Գևորգ Տեր-Գաբրիելյան «Քննադատական մտածողություն». ինչպես գրագետ որոշումներ կայացնել

13.01.2026

ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը Վերնատուն հաղորդման հյուրն էր։ Հաղորդման ընթացքում ներկայացրեց վերջերս ԵՀՀ կողմից հրապարակված «Քննադատական մտածողություն» գիրքը՝ անդրադառնալով դրա գաղափարներին և ժամանակակից կյանքում քննադատական մտածողության դերին։ Զրույցի ժամանակ նա նշում է, որ քննադատական մտածողությունը մեզ պետք է հատկապես այն պահերին, երբ  կանգնած ենք ընտրության ու հստակ որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ։

Անդրադարձ կատարվեց նաև գրքի կառուցվածքին։ Օրինակ՝ ե՞րբ քննադատական մտածողությունը կիրառելի չէ, ի՞նչ տրամաբանական և հռետորաբանական հնարքներ կարող են շեղել մարդուն իրական տրամաբանությունից, ինչպե՞ս են գիտակցության շեղումները և կենսաբանական գործոնները ազդում դատողությունների վրա, ի՞նչ «մտաջիկոններ» (գործիքներ) կարելի է կիրառել հաղորդակցությունը, վարքն ու գնահատականները քննադատական մտածողության տեսանկյունից դիտարկելու համար։

«Քննադատական մտածողություն» գիրքը հայերեն առաջին ընդարձակ հրապարակումներից է և տարածվում է անվճար։

Գիրքը կարող եք ձեռք բերել ԵՀՀ գրասենյակից՝ Ազատության 1/21 հասցեով (աշխատանքային օրերին՝ 12:00–17:00), կամ կարդալ առցանց՝ https://epfarmenia.am/sites/default/files/Document/Critical_Thinking_am.pdf

Տեղեկությունների համար՝ +37410251575։