ասած միջազգային բանը՝ օգնության հարցերը. ես ուղղակի ձեզ խորհուրդ կտամ դիմել մեր Jam Session-ներից մեկին[24], որը մենք արդեն բավական վաղուց արտադրել ենք, մենք ձեզ հետո հղումը կուղարկենք, որտեղ մի քիչ ավելի շատ մանրամասն մենք էդ քննարկում ենք:
Ընդհանրապես պետք է ասեմ, որ էս մեր միջոցառումը, ձեր բախտը բերել է ինչ-որ չափով, որովհետև մենք այստեղ նոր բաներ ենք ընդգրկում, և մեր պահանջկոտությունն է մեծացել, այսինքն ձեր բախտը չի բերել, որովհետև տուֆտա անելը դժվար է լինելու))): Եվ ուրեմն մեր էն նախկին միջոցառումներից շատ կարևոր թեմաներ[25] կան, որ մենք էս անգամ բաց ենք թողնում, և մենք նոր թեմաներ ենք առաջ քաշում: Բայց էդ թեմաների մեծ մասը, դրանով է ձեր բախտը բերել, կա արդեն վիդեոյի և տեքստի ձևով: Եվ դուք նաև հիմա որոշակի մեզ համար լավություն եք անում, որի համար մենք շատ շնորհակալ ենք, որովհետև ձեր շնորհիվ մենք զարգացնում ենք մեր մեթոդաբանությունը «Քննադատական մտածողության դպրոց»-ի: Եվ ի վերջո մենք ստեղծում ենք մեր կոլեկտիվով, այ, էստեղ ներկա մարդկանց շնորհիվ, ստեղծում ենք օնլայն կուրսի պես մի բան, կամ ինչ-որ դասագրքի պես մի բան քննադատական մտածողության վերաբերյալ, որը միշտ կզուգակցվի նաև օֆլայն-ով, որովհետև հնարավոր չի անհատական շփումը զոհաբերել, բայց էն ամբողջ օնլայն նյութը, որը հավաքվում է, մենք հետո կառաջարկենք ձեզ՝ ով որ ուզենա, բացի էս միջոցառմանը մասնակցելուց, նաև արդեն էն վիդեո կամ տեքստային նյութերը, նյութերին ծանոթանալով, որոշակի հարցերի պատասխանելով և այլն, և այլն՝ հաջորդ փուլը անցնել ավելի խոր ուսումնասիրության որոշակի հարցերի, որովհետև բնականաբար մենք էս երեք օրվա ընթացքում էդքան բանը չէինք հասցնելու: Եվ թեմաներից մեկը, որը մենք քննարկում ենք՝ դա միջազգային հանրության հարաբերություններն[26] են, ասենք, մեր երկրի հետ, որը նույնն է և տարբեր ուրիշ դեպքերի համար: Եվ պատկերացրեք, որ էս ընդամենը… Էս ամբողջը ընդամենը նախաբան էր:
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. Մտագործունեության սխեմայի մի տարատեսակ
Բանալի բառեր. Մտագործունեություն, սխեմա, մտագործունեության սխեմա, Լիսենկո, Լանդաու, կոնտեքստի ընդլայնում, գենետիկ, էպիգենետիկ, սոցիալական, հոգեբանություն, մտածողություն, միջավայր, միտք-գործողություն, գործ, գործունեություն, արարք, միտք-կոմունիկացիա, մաքուր միտք, կիրառուկ, արժեք, համեմատելու կարողություն, համեմատություն, քննադատական մտածողություն, տրամաբանական աղյուսակ, ռեալի զգացում, միֆոլոգիզացիա, «մութ» տարածք, սոլֆեջո, էֆեկտիվություն, համակարգել, համակարգում, ասոցիատիվ կապ, փիլիսոփայություն, գիտության օրենքներ, հիշել, տարբերակել, անալիտիկ մոտեցում, «սև արկղ», աբտրակտ անալիտիզմ, պուրիզմ, «հոդ», տավտոլոգիա, միավոր և տարր, կոմպարտմենտալիզացիա, գեշ անվերջություն, միջդիսցիպլինար, միջառարկայական, կոգնիտիվ գիտություն, ռեֆլեքսիա, էքսպլիցիտ պրոցես, էքսպլիկացիա
Հիշենք իմ առաջին պատմածը. ուրեմն՝ կա մարդուկ: Հիշում եք՝ ինքը ուներ արժեքներ և ինչ-որ ուրիշ բան՝ միտք, մտագործունեություն, որի շնորհիվ ինքը քննարկում էր տեքստ կամ գործ ու էդ քննարկումը որևէ նպատակի համար էր: Եվ էս նպատակին հասնելիս, էդ տեքստ ու գործը քննարկելիս` ինքը արդյունքի էր հասնում, որը կարող է նույնը չլինի (ինչ նախօրոք ձևակերպված նպատակն էր), ու էս նպատակը ենթանպատակներ ուներ, և այլն: Հիմա ձեր էս նախապատրաստությամբ, որ դուք անցաք, հատկապես, օրինակ, հենց տրամաբանական աղյուսակի քննարկմամբ, մենք մի քիչ խոսենք սրա մասին: Հիշեցնեմ նաև կոնտեքստի ընդլայնման սխեման[27]: Հիշո՞ւմ եք. համենայն դեպս էստեղ կարճ նկարեմ. կարող է պետք գա:
Հիմա մենք խոսելու ենք ա՛յ, սրա մասին:
Եվ երեկ հարց տրվեց, թե ի՞նչ է միտքը, և ամենադժվար բաներից մեկը դա հասկանալն է: Եվ ես ձեզ էլի շնորհավորում եմ, որովհետև սա պրիմերա է: Էս հարցի էս ձևի պատասխանը, որ ես մշակել եմ մեր թիմի հետ ձեզ համար, հայերենով փաստորեն երևի թե առաջին անգամ է հնչում:
Ես հենվում եմ մտագործունեության մեթոդաբանության[28] հիմնադիր Գեորգի Շեդրովիցկու [29]գլխավոր սխեմայի վրա, բայց ես մոդիֆիկացնում եմ էդ սխեման:
Գծագիր 1
Ուրեմն, ի՞նչ ունենք մենք էստեղ:
Մինչև էս ՄԳ-ին գալը, մինչև նույնիսկ էս արժեքներին գալը՝ մենք ունենք ինչ-որ մարդուկի: Ես անվանեմ դա հոգեբանական պրոցեսներ: Սրանք մութ են՝ էստեղ ամեն ինչ խառը-խշտիկ է, սա քաոս է: Դու չգիտես՝ սա զգացում է, ճաշակ է, գենետիկ ազդեցություն է, էպիգենետիկ ազդեցություն է:
Էդ էպիգենետիկ բառը շատ հետաքրքիր բառ է: Ուրեմն՝ դե գենետիկը հասկանալի է չէ՞, որ գենը փոխվում է. ծնողներից և նախնիներից գալիս է ու մարդիկ դրա համար քիչ են փոխվում, եթե իրանց գենը չի փոխվել: Հետո կար, ուրեմն, Լիսենկոն[30], եթե լսել եք Լիսենկոյի մասին, որը Ստալինի ժամանակ էր, որովհետև սոցիալիստական մտածողությունը դե ի՞նչ էր: Ասում էր. «Մենք ամեն ինչ կվերափոխենք մարդու ուղեղով, մարդու կամքով, աշխարհը կդարձնենք, բնությունը կդարձնենք մեզ ծառայող»: Ու, ուրեմն, Ստալինի ժամանակ էդպիսի մի բուսաբան, կենսաբան կար՝ անունը Լիսենկո: Էս Լիսենկոն սկսեց բոլոր մնացած բուսաբան-կենսաբաններին ոչնչացնել՝ մատնագիր գրել, որ ոչնչացվեն, ասել, որ իրանք մարքսիստ չեն, իսկ ինքը ուներ մարքսիստական թեզ, որ. «Եթե ես, ասենք թե, խնձորին բալենի եմ պատվաստում, մի քանի սերունդ տենց պատվաստում, պատվաստում եմ՝ վերջում ծնվելու է խնձորա-բալենի»: Եվ դրա մասին կա մի հատ շատ հաջող անեկդոտ: Ուրեմն՝ իրական անեկդոտ: Եվ կար էդպիսի հանճարեղ հրեա մաթեմատիկոս՝ Լանդաուն[31]:
Մի անգամ էս Լիսենկոն, արդեն հիսունական թվականներին, բայց դեռ մինչև Ստալինի մահը, և մինչև իրեն գործից հեռացնելը, հավաքել է ակադեմիական ժողովրդին և իրա էդ տեսությունն է բացատրում: Եվ էդ ակադեմիական ժողովրդի մեջ նստած է նաև մաթեմատիկոս Լանդաուն, որը չի կարող փախնել էդ ժողովից, որովհետև էդ ժամանակ ժողովից փախնելը հնարավոր չէր: Լիսենկոն, իր, ուրեմն, ճառը ավարտում է ու ասում է. «Հարցեր կա՞ն, ընկերնե՛ր»: Էս Լանդաուն ձեռք է բարձրացնում, Լիսենկոն ասում է. «Խնդրեմ, ընկե՛ր Լանդաու»: Լանդաուն ասում է. «Ընկե՛ր Լիսենկո, ինչքան ես հասկանում եմ, դուք ուզում եք ասել, որ եթե կովի ականջը կտրեք, հետո հորթի՝ նրանից ծնված հորթի ականջը կտրեք, հետո էլ՝ նրանից ծնված հորթի ականջը կտրեք, ապա վերջում կծնվի միականջանի հո՞րթ»: Լիսենկոն ասում է. «Ապրե՛ք, ընկե՛ր Լանդաու, ա՛յ, հենց դա՛ ես նկատի ունեի: Ինչ լա՛վ եք դուք հասկացել իմ տեսությունը»: Լանդաուն ասում է. «Այո, բայց այդ դեպքում ինչո՞վ եք դուք բացատրում կուսության ֆենոմենը»:
Ուրեմն՝ բնության վրա մարդու կամքով ազդելը կոպիտ ձևերով՝ համարվեց, որ չի անցնում: Ուրեմն՝ բացի գենետիկ փոփոխություններից, ընդունված էր նաև մեկ այլ բան՝ սոցիալական փոփոխություններ[32]. դա ավելի շուտ, ավելի արագ ընդունվեց: Ուրեմն՝ գենետիկ և սոցիալական:
Սոցիալականը ո՞րն է. որ քո շրջապատն է քեզ ձևավորում: Այսինքն՝ գենետիկորեն դու ժառանգում ես որոշակի հատկանիշներ, հետո ընկնում ես ընտանիքի մեջ, էսինչ ազգի, էսինչ լեզվի, էսինչ դպրոցի, էսինչ շրջապատը: Մեկը իրա դպրոցը սիրում է, մյուսը ատում է: Ինչի՞. որովհետև մեկի դպրոցում էն գողականների էրեխեքը շատ են եղել, վատ են պահել իրանց, իսկ մյուսի դպրոցում՝ շատ լավ կոլեկտիվ է ստեղծվել դասարանում: Էդ սաղ ազդում է մարդու արժեքների վրա. որովհետև ինքը դպրոցին վատ է վերաբերվել՝ իրա դասարանին, ինքը ատում է դպրոցը ընդհանրապես: Իսկ ով որ իրա դասարանին լավ է վերաբերվել՝ լավ է հարմարվել էդ դասարանում՝ ինքը շատ սիրում է դպրոցը: Ով որ դպրոցը ատում է՝ շատ է ուզում էդ դպրոցը հեղափոխի: Ով որ չի ատում, սիրում է՝ ասում է. «Չէ, ախպեր ջան, շատ լավ բան է էդ դպրոցը, ինչի՞ եք ուզում էդքան (քննադատել). ի՞նչ եք հետևից ընկել», և այլն. դա սոցիալականն է:
Հիմա վերջապես գիտությունը եկավ էն եզրակացության… Չնայած ես զարմանում էի, որ սրանց մեջտեղը… Ես զարմանում էի, որ Լանդաուն ճիշտ է և որ Լիսենկոն սխալ է, որովհետև ես ինքս անձամբ իմ կյանքում նկատել եմ մի օրինաչափություն: Ուրեմն՝ հայ աղջիկները՝ մոտավորապես, ասենք, յոթանասուն երևի հինգ, յոթանասունյոթ թվին սկսեցին քթները կտրել: Էդ տեխնոլոգիան եկավ Հայաստան: Հիմա իմ… Ես քանի որ մի քիչ տարիք ունեմ արդեն՝ իմ աչքի առաջ, ասենք, մի քանի սերունդ, ասենք, ես հայ կին գիտեմ, որը ծոռն ունի արդեն. ու էդ կինը քիթը կտրել էր: Հիմա շատ հետաքրքիր է, որ իրա դուստրը, թոռը և ծոռը՝ աղջիկները, բոլորը փոքրիկ քիթիկներով են ծնվել: Ու էդպիսի դեպքեր ես շատ եմ տեսնում:
Այսինքն՝ ես չէի հասկանում, թե դա ինչպե՞ս կարող է տեղի ունենալ: Եթե գենետիկորեն ինքը հայ է, այսինքն՝ մեծ քթով պիտի ծնված լինի, սոցիալականը՝ դե ինքը կարա էդ, ուրեմն, վիրահատումով էդ հարցը լուծի, բայց առանց վիրահատման ո՞նց է պատահում, որ էդ ոչ գենետիկ հատկանիշը՝ քթի փոքրացած տարբերակի, իրան հաղորդվում է: Խնդրեմ… Հետո դուք:
48:25 Դահլիճ – Ուրեմն ես ինչ-որ տեղ ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև գենետիկան՝ միգուցե և հայրիկինն է, որովհետև գենը (- Ճիշտ է) միգուցե մայրիկին է քաշել, միգուցե կքաշի տատիկին, (- Ճիշտ է) որովհետև չի կարող մայր ու աղջիկ նույնը… Ես իմ մամային ընդհանրապես նման չեմ: Ու նկատի ունեմ…
48:42 ԳՏԳ – Ճիշտ է: Ես… Իմ օրինակը մի քիչ անձնական, կատակային, սուբյեկտիվ օրինակ էր:
48:48 Դահլիճ – Բայց նաև ձեր ասածի մեջ մի բան կա, որ միգուցե, էդ էլ աստծո օգնությամբ, եթե շատ ներշնչես՝ ինչ-որ մի բան տեղի ունենում է (- Այո) ու շատ լավ: (- Այո):
49:00 Դահլիճ – Երևի մասնագիտական առումով՝ ընդհանրապես մարդու մոտ շատ հատկանիշներ կան, որ դրա գենը մարդը ունի, ուղղակի չի դրսևորվում: Այսինքն՝ դոմինանտ-ռեցեսիվ գեներ գոյություն ունեն, որ մոր մոտ տենց է եղել, երեխայի մոտ չկա:
49:16 Դահլիճ – Կապուտաչյա ու հայ:
49:17 Դահլիճ – Հա: Ո՞նց է որ Գերմանիայում բոլորը շականակագույն աչքերով են, բայց вдруг կանաչ աչքերով մեկը ծնվում է:
49:25 ԳՏԳ – Շատ լավ: Իմ ասածը այն էր… Իմ ասածը այն էր, և դուք, որպես մասնագետ, կարող է ինձ օգնեք նույնիսկ կամ ճշտեք. իմ ասածը այն էր (որովհետև ես, իհարկե, մասնագետ չեմ), որ հիմա գիտությունը՝ վերջին, ասենք, դարի ընթացքում և հիմա, ավելի ու ավելի շատ սկսել է հասկանալ էպիգենետիկը ի՛նչ է. որը սոցիալականի ու գենետիկի մեջտեղն է գտնվում, ու ինքը ոչ թե գենի փոփոխությամբ է պայմանավորում ինչ-որ ազդեցությունը, այլ…
50:00 Դահլիճ – Միջավայրի ազդեցությունը:
50:03 ԳՏԳ – Միջավայրինը՝ մաքուր ձևով սոցիալականն է: Ինքը ի՞նչ է անում. սոցիալականը, միջավայրի ազդեցությունը ֆիզիկապես ազդում է ոչ թե գենի ԴՆԹ-ի վրա, այլ դասավորվածության, աշխատանքի արագության ինչ-որ, և այլ ֆունկցիաների: Այսինքն՝ տեղափոխվում է իրոք մարդու կամ կենդանու օրգանիզմի մեջ: Էդպիսի փորձեր արվել են և՛ կենդանիների վրա, և՛ մարդկանց վրա:
Ուրեմն. և դրանով է բացատրվում, ասենք, էն բանը, որ, ասենք, սթրեսով անցած մարդիկ ավելի են վախենում ինչ-որ մի ազդակից, որը իրենց սթրեսը առաջացրել է, և էդ հատկանիշը ժառանգաբար փոխանցվող է: Այսինքն, շատ կոպիտ ասած… Փոքր էքսպերիմենտներ են արվել (առայժմ), բայց եթե մենք դա ընդհանրացնենք, և եթե դա գիտական է, ապա ցեղասպանությամբ անցած ժողովուրդը ավելի շատ է վախենում ցեղասպանությունից, քան ցեղասպանությամբ չանցած ժողովուրդը: Այ էդպիսի հիմա (արդյունք)… Որը զուտ սոցիալական չէ: Էդ վախը մեր կողմից ներշնչված չէ, սուտ չէ, կեղևային չէ, մենք չենք կարող դա մի կողմ շպրտել. դա մեր վարքը պայմանավորող է ավելի ուժեղ, քան զուտ սոցիալական ազդեցությունները: Այսինքն, արդեն էպիգենետիկի չափի կարող է գալ. դրա մասին է խոսքը: Ուրեմն…
51:34 Դահլիճ – Վախը կարող է նաև հրահրվել:
51:37 ԳՏԳ – Կարող է. դա կլիներ սոցիալական։ Իսկ եթե քո մոտ իռացիոնալ վերաբերմունք է, դա արդեն ուրիշ է:
Ուրեմն՝ էս երեք մոտավորապես փնջերից ստեղծվում է էն մութ մասը, որը ես անվանում եմ մարդու մութ, խառը հոգեբանություն: Հիմա էս «մութ ու խառը». մենք հիմա պիտի հասկանանք, թե ի՞նչ ձևի է ինքը տարաբաժանվում, երբ մարդը սկսում է փորձել վերլուծել էս մութ ու խառը. հայտնաբերվում են առնվազն, պարտադիր չի, որ միայն, առնվազն մի քանի գոտի:
Ուրեմն. էստեղ՝ ամենաներքևը, դնենք գործողության կամ գործունեության գոտին, անվանենք սա միտք-գործողություն: Էս գոտին կազմված է երկու մասից. մի տեղ զուտ գործողություն է առանց խոսքի, առանց մտքի, առանց ձևակերպման: Մյուս տեղում միտքը դիտարկված որպես գործողություն: Բնականաբար էստեղ իրանք սենց լրիվ անջատված չեն, բայց կա որոշակի տարբերակում: Ուրեմն. միտքը որպես գործողություն, որովհետև միտքը գործողություն է, չէ՞, և գործողությունը առանց ձևակերպումների դեռևս, մի հատ անալիտիկորեն մենք էդ գործողության ձևակերպումը, իրա կոմունիկացիոն տարատեսակը հանում ենք մեջտեղից՝ գործողությունը որպես միտք:
Հիմա, երբ որ գործողությունը և միտքը միավորված են լինում՝ դա արդեն արժեքային դեպք է: Էս նպատակը էստեղ միշտ պիտի մնա, որովհետև մեզ պետք է գալու անընդհատ: Դա արդեն արժեքային դեպք է, արժեքային նպատակին ուղղված, և դա անվանվում է արարք: Արարքը այն է, երբ դու գիտակցում ես, որ քո գործողությունը միտք է և քո միտքը գործողություն է. և միշտ նպատակային է դա: Ցանկացած գիտակցում, հենց որ սկսվում է էս սխեման ստեղծվել, ինքը նպատակին առնչվում է, որովհետև դու էս քաոտիկ վիճակը չես վերլուծում, եթե նպատակ չունես. հենց-նենց տեղը՝ խաղի համար, չես վերլուծում: Ընդհանրապես մարդու ցանկացած գործունեություն նպատակային է: Ասում են, որ վարքը նպատակային չի, բայց էլի նպատակային է էն իմաստով, որ կամ դու՛ ես նպատակը դրել, կամ ուրի՛շն է նպատակ որպես օգտագործում քո էդ վարքը: Ուրեմն… Ուրեմն էստեղ դա զուտ… Հա՛ ջան, խնդրեմ:
54:29 Դահլիճ – Գործունեությունն ու արարքը ի՞նչ չափով կարան իրար հետ առանց մտքի համադրվեն:
54:35 ԳՏԳ – Դե առանց մտքի չի սա, որովհետև սա մտքի, էսպես, տիրույթի մի մասն է: Հիմա ես կգամ դրան: Սա անալիտիկ տարբերակումն է մտքի տիրույթում գործողության՝ որպես միտք և մտքի՝ որպես գործողություն: Իսկ էս մասում դնում ենք անալիտիկ տարբերակումը մտքի կոմունիկատիվ դեպքերի: Այսինքն՝ էս մասում դնում ենք միտք-կոմունիկացիան: Ուրեմն՝ ի՞նչ է միտք-կոմունիկացիան. երբ դու էս գործողությունը կամ էս միտքը ձևակերպում ես և սկսում ես մարդկանց հետ հաղորդակցվել: Ուրեմն՝ էստեղ շատ ավելի փափուկ անցում կա՝ գրեթե անցում չկա էն վիճակներին, երբ դու հաղորդակցվում ես ոչ թե է՛ս գործողության վերաբերյալ, այլ է՛ս գործողության վերաբերյալ. ոչ թե գործողությունը որպես միտք, այլ միտքը որպես գործողություն: Որովհետև եթե դու միտքը որպես գործողություն ես նկարագրում ինչ-որ մեկին՝ քո կոմունիկացիան մի քիչ բարդանում է: Դու սկսում ես օգտագործել տերմիններ, տեսական մտածողություն, և այլն, և այլն:
Բայց էստեղ էլ էդ կոմունիկացիան խառը պրոցես է: Ինքը մի ինչ-որ չափով նման է սրան, որովհետև դու էստեղ դեռևս ոչ մի հստակ ինչ-որ չափանիշ չես դրել, թե ինչպես, օրինակ, տարբերակել ինդիվիդուալը ոչ ինդիվիդուալից: Ասենք, ես հավանու՞մ եմ էսինչ բանը, թե՞ ինձ օգտակար է էսինչ բանը, օրինակի համար: Էդ շատ խոր տարբերություն է, որովհետև հավանելը ավելի հոգեբանական է և ոչ պարտադիր վերլուծվող, իսկ օգտակարը՝ արդեն վերլուծման արդյունք է լինում: Կամ. ես հավանում եմ էս ինչ բանը՝ վերսուս իմ նախնիները ասել են, որ էսինչ բանը ճիշտ է:
Էդ բոլոր տարբերակումները էստեղ դեռ չեն դրվում. գնում է հոսք խոսակցության: Երբեմն կարելի է ասել, հատկապես կանանց խոսակցությունների դեպքերում են ասում, ես դա ասեմ առանց որևէ գենդերային շեղման, խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք: Ասում են. «Աղջիկները նստած ճռվողում էին»: Այ էդ խոսակցությունը, որը ամեն ինչի, ոչնչի մասին, ուղղակի, հավեսով, մարդիկ խոսում են ուղղակի՝ էդ կոմունիկացիայի պրոցեսի մեջ է. չզտված կոմունիկացիան:
Դահլիճ – Գործունեությունը որպես միտք, ոչ թե միտքը որպես գործունեություն:
57:18 ԳՏԳ – Էստեղ ես կոմունիկացիան (եմ դրել)… Միտք-կոմունիկացիան. այսինքն՝ կոմունիկացիան որպես գործունեություն: (- Հա): Գործունեությունը որպես միտք՝ ես թողնում եմ էստեղ (ներքևում), առանց բառերի ձևակերպվածը: Բառերով ձևակերպվածը կամ այլ կոմունիկացիոն ձևերով շփման մեջ գտնվողը է՛ս (մեջտեղի) մակարդակի վրա է արդեն: Որովհետև ուզած-չուզած, եթե էստեղ (ներքևում) դու բառեր էլ չունես, որ ձևակերպես՝ գործդ ի՞նչ եղավ, ապա այստեղ (մեջտեղում) դու արդեն ուզած-չուզած, գուցե ոչ լրիվ ռեֆլեքսավորված, բայց ռեֆլեքսիայի փայլատակումներ ես ունենում: Նույնիսկ եթե դա, ասում եմ, ինքնաբուխ զրույց է, խոսակցություն է, կոմունիկացիա է:
Հիմա. բնականաբար հետաքրքիր ու կարևոր մասը էս վերևի մասն է, որը, ասենք թե, բնականաբար ավելի ասոցացված է ինքնատիրապետման հետ՝ կոնտրոլի հետ: Դա անվանվել է Շչեդրովիցկու կողմից «մաքուր միտք»: Եվ ինքը նույնպես բավական հստակ երկու մասից է բաղկացած: Եվ ի՞նչ է էստեղ գտնվում. էստեղ գտնվում է աշխարհի մարդկության կողմից ստեղծած էն ողջ թեզաուրուսը[33]՝ էն ողջ գանձարանը, որը վերաբերում է արդեն ճշտված, արդեն հավաստիացված միջոցներին միտքը, կոմունիկացիան, գործը ստուգելու: Այսինքն՝ օրինակ. մաթեմատիկան, հանրահաշիվը, երկրաչափությունը և այլ…
59:29 Դահլիճ – Ֆիզիկան:
ԳՏԳ – Ֆիզիկայի օրենքները, որոնք եթե ֆիզիկայի օրենք են, ապա նրանք մաթեմատիկական միջոցով (են արտահայտվում)… Եթե վերջնական օրենք են՝ էլի մաթեմատիկական միջոցներով են արտահայտվում: Տրամաբանության կանոնները: (Ո՞նց դա նշանակեմ… Հավասար է…) Եվ մնացած բոլոր մտքի պրիոմները, որոնք հստակեցված են, որպես պրիոմ, և արդեն օգտագործելի:
Հիմա՝ ես էդ պրիոմ բառը շատ չեմ սիրում: Այ դեպք, որ հայերենում չկա լավ փոխարինիչ: Չէ, ասում են՝ գործելաձև կամ, ինչ-որ, ոճ՝ գործելաոճ, բան, դես-դեն: Կա մի հատ անհաջող բառ՝ վարա՞րք – վարա՛րք՝ վարք արմատից է: Բայց ես հնարել եմ իմ բառը, ինձ թվում է ավելի հարմար ու լավ. կիրառուկ: Կիրառուկ – այսինքն՝ պրիոմը դա կիրառելու համար նախապատրաստված ինչ-որ գործիք է կամ հենց դրա կիրառումն է. կիրառուկ: Ուրեմն բոլոր կիրառուկները՝ մտքի համար, որոնք մենք արդեն ռեֆլեքսավորել ենք, որոնք մենք կարող ենք պատկերացնել, ընդգրկվում են էս մասում. Էքսպլիցիտ (արտահայտված կերպով) ձևակերպվածները: Օրինակ, ես ամենասկզբում երեկ ասեցի. արժեքի ձևակերպման համար, արժեքի ստեղծման համար պետք է համեմատելու ունակություն, համեմատելու կարողություն: Այ, օրինակ, էդ համեմատելը դա պրիոմ է, դա կիրառուկ է: Դու կարող ես ինչը ուզես, ինչի հետ ուզես համեմատես: Եվ համակարգելու կարողություն, դասակարգելու կարողություն, չգիտեմ, թեզաուրուս ստեղծելու կարողություն՝ դրանք բոլորը կիրառուկներ են, որպեսզի մարդը ի՞նչ անի. նա վերցնում է սա (գործողություն-միտք, միտք-գործողություն), վերցնում է սա (միտք-կոմունիկացիան), անց է կացնում այստեղով (մաքուր միտք) և այն, ինչը այստեղ տեղավորվեց՝ մի հատ էլ ստուգում է, և դա հանդիսանում է էքսպլիցիտ մտագործունեության դեպք: Այն, ինչ այստեղով չի անցել՝ կա՛մ հոգեբանական գործողություն է, կա՛մ գործ է առանց, միտք-գործ է առանց ձևակերպման, կա՛մ կոմունիկացիա է՝ միտք-կոմունիկացիա է: Միայն այս նյութը եթե այստեղով անցնում է՝ ինքը դառնում է էքսպլիցիտ մտագործունեության դեպք:
Հիմա. որտե՞ղ է քննադատական մտածողությունը: Քննադատական…
1:02:38 Դահլիճ – Էդ մարդու մուտքը առաջին մասում. հիմա դա ենթակա՞ է փոփոխության, թե չէ: Որովհետև եթե վերցնենք մաթեմատիկական օրենքները՝ (- Այո) հիմնականում փոփոխական չեն: Իսկ համեմատությունները, էդ համակարգումները ենթակա են փոփոխության:
1:02:50 ԳՏԳ – Ոչ: Համեմատության կիրառուկը ենթակա չի փոփոխության, ուղղակի ինքը կիրառվում է ամեն դեպքի համար, ինչպես որ մաթեմատիկայի թվերը: Այսինքն՝ դու կարող ես ցանկացած երկու բան վերցնել՝ համեմատել: Բայց համեմատելը՝ միշտ նույն գործողությունն է, այսինքն դու նայում ես՝ ինչո՞վ է նման, ինչո՞վ է տարբեր:
Քննադատական մտածողությունը՝ դա երբ դու հատուկ կիրառուկներ ես ստեղծում, որպեսզի ստուգես է՛ս կիրառուկները (վերին՝ «մաքուր մտքի» շերտի):
1:03:22 Դահլիճ – Իսկ կարո՞ղ ենք թարգմանել որպես մոտեցում:
1:03:26 ԳՏԳ – Ինչը՞:
1:03:27 Դահլիճ – Էն ձեր ասած պրիոմը:
1:03:30 ԳՏԳ – Նու կարող եք, հա. միջոց:
Դահլիճ – Անգլերենից թարգմանենք «պրիոմ»՝ կլինի «approach»:
1:03:34 ԳՏԳ – Չէ՜, չէ: «Approach» – մոտենալ է նշանակում: Անգլերենում «պրիոմը» դա ի՞նչն է. (- Մոտեցում: Մոտենալ չէ՝ մոտեցում) «fint[34]»-ը չի՞:
1:03:42 Դահլիճ – Չէ:
ԳՏԳ – Հը: «Trick»-ը դա «трюк»-ն է: «Method»–ը մեթոդն է՝ պրիոմը ի վերջո մեթոդն է: Բայց իրա փոքր ու քարացած տարբերակը՝ հեշտ կիրառելի, որը արդեն, կոպիտ ասած, քո մտագործունեության բառարանի մեջ է՝ դա կիրառուկ է, դա պրիոմ է:
1:04:03 Դահլիճ – Ես կողմ եմ կիրառուկին:
ԳՏԳ – Շնորհակալ եմ: Ինչ-որ բան կա՞ր՝ կոմենտար կա՞ր:
1:04:07 Դահլիճ – Էս ամենի հետ կապված. օրինակ, որ էս ամենը նոր են ստեղծում՝ էդ թևերի վրա (հաեմատության կշեռքի) իրանք օրենքով ասում են՝ էդքան կդիմանա, օրինակ երկու տոննա, երեք տոննա:
1:04:22 ԳՏԳ – Ահա, այո: Ուրեմն՝ էստեղ դնում են… Խնդրեմ, ասա, Սաշ:
1:04:33 Դահլիճ – Մի հարց ունեի. ինձ հետաքրքիր էր էդ մտքի անցումը դեպի գործողություն: Էդ պրոցեսը կարո՞ղ է տեղի ունենալ՝ էն, ինչ որ մենք հիմա սովորում ենք logframe-ի տեսքով:
1:04:45 ԳՏԳ – Այ, ես ուրիշ ձև կասեի. «logframe»-ը դա նենց լավ կիրառուկ է՝ դա տրամաբանական աղյուսակ է, դա մի հատ նենց խոշոր, պինդ, լավ, մեծ կիրառուկ է, որը դու կարող ես ունենալ էստեղ («մաքուր մտքի» մասում), բայց դու իրան կարող ես նաև դնել էստեղ («քննադատական մտածողության» մասում): Երբ որ դու «logframe» ես ստեղծում որոշակի քո գործողությունները՝ քո նպատակի, քո արդյունքի հասնելու համար, ճիշտ պլանավորելու համար՝ «logframe»-ը էստեղ է («մաքուր մտքում»): Իսկ երբ որ դու, ինչ որ դուք երեկ էիք անում, օգտագործում ես տրամաբանական աղյուսակը ստուգելու համար ուրիշի տեքստը թե գործողությունը (հիշո՞ւմ եք ես երեկ էս «թեք բանն» էի նկարում) - ինքը էստեղ է (քննադատականի մեջ), որովհետև դու ստուգում ես. արդյո՞ք ուրիշը օգտագործել է տրամաբանություն, ընդլայնե՞լ է կոնտեքստը, արե՞լ է համեմատություններ, ունի՞ ռեալի զգացում, և այլն… Որովհետև (սովորաբար մտածողությունը) միֆոլոգիզացված է, ինչպես էն շշիկային կառավարման դեպքը, և այլն, և այլն:
Եվ էդ ամեն ինչը գտնվում է էստեղ («մութ» մասում), իսկ դու՝ օգտագործելով տրամաբանական աղյուսակը, և՛ թեզաուրուսը, և՛ համեմատելուդ կարողությունը, և՛ հազար ու մի այլ մտագործունեական կիրառուկ՝ ստուգում ես նրա արածը: Այ էդ ստուգելը՝ դա քննադատական մտածողություն է:
Էստեղ (քննադատական մտածողության տիրույթում) է գտնվում նաև էս սխեմայի փոքր տարբերակը, որպես կիրառուկ: Այսինքն՝ դու նայում ես. եթե մարդը ինչ-որ գործով է զբաղված՝ ինքը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ գործով է զբաղված՝ ինքը շատ հավանական է, որ էստեղ է գտնվում՝ անհստակ հոգեբանական գործունեության պրոցեսների մեջ: Եթե ինքը գործ է անում, բայց էդ գործը չի ձևակերպել՝ էստեղ (միտք-գործողություն) է գտնվում, եթե ինքը կիսատ-պռատ ձևակերպում է, կոմունիկացիա է անում, բայց ինքն էլ չի հասկանում, ի՞նչի է էդ գործը անում, լա՞վ է ստացվում, վա՞տ է ստացվում՝ էստեղ (միտք-կոմունիկացիա) է գտնվում: Եթե ինքը օգտագործում է, պլանավորում է, օգտագործում է գիտական տվյալները, օգտագործում է տրամաբանության մեթոդները, և այլն, և այլն, ուրեմն ինքը ամբողջ ցիկլով է անցնում: Իսկ եթե ինքը էս (մաքուր միտք, քննադատական մտածողություն) մակարդակի վրա է դուրս գալիս, որ ստուգում է ինքը իրա կամ ուրիշի ցիկլերը՝ արդեն ինքը Լանդաու է՝ սոլֆեջո է սովորում:
Ուրեմն՝ էստեղ (ամենավերին «աջ» մասում) գտնվում է քննադատական մտածողությունը: Էս (մտագործունեության սխեմա) ամբողջ ցիկլով անցկացնում ես նյութը: Օրինակ՝ իմ նախորդ պատմությունը RT-ի վերաբերյալ. ես ի՞նչ արեցի: Ես ունեի ինֆորմացիայի «հավելուկ»՝ ես իմ թեզաուրուսը լայնացրեցի: Ես գիտեի RT-ի պատմության սկիզբը մինչև էդ թունավորման դեպքը: Ես ունեմ գիտական տեղեկություններ շշիկաձև վարչակարգերի վերաբերյալ: Էֆեկտիվությունը… Դա գիտականորեն ապացուցված է, որ բուրգային համակարգում էֆեկտիվությունը ցածր է լինում: Երկարատև ընթացքի մեջ է էֆեկտիվությունը ցածր, իսկ ինչպես ասացի՝ կարճատև ընթացքի մեջ, եթե համակարգը շատ ուժեղ բռնի ուժի վրա է՝ կարող է էֆեկտիվությունը բարձր լինել, բայց նայած ինչ էֆեկտիվությունը՝ ձևական էֆեկտիվությունը: Այսինքն. Բելամոր կանալը կզոռեն՝ կփորվի, բայց իրանով նավարկել չի լինի:
Այ, էդ ամբողջ, ուրեմն, միջոցները՝ էդ սաղ հասկանալու, էդ բոլոր կիրառուկները՝ էդ սաղ հասկանալու, ես արդեն ունեի նախնական գիտելիքի շնորհիվ, բայց՝ օգտագործելով է՛ս միջոցները (միտք-գործը, միտք-խոսքը):
Եվ եթե… Ես նայեցի հետո, թե ի՞նչ է կատարվում ռուսաստանյան մեդիաներում էդ հարցի վերաբերյալ, և հասկացա, որ իրանք էդ RT-ի հարցն էլ են ընդգրկում Ռուսաստան-Բրիտանիա, էսպես ասած, ղալմաղալի մեջ. դա արդեն (իմ կողմից) էս (մաքուր միտք) ակցիան էր: Երբ էն երկու գիծը՝ միավորվածը (Ռուսաստան-Բրիտանիա գումարած RT-ի սկանդալ) տեսա, բայց տարաբաժանեցի. դա արդեն է՛ս ակցիան էր (մաքուր մտքի): Ես վերստուգեցի էն մտածողությունը, որով առաջնորդվում է ռուսական կողմը էդ ակցիան կատարելիս, և էն «նաիվ» մտածողությունը, որով ինչ-որ չափով առաջնորդվում է բրիտանական կողմը, որի մտքով էլ չի անցնում, որ երբ իրանք հիմա՛ են որոշում էդ մեդիայի հարցը քննարկել՝ դա ընկալվում է հերթական իմաստով որպես թշնամական արարք: Նույն կերպ էն մյուս դեպքը, ասենք, որը քննարկեցինք. էն միլիարդների դեպքը: Էլի էս ամբողջ ընթացքով նայում ես՝ օգտագործում ես սա (սխեման ամբողջությամբ), որ հասկանաս, թե իրականում ի՛նչ է տեղի ունեցել: Եվ էդպես շարունակ:
Բնականաբար, նախապայմաններ են արժեքները և նախնական գիտելիքը, բայց նախնական գիտելիքը դա թեզաուրուսի ընդլայնման մասին է, որը էստե՛ղ է գտնվում (մաքուր մտքում). էդ պրիոմը: Ուրեմն՝ էդ շատ կարևոր կիրառուկ է. «Համակարգել անընդհատ ամեն ինչը՝ ինչ որ գիտես, իրար հետ կապել թեկուզ ասոցիատիվ կապերով»:
Ինչքան շատ կապեցիր իրար հետ ինչը որ գիտես, էնքան լավ:
Բնականաբար, մարդը չի կարող բացարձակ համակարգման ենթարկել ամեն ինչ. եթե կարողանար՝ աշխարհը կվերջանար ինչ-որ իմաստով: Ասենք թե՝ ֆիզիկայի տասնիններորդ դարի վերջին գաղափարը այն էր, որ աշխարհը բացատրվեց: Նրանք բացատրել էին երկրագնդի և արեգակնային համակարգի ֆիզիկայի օրենքները և կարծում էին, որ դա սպառել է ֆիզիկան: Հետո եկավ Էյնշտեյնը և պարզվեց, որ լույսի արագության դեպքում մասսան կորում է: Եվ երբ դա պարզվեց՝ պարզվեց, որ չէր համակարգվել աշխարհի մեծագույն մասը: Հետո սկսվեց դա համակարգվել: Ինքը՝ Էյնշտեյնը, և նրանից հետո՝ Բորը[35] և այլ ֆիզիկոսներ հարց առաջարկեցին, որ եթե աշխարհում կա երեք… Չորս ուժ…
1:11:10 Դահլիճ – Բայց իրանք իրանց մենակ գաղափարով չեն էդքան լավ՝ իրանք ոնց որ խմբով նստած լինեն՝ գաղափարները տարբեր:
1:11:18 ԳՏԳ – Գործ, կոմունիկացիա, միտք – գործ, կոմունիկացիա, միտք:
Էյնշտեյնը ասեց. «Մի հատ հըլը ստուգենք. լույսի արագության դեպքում ո՞նց է լինում, որովհետև ինչ-որ շեղումներ նկատվել էին, բայց ոչ ոք չէր բացատրել»: Մյուսներն էլ ասում էին. «Դե դա բան է՝ չստուգված ֆենոմեն է»: Ստուգեց մաթեմատիկորեն ու հանկարծ հասկացավ, թե դա ո՛նց է լինում. և ասեց, որ. «Ինձ ավելի շատ էդ հասկանալու մեջ օգնել է ոչ թե Գաուսը[36] (մաթեմատիկոս միջնադարյան, որը ստեղծել է բարձրագույն մաթեմատիկայի էդ բաները՝ բանաձևերը), այլ Դոստոևսկին». որը կոնտեքստի ընդլայնման մասին է խոսում (կամ՝ որ «ամեն ինչ ամեն ինչին կապված է»):
Եվ հետո ինքը իսկ (Էյնշտեյնը) առաջադրեց հաջորդ խնդիրը աշխարհը միավորելու: Քանի որ հայտնի է առայժմս, որ աշխարհը բաղկացած է չորս տեսակի ուժերից. Փոքր, էսպես ասած, մեծ, գրավիտացիոն և էլեկտրոմագնիսական: Ուրեմն սրանք բանն են՝ էն սուբատոմային մակարդակի ուժերի տարատեսակներն են. մեկը փոքր է կոչվում, մեկը մեծ է կոչվում: Դե գրավիտացիոնը պարզ է, և էլեկտրոմագնիսականը պարզ է: Հիմա, եթե մաթեմատիկական միջոցներով և ֆիզիկական էքսպերիմենտներով հնարավոր լիներ սա միավորել՝ ապա, ֆիզիկոսները, համարում են, որ աշխարհը գրեթե լրիվ բացատրված կլիներ: Որովհետև եթե պարզվի, որ սրանք բոլորը գալիս են նույն ակունքից՝ աշխարհի համակարգումը կհասնի մի հսկայական բարձր մակարդակի: Եվ քսան թվականին՝ 1920 թվականին, ոչ մեկը միավորված չէր: Հետո, հիմա՝ էսօրվա օրով արդեն, միավորված է երեքը. սա, սա ու սա (փոքր, մեծ և էլեկտրոմագնիսական) մաթեմատիկորեն միավորել են: Էս գրավիտացիոնը մնում է էլի անհասկանալի բան, թե ինչի՞ է դա տեղի ունենում, ինչի՞ է ծանր մասսան քաշում ավելի թեթև մասսային՝ մարդկությունը դեռ չի կարողանում հասկանալ: Բայց էս երեքը արդեն միավորել են:
Էդպես մարդու ուղեղը փորձում է համակարգել ինչքան կարելի է շատ: Բայց հենց որ վերջացրեց ինչ-որ մի մասը, մի խնդիրը համակարգեց՝ կպարզվի, որ էլի մի հսկայական բան կա, որը համակարգման ենթակա է ու համակարգված չէ: էդ համակարգելը՝ դա շատ կարևոր դրդիչ է մեր կյանքի գոյության:
Ասենք թե նույն խնդիրներից՝ աշխարհի ամենամեծ խնդիրներից՝ սրանից բացի, այն է, որ ես երեկ ասեցի. թե ի՞նչ է միտքը ֆիզիկական իմաստով: Որովհետև մենք գիտենք, որ դա նեյրոնների միջև տեղի ունեցող էկեկտրոմագնիսական իմպուլսներ են: Բայց ինչի՞ են իրանք միտք ծնում՝ էլի ոչ ոք չի կարողանում հասկանալ: Եթե սուբատոմային ֆիզիկան միավորվի նեյրոնային գիտությանը՝ ինչ-որ հարց կարող է լուծվի: Եթե հասկանան, թե սուբատոմային մակարդակում ի՞նչ է կատարվում, երբ նեյրոնից նեյրոն իմպուլս է տեղափոխվում, - կարող է ինչ-որ հարց լուծվի: Դա ամենախոշոր հանելուկներից է աշխարհի, որը երևի դեռ մի առնվազն երկու հարյուր-երեք հարյուր տարի (չի լուծվի), և դա էդքան էլ մեծ ժամկետ չի: Արդեն կարելի է պատկերացնել, որ գուցե մի երկու հարյուր տարվա մեջ դա էլ հասկացվի:
Էդ միավորելը շատ հետաքրքիր է: Ուրեմն՝ սա մտագործունեության մոտեցումն է, որը նույնպես միավորում է, չէ՞, բոլոր մոտեցումների. փիլիսոփայության, գործողության, հոգեբանության, տրամաբանության և այլն: Սա ստեղծվել է մեր աշխարհում՝ սովետա-ռուսա-հայաստանյան. էս մոտեցումը՝ մտագործունեության: Արևմուտքում, ինչպես հիշում եք մեր երեկվա խոսակցությունից՝ էդ փոփոխականները առանձին-առանձին վերցնելու տենդենցը կար՝ անալիտիզմը կար, ոչ ճիշտ հոդերով անալիտիզմը: Վերլուծելը, ոչ… Տարրերի բաժանելու, ոչ թե… ոչ թե վերցնելով միավորը, որը բան է՝ ռեպրեզենտատիվ է (ներկայացուցչական՝ ամբողջի): Էստեղ էլ կա, ի միջի այլոց: Այ էստեղից էստեղ («միտք-գործողություն»-ից «միտք-կոմունիկացիա») բաժանելը և էստեղից էստեղ («միտք-կոմունիկացիա»-ից «մաքուր միտք») բաժանելը՝ դրանք վերլուծական մոտեցումներ են: Այսինքն՝ սա (ներքևի շերտը) աբստրակտ գոյություն ունի և սա (միջին շերտը) աբստրակտ գոյություն ունի: Մենք երեք աբստրակտ հարթությունների ենք բաժանում էն, ինչը որ իրականում միասնական է: Ինքը միաժամանակ գործ է, կոմունիկացիա և (մաքուր միտք)… Որովհետև եթե նույնիսկ գործը ձևակերպված չի՝ դու մեկ է (այն կարող ես ձևակերպված տեսնել). շատ հեշտ, արագ ինքը կարա ինչ-որ տեղ ձևակերպված լինի: Ինքը գործ է, կոմունիկացիա է, և էս սրանք՝ (կիրառուկները) գիտակցված թե չգիտակցված՝ անընդհատ օգտագործվում են, դու անընդհատ համեմատում ես, դու անընդհատ հիշում ես, դու անընդհատ ինչ-որ մտագործունեական կիրառուկներ կիրառում ես, որպեսզի գոյություն ունենաս:
Հիշելը ի վերջո ի՞նչ է. էդ էլ է շատ հետաքրքիր բան: Հիշելն էլ է, չէ՞, մտագործունեական կիրառուկ: Դա համեմատելու պես բան է:
Մի դեպքը վերցնենք, հիմա շատ չխորանանք, որովհետև դա շատ բարդ բան է, բայց հիշելը ի՞նչ է նշանակում. որ դու նայում ես էսինչ իրին ու ճանաչում ես իրան, որովհետև դու նախապես տեսել ես էդ իրը և հազար ու մի այլ իր, որոնց կոնտեքստում դու կարողանում ես տարբերակել. և դու իրան ճանաչում ես: Դու հիշեցիր, որ սա արդեն տեսել էիր, ուրեմն դու գիտես՝ սա ի՞նչ է: Կամ սրա նմանակը տեսել էիր, արդեն կարող ես պատկերացնել՝ սա ի՞նչ է: Դա հիշելու մի՛ դեպքն է. բոլոր դեպքերը հիմա չքննարկենք:
Ուրեմն. տարբերակելը, հիշելը՝ դրանք բոլորը մտագործունեական կիրառուկներ են:
Եվ ուրեմն Արևմուտքում անալիտիկ մոտեցումն էր հաղթանակում, և էս «սև արկղի» մոտեցումը, և իրենք ի՞նչ ունեին: Իրենք ունեին գիտությունների բաժանում. հոգեբանությունը առանձին. մի քայլ էս կողմ, մի քայլ էն կողմ՝ արդեն հոգեբանություն չի: Օրինակ՝ հոգեբանների և փսիխոանալիտիկների՝ ֆրեյդիստների միջև հաճախ գոյություն ունի կոնֆլիկտ, որովհետև սրանք ասում են՝ դա գիտություն չի, իրանք ասում են՝ սա գիտություն չի:
Լեզվաբանությունը՝ առանձին. և ընդ որում լեզվաբանությանը ինչպե՞ս են մոտենում. ավանդաբար, շատ ուժեղ մոտենում էին քարացած կարծրատիպային միջոցներով: Ասենք՝ Սոսյուրը[37] հայտարարեց, որ լեզուն գոյություն ունի ընդհանրապես, որից ծնվեց բառարանային մոտեցումը, որը բան է՝ արգելում է թեզաուրուսային մոտեցումը, որը շատ վատ է, որը կոնտեքստը մեջից դուրս է հանում, որը նաև մեզ մոտ, օրինակ, էսօրվա օրով արտահայտվում է էն պուրիստական մոտեցմամբ դեպի հայոց լեզուն, որ, «գիտե՞ք ինչ, չի կարելի «ա» օգտագործել», և այլն, և այլն:
Էդ ամբողջ պուրիզմը (purism[38]) ՝ դա գալիս է նրանից, որ լեզուն բաժանում են, սխալ ձևի, խոսքից՝ լեզվի հոսքից, բաժանում են (նրանից) լեզվի քերականական համակարգը[39]: Այսինքն՝ էս (աբստրակտ) անալիտիզմը փորձում են կյանքի մեջ մտցնել: Քերականական համակարգը անպայման էստեղ (մաքուր միտք) է գտնվում, քերականությունը՝ նույնպես: Բայց, եթե դու մենակ իրանով զոռես, որ իրա կանոնները մենակ (լինեն)... նույնն է, ինչ-որ տրամաբանությունը: Տրամաբանական կանոնները անպայման էստեղ են ու շատ կիրառելի են: Բայց եթե դու զոռես, որ մենակ իրա կանոններով խոսակցությունը տեղի ունենա կամ գործողությունը՝ աբսուրդ է ստացվելու:
Ասեմ՝ ինչի՞: Օրինակ. որովհետև տրամաբանական սիլոգիզմների կլասիկ դեպքն է. ասում է, որ... ասում է. «Սոկրատը մարդ է, մարդը մահկանացու է, ուրեմն՝ Սոկրատը մահկանացու է»: Հիմա. էդ Արիստոտելի ժամանակներից արևմտյան տրամաբանության համար սա շատ նորմալ է հնչում: Բայց, էդ ձեզանից մեկը ինձ հիշեցրեց, երբ ասացիք տաֆտալոգիա (տավտոլոգիա[40]) բառը: Բայց հայի համար դա տավտոլոգիա է, որովհետև «մարդ» և «մահկանացու» բառերը նույն արմատ են: «Մարդ»՝ արդեն նշանակում է «մահկանացու» հայերենով: Ուրեմն ասում է. «Սոկրատը մահկանացու է, բոլոր մահկանացուները մահկանացու են, ուրեմն՝ Սոկրատը մահկանացու է» - տավտոլոգիա. ինֆորմացիա չստացար:
Դրա համար էլ ֆորմալ տրամաբանությունը, պահանջում է էս մի մակարդակը (մաքուր մտքի, մտագործունեության սխեմայի ողջ ցիկլը) տեսնելու համար՝ որ դեպքում է ինքը ճիշտ օգտագործվում, որ դեպքում՝ սխալ. երբ որ տրամաբանությունը շատ հաճախ օգտագործվում է սուտ ասելու համար: Մենք ձեզ հետո բառարան[41] կուղարկենք, որը հատուկ ձեզ համար թարգմանել ենք հայերեն, որտեղ էդ բոլոր սխալները (կան), և հետո դուք տեքստերի վերլուծության ժամանակ (դրանք կտեսնեք), հիմա դրան էլի կանդրադառնանք. էդ բոլոր սխալները էնտեղ (բառարանում) նշված են:
Ուրեմն՝ ասածս ի՞նչ էր. վերջին բանը, որ փորձում եմ ասել ես շեղումներով, որ արևմտյան գիտությունը, քանի որ գնաց գիտությունների այ էս ճյուղավորման ուղղությամբ[42], ենթագիտություններ ստեղծելու ուղղությամբ՝ ինքը չէր կարողանում տակից դուրս գալ: Փիլիսոփաները փորձում էին. օրինակ՝ Վիտգենշտեյնը[43] փորձում էր միավորել լեզուն և տրամաբանությունը, մաթեմատիկան. մարդկային լեզուն և տրամաբանությունը: Շատ փորձեր են էդպիսի եղել, բայց սխալ ուղղությամբ, սխալ հոդերով: Փորձելով ճխտել տրամաբանական մոտեցման մեջ լեզուն, որը հոսք է. հոսքը չես կարող լրիվ ճխտել համակարգի մեջ:
Համակարգը որպես կիրառուկ միշտ դու ստատիկ ես տեսնում, մինչդեռ ինքը իրականությունը՝ ալիքային է, իրականությունը բան է՝ հոսքային է:
Ուրեմն՝ ի՞նչ ուրիշ էդպիսի դեպքեր. էդպիսի դեպքեր շատ կային: Հա՛, հենց նույն ուղեղի հետազոտությունը, որ ասում են. «Ռոբոտը մարդուն կփոխարինի»: Ուրեմն՝ ո՞նց էր գնում ուղեղի հետազոտությունը մինչև վերջերս. վերցնում էին ռոբոտը կամ ընդհանրապես ավտոմատացված մտածողության դեպքեր, որ մտածողություն չի ավտոմատացվածը՝ ազդակը եկավ, ռեակցիան եղավ: Ասում էին՝ «Մարդու ուղեղն էլ երևի սենց է աշխատում»: Ու լիքը էքսպերիմենտներ դրեցին էնտեղ, մինչև հասկացան, որ՝ չէ, ախպեր՝ հակառակը: Դու կարող ես, մեթոդաբանորեն ասած, մարդու ուղեղը քննարկելով ու հասկանալով ստեղծել լավ ռոբոտ, բայց դու չես կարող ռոբոտի չակերտավոր ուղեղը ուսումնասիրելով՝ ռոբոտի ինֆորմացիայի պրոցեսինգի սկզբունքները ուսումնասիրելով՝ հասկանալ մարդու ուղեղը:
Դու կենդանիով կարող ես բացատրել մեռյալը, բայց դու մեռյալով կենդանին չես կարող բացատրել: Այ մեթոդաբանական կարևոր սխալ, որը հասկանալու համար էս մոտեցումը շատ կարևոր է: Եվ ուրեմն իրենք անընդհատ ընկնում էին էդ կապանքների… էդ բաների մեջ՝ էդ թակարդների մեջ, որ եթե շատ ես նեղացնում գիտությունը՝ կողքը լիքը բան է կատարվում, դու չգիտես՝ ինչ, ու գիտությունդ իմաստը կորցնում է:
Դրա համար անընդհատ էդ հավաքագրելու փորձերն են անում: Էդ հավաքագրելու փորձերը արևմտյան լեզվով կոչվում են ինտերդիսցիպլինար՝ միջդիսցիպլինար[44] մոտեցումներ:
Ու էդ հենց նեղացման պրոցեսը կոչվում է «դիսցիպլինա», որը հայերենում շատ մազալու ձևով հաճախ թարգմանում են «կարգապահություն»))): Ժողովուրդ, էս դեպքում դիսցիպլինան կարգապահությունը չի: Ի՞նչն է. առարկան է. միջառարկայնություն:
Ուրեմն՝ էն, ինչ որ մենք հիմա էստեղ սենց քննարկում ենք՝ արևմտյան լեզվով էսօր կոչվել է կոգնիտիվ գիտություն[45]: Կոգնիտիվ գիտությունը բաղկացած է ինչի՞ց. դա միջառարկայական մոտեցում է, որը միավորում է մի շարք գիտություններ, որոնք առաջ առանձին էին: Լեզվաբանությունը... Նեյրո-՝ բոլոր տարատեսակները՝ նեյրոֆիզիոլոգիա, նեյրոհոգեբանություն, նեյրոֆիզիկա, և այլն, և այլն... հոգեբանությունը... և էլ ուրիշ ի՛նչ պետքը որ եկավ. մանկավարժություն լինի դա, - և այլն, և այլն: Ինքը էն է, որ փիլիսոփայության դարի ժամանակ կոչվում էր ի՞նչ՝ գնոսեոլոգիա[46] կամ էպիստեմոլոգիա[47]: Այսինքն՝ նա փիլիսոփայություն էր, տեսություն էր իմացության մասին՝ իմացաբանություն:
Հիմա, սա՝ որպես էմպիրիկ, որովհետև սա շատ ուժեղ էմպիրիկ հիմքի վրա է, էքսպերիմենտների վրա է հիմնված, որպես էմպիրիկ մոտեցում կոչվում է կոգնիտիվ գիտություն: Ուրեմն՝ կոգնիտիվ գիտությունը… Էն, ինչ որ ասում է կոգնիտիվ գիտությունը առանձին առարկաներից, դիսցիպլինայից ելնելով իրա էմպիրիկ հետազոտությունների շնորհիվ մե՜ծ դժվարությամբ, մե՜ծ, ուրեմն, բանով ՝ հետընկածությամբ՝ ասում է մտագործունեական մոտեցումը (շատ արագ)… Հակառակը՝ իրանք շատ ավելի հետ են ընկած, քան մտագործունեական մոտեցումը. ոչ թե որովհետև իրանք հիմար են, այլ որովհետև իրանք ամեն ինչ ուզում են էմպիրիկով ստուգած լինել, դրա համար դա շատ ժամանակ է տանում:
Օրինակ՝ նույն ձևի լեզվի դեպքում. Չոմսկու տեսությունը[48] կար, որը ասում էր, որ «Մարդը ծնվում է քերականությունը արդեն իր ուղեղում»: Ոչ մի ձևի էդ տեսությունը չէր հաստատվում, ոչ մի էքսպերիմենտով: Վերջը գցեցին մի կողմ, հասկացան, ասեցին, որ հա, հասկանալի է, որ ինչի՛ է մարդը քերականություն ձեռք բերում ուղեղում. որովհետև ինքը ծնվում է գենետիկ ինչ-որ արդեն փորձով` լեզուների, ունենում է էպիգենետիկ ազդեցություններ, ընդգրկվում է սոցիումի մեջ: Գիտենք, որ մաուգլիները չեն խոսում՝ իրական մաուգլիները լեզու չեն ձեռք բերում. գայլերի լեզու ձեռք են բերում, մարդկային՝ չէ: Ընդգրկվում է սոցիումի մեջ, սովորում է լեզուն՝ սովորում է լեզուն էս պրոցեսի (մտագործունեության) միջոցով, որտեղ ինքը քերականական ինչ-որ միջոցները որպես կոմունիկացիա կամ որպես գործողություն է սկզբում ընկալում, հետո կամաց-կամաց ռեֆլեքսիա է անում, ու էդ քերականական միջոցները՝ նաև ուսուցիչների միջոցով և այլն, և այլն, իրա մոտ կուտակվում են որպես կիրառուկներ: Դրա համար՝ որպեսզի էդ Չոմսկու ստեղծած էդ ամերիկյան էդ ծուղակը լեզվաբանությունը հաղթահարի՝ պահանջվեց 1962 թվականից մինչև 1995 թվականը մոտավորապես, էդքան ժամանակ: Չնայած որ առաջին անգամ Չոմսկու բանը կարդացի՝ ասենք մի տասնչորս տարեկան տղա էի, իսկույն հասկացա, որ սա աբսուրդ է. մարդը ոչ մի բանով չի ծնվում՝ ուղեղում ինչ-որ սխեմաներ արդեն նախօրոք եղած: Իհարկե ունի էդ սխեման, բայց դա քերականություն չի, դա ինչ-որ…
1:26:24 Դահլիճ – Էդ էի ուզում ասեի, որ էդ ինֆորմացիա է՝ ոչ թե գենետիկայի… Գենետիկորեն ինֆորմացիա:
ԳՏԳ – Էն, որ ինֆորմացիա և համակարգված ինֆորմացիա՝ այո, բայց ոչ թե ինչ-որ մեկի կլասիկ, ասենք՝ անգլիական: Ընդ որում Չոմսկու կարծիքն էն էր, որ դա անգլերենի քերականությունն է: Հետո ինքը փորձում էր բոլոր աշխարհի քերականությունները ի մի բերել՝ էլի համակարգել: Ի մի բերելով՝ ապացուցել, որ դա կա, (որ) գոյություն ունի, էսպես ասած, աբստրակտ համաշխարհային քերականություն. էդ էլ չստացվեց, որովհետև պարզվեց, որ կան լեզուներ, որոնց քերականությունը անհամատեղելի է այս նույն սկզբունքով: Եվ, ուրեմն, վերջապես շնորհիվ կոգնիտիվ գիտության հրաժարվեցին, որովհետև ոչ մի էքսպերիմենտ ցույց չտվեց, որ էդպիսի բան կա:
Մի խոսքով. սրանով ուզում եմ ավարտել, շատ բան ասեցի՝ դուք հոգնեցիք, բայց էս սխեման (մտագործունեության) հիշեք: Էս պրոցեսից ենք մենք անընդհատ (օգտվում, մտածելով, թե որտեղ ենք գտնվում). էստե՞ղ, թե՞ սրանից դուրս: Երբ որ էս պրոցեսը էքսպլիցիտ ես դարձնում, ինքդ դիտարկում ես էդ պրոցեսը, էստեղ ես գտնվում (վերին՝ «մաքուր մտքի» շերտում)՝ դու արդեն ռեֆլեքսիոն դիրքի մեջ ես, և դա քննադատական մտածողության մոտեցումն է:
Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի
Սղագրության ավարտը` ապրիլի 18, 2018թ․
Խմբագրության ավարտը՝ հուլիսի 28, 2018թ․
Խմբագիր՝ Անի Թովմասյան
***
Այս տեսանյութը ներկայացնում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (Հոկտեմբեր 2014 – Հոկտեմբեր 2019) և «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» (Հունվար 2017-Դեկտեմբեր 2019) ծրագրերի շրջանակում 2018թ. մարտի 20-22-ն իրականացված Քննադատական մտածողության դպրոցի ժամանակ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթը։
[1] Տե՛ս նաև՝ Դավադրության տեսություն. Մաս 1 (Jam Session 21)՝ http://epfarmenia.am/hy/video/conspiracy-theory-part-1, էջ 10-11
[2] Հոմանիշներ. ֆընդըխ, ֆասադային, սնամեջ, սուտի, երևութական, ձևական, սիմուլյակր, ֆեյք, ֆալշ («ֆառշ»)...
[3] Տաֆտալոգիա` https://hy.wiktionary.org/wiki/%D5%BF%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1
[4] Туфта։ http://wiki.laser.ru/index.php/%D0%A2%D1%83%D1%84%D1%82%D0%B0
[5] Соловецкий лагерь особого назначения: https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B5%D1%80%D1%8C_%D0%BE%D1%81%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%BD%D0%B0%D0%B7%D0%BD%D0%B0%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F
[6] Բելոմոր կանալը`https://en.wikipedia.org/wiki/White_Sea%E2%80%93Baltic_Canal
[7] Epigenetics: https://en.wikipedia.org/wiki/Epigenetics
[8] Заключённый: https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%BA%D0%BB%D1%8E%D1%87%D1%91%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9
[9] Թեզաուրուսի. տե՛ս «Կոնտեքստի ընդլայնում»` http://am.epfarmenia.am/context_expansion/
[10] Կարևոր մանրուք. սովետի սկզբում հաճախ հաղթանակում էր փսևդոգիտությունը (ռապպշչինա, պեդոլոգիա, լիսենկովշչինա, մառռշչինա և այլն) որպես իդեոլոգիական պարտադրանք: Իսկ վաթսունականներից արդեն՝ աճել էր ճշմարտության գիտակցման ու դրան հետամուտ լինելու նշանակությունը, այդ իսկ պատճառով սուտի դիսերտացիաների գիտական արժեքը, թեև դրանց քանակն ավելացել էր կոռուպցիայի և որոշ մշակութային պատճառներով (չկրթված արևելյան ժողովուրդների համար գիտական դիսերտացիան դարձել էր հետագայում հեշտ ու լավ ապրելու ճանապարհ, այն ծես էր, կարելի էր փողով պաշտպանել ու հետո ունենալ պատիվ-հարգանք և նաև աշխատավարձ – տե՛ս հաջորդիվ), սակայն՝ արդեն հստակորեն տարբերվում էր իրական գիտությունից, դրա համար էլ գիտության համատարած կոռումպացվածությունն աչք էր ծակում. հասարակությունն արդեն ազատորեն գիտեր, որ «սա սուտ է»:
[11] Диссернет: https://www.dissernet.org/
[12] Kremlin: UK's accusations over Skripal poisoning 'border on banditry: https://www.theguardian.com/uk-news/2018/mar/25/kremlin-uks-accusations-over-skripal-poisoning-border-on-banditry
[13] «Շշի վզիկի» մասին ու այն մասին, որ «ամեն ինչ օրկեստրավորված է, ու ամեն գործի ետևում կա գաղտնի հրաման տվող»՝ տե՛ս «Դավադրության տեսություն» (http://epfarmenia.am/hy/video/conspiracy-theory-part-1) և «Արխայիկ մտածողություն» (http://epfarmenia.am/hy/video/archaic-thinking-part-1) համապատասխան մասերը:
[14] Ofcom: https://en.wikipedia.org/wiki/Ofcom
[15] British media watchdog investigates Russian RT channel։ https://www.youtube.com/watch?v=v7jEit6ADSQ
[16] Russia expels 23 British diplomats in retaliation as diplomatic spat over Sergei Skripal poisoning intensifies: https://www.independent.co.uk/news/world/europe/russia-spy-poison-british-diplomats-expelled-sergei-skripal-nerve-agent-a8260671.html
[17] https://moe-online.ru/news/society/1007944
[18] Киселев объяснил выражение "англичанка гадит": https://www.vesti.ru/doc.html?id=2711887
[19] Russia leader Vladimir Putin claims U.S. giving Ukraine opposition “$20 million a week”: https://www.cbsnews.com/news/aid-to-russia-leader-vladimir-putin-claims-us-giving-ukraine-rebels-20-million-a-week/
[20] Top U.S. diplomat Victoria Nuland, Ambassador to Ukraine Geoffrey Pyatt caught out in private chat leaked online: https://www.cbsnews.com/news/victoria-nuland-ambassador-to-ukraine-geoffrey-pyatt-caught-in-leaked-conversation-on-eu/
[21] EPF Organizational History: http://www.epfound.org/about-us/organizational-history.html
[22] Armenia–United States relations: https://en.wikipedia.org/wiki/Armenia%E2%80%93United_States_relations
[23] Туфта։ http://wiki.laser.ru/index.php/%D0%A2%D1%83%D1%84%D1%82%D0%B0
[24] Միջազգային քաղաքականություն և զարգացում (Jam Session 9)` http://epfarmenia.am/hy/video/International-policy-and-development-Gevorg-Ter-Gabrielyan
[25] «Jam Session» տեսահոլովակների շարք` http://epfarmenia.am/hy/Jam-Session
[26] Տե՛ս` Միջազգային քաղաքականություն և զարգացում (Jam Session 9)` http://epfarmenia.am/hy/video/International-policy-and-development-Gevorg-Ter-Gabrielyan
[27] Տե՛ս` Կոնտեքստի ընդլայնում․ Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 38)` http://epfarmenia.am/hy/video/context-expansion
[28] Համակարգված Մտագործունեության Մեթոդաբանություն և Կրեատիվ Խաղեր` http://epfarmenia.am/hy/thought-leadership/creative-game
[29] Щедровицкий, Георгий Петрович: https://ru.wikipedia.org/wiki/%D0%A9%D0%B5%D0%B4%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%86%D0%BA%D0%B8%D0%B9,_%D0%93%D0%B5%D0%BE%D1%80%D0%B3%D0%B8%D0%B9_%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
[30] Նիկոլայ Լիսենկո` https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5_%D4%BC%D5%AB%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AF%D5%B8
[31] Լև Լանդաու` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D6%87_%D4%BC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B8%D6%82
[32] Տե՛ս՝ Imagined Communities, Benedict Anderson: https://en.wikipedia.org/wiki/Imagined_Communities, ինչպես նաև The Social Construction of Reality, Peter L. Berger and Thomas Luckmann: https://en.wikipedia.org/wiki/The_Social_Construction_of_Reality: Այս թեմային անդրադարձ է կատարվում նաև ԵՀՀ-ի կողմից պատրաստված Ջեմ Սեշշնում՝ Երևակայական հանրույթներ, ռասիզմ, ազգայնականություն և կոնստրուկտիվիզմ (Jam Session 12). http://epfarmenia.am/hy/video/imagined-communities-nations:
[33] Թեզաուրուս` https://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%A5%D5%A6%D5%A1%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%BD
[34] Финт: https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B8%D0%BD%D1%82
[35] Նիլս Բոր` https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%AB%D5%AC%D5%BD_%D4%B2%D5%B8%D6%80
[36] Կառլ Գաուս` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BC%D5%AC_%D4%B3%D5%A1%D5%B8%D6%82%D5%BD
[37] Ֆերդինանդ դը Սոսյուր` https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A5%D6%80%D5%A4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A4_%D5%A4%D5%A8_%D5%8D%D5%B8%D5%BD%D5%B5%D5%B8%D6%82%D6%80
[38] Purism: https://en.wikipedia.org/wiki/Purism
[39] Կարևոր է միավորը տարբերակել տարրից: Վերլուծական միավորն այն է, ինչը պարունակում է ամբողջի որոշ կարևոր հատկանիշներ (մոլեկուլ): Տարրը՝ չի պարունակում (ատոմ): Դրա համար տարրը հետազոտելով ամբողջը հասկանալ հնարավոր չէ: Տարբերակումը մտցրել է Վիգոտսկին: Նույն կերպ՝ արևմտյան գիտությունն օգտագործում է «ճիշտ» ու «սխալ» «հոդերով» վերլուծելու եզրը. մարդու ձեռքը հետազոտելով անհնար է հասկանալ՝ մարդն ինչ է, քանի որ ձեռքը մարդու էական հատկանիշներից ոչ բոլորն է պարունակում (եթե, իհարկե, ինքդ մարդ չես): Նույնն է մեկ այլ տեղ նշված «կենդանացնող» գիտությունը վերսուս «մահացնող» գիտությունը. այն գիտությունը, որը փորձում է մարդու ուղեղը բացատրել կոմպյուտերի միոցով՝ մահացնող է, սխալ: Այն, որը կոմպյուտերն է մարդու ուղեղի միջոցով բացատրում՝ «կենդանացնող» է, ճիշտ:
[40] Туфта: http://wiki.laser.ru/index.php/%D0%A2%D1%83%D1%84%D1%82%D0%B0
[41] Քննադատական մտածողություն․ տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ՝ https://epfarmenia.am/sites/default/files/Document/Logical_Fallacies_and_Misleading_Rhetorical_Tricks.pdf
[42] Դա կոչվում է կոմպարտմենտալիզացիա (արևմտյան տերմին) և բերում է գեշ անվերջության (Բախտին), երբ հետազոտական ուղղությունները բազմանում են, իրենց նպատակահարմարությունը կորցրած:
[43] Ludwig Wittgenstein: https://en.wikipedia.org/wiki/Ludwig_Wittgenstein
[44] Interdisciplinarity: https://en.wikipedia.org/wiki/Interdisciplinarity
[45] Cognitive science: https://en.wikipedia.org/wiki/Cognitive_science
[46] Իմացաբանություն` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B4%D5%A1%D6%81%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
[47] Epistemology: https://en.wikipedia.org/wiki/Epistemology
[48] Universal grammar: https://en.wikipedia.org/wiki/Universal_grammar