13.01.2026
ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Աշոտ Ոսկանյանը ԲՈՒՆ TV-ի եթերում քննարկում են հայ ազգային ինքնությանը վերաբերող հարցերը։ Պարոն Տեր-Գաբրիելյանը գերադասում է խոսել իրավիճակային ինքնությունների մասին, քանի որ ինքնության կոշտ, ընդհանրացված մոդելները գաղափարախոսական պարտադրանքի վտանգ են պարունակում։ Զրույցը ծավալվել է այդ գաղափարի շուրջ։