Կրթության խնդիրները 21-րդ դարում․ Մաս 2-րդ (Jam Session 36)

04.06.2018

Այս տեսանյութը նկարահանվել է 2018թ. հունվարի 29-ին:

Տեսանյութի սղագրությունը

Հրապարակված՝ հունիսի 4, 2018

Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից

Մաս առաջին

0:24 Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Ուրեմն. ժողովուրդ ջան, իմ անունն է Գևորգ, ես էս օֆիսի տնօրենն եմ: Շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել: Եվ ես ուզում եմ մի քիչ Գայանեի ասածներից, Փիրուզի ասածներից ասել, մի քիչ էլ Միքայելի ասածներից. փաստորեն համարյա նույն բաները, ուրիշ լեզվով գուցե: Ուրեմն. նախ մենք էստեղ էս ծրագիրը, որ կազմել ենք ձեզ համար, ի՞նչ էինք ուզում անել: Չէ՞ որ մենք բոլորս այ էդ կրթության խնդիրներով ենք զբաղվում: Ուրեմն. ես մտածում եմ, որ մեզ համար շատ ճիշտ կլինի օգտագործել ֆրակտալի սկզբունքը: Ո՞վ կարող է ասել՝ ո՞րն է ֆրակտալի սկզբունքը:

1:08 Դահլիճ – Առաջին անգամ եմ լսում:

1:13 ԳՏԳ – Առաջին անգամ եք լսում: Ֆրակտալի սկզբունքը[1] բավական պարզ բան է: Դա նշանակում է, որ, ասենք, կա էսպիսի բյուրեղ և կա այսպիսի օրգանիզմ... դա նույնն է, ինչ-որ հոլոգրամմայի սկզբունքը... Եվ ֆրակտալի սկզբունքը նշանակում է, որ այս բյուրեղը կրկնվում է իրենից ավելի մեծ բյուրեղի մեջ, սա՝ իրենից ավելի… ավելի մեծ բյուրեղի մեջ, սա՝ իրենից ավելի մեծ, սա՝ իրենից ավելի մեծ:

Ուրեմն, քանի որ մենք հիմա գտնվում ենք ոչ ֆորմալ կրթության պրոցեսում՝ էս պրոցեսը ինչ-որ չափով կունենա էն հատկանիշները, որոնք մենք ուզում ենք, որ ունենա կրթության պրոցեսը ընդհանրապես, այսինքն՝ մեր էս երեք օրվանից դուրս մեր գործունեությունը: Ու որ էն հարցերին անդրադառնա, որոնք Միքայելը բարձրացնում էր: Եվ մենք ուզում ենք, որ մեր գործունեությունը նույնպես, ինչպես որ էստեղ ենք վարվում՝ էնպես էլ վարվի… Եվ եթե լավ չենք վարվում՝ ապա ուղղվի, իսկ եթե լավ ենք վարվում՝ ապա օգտագործվի էն մե՜ծ կրթության ասպարեզում, որի մասին խոսելու ենք:

Հասկանալի՞ է դա: Էդ առումով մեր երեք օրվա ծրագիրը էկլեկտիկ է: Էկլեկտիկը գիտե՞ք ինչ է նշանակում. ան-ոճ: Ինչի՞. որովհետև աշխարհի կրթական վիճակն է ան-ոճ և Հայաստանի կրթական վիճակն է ան-ոճ:

Մենք փորձել ենք տրամաբանական ինչ-որ պրոցեսի մեջ ընդգրկել էն, ինչ որ, մեր հասկացածով, ձեր կարիքներին է վերաբերում, էն, ինչ որ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ինչ-որ հետաքրքիր օրինակներին, հմտությանը՝ սովորել, թե ինչպես աշխատել կրթության ասպարեզում, և խնդիրների ձևակերպման հարցին: Էդ բոլորը մի ձևի «ճխտել» ենք մեջը, դրա համար ստացել ենք էս պրոցեսը, ու էս պրոցեսը հիմա ո՞նց է գնալու:

Ինքը գնում է սենց. ուրեմն՝ մենք սկսեցինք ծանոթությունից, հետո ձեզ մի պահ տրվեց «մեծը». հիմա ես էլ եմ ուզում մի քիչ էդ «մեծը» շարունակել: Հետո գալու է միջին մակարդակինը՝ քաղաքականությունների վերաբերյալ։ Մենք խորանալու ենք, policy advocacy իմաստներով՝ Հայաստան, օրենսդրություն, համաշխարհայինի մեջ Հայաստանի ներգրավվածություն, և այլն, և այլն:

Հետո գալու է ձեր՝ հմտությունները սովորելը, ինչպես պրոյեկտներ ստեղծելը, ինչպես մտածել քաղաքականությունների վերաբերյալ կամ ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Ինչպես, էսպես, տեսական պրոյեկտներ ստեղծել: Վաղվա օրվա մի խոշոր մասը դրան է նվիրված:

Հետո գալու են էլի կոնկրետ օրինակեր՝ լավ օրինակ, հետաքրքիր օրինակ, որից կարելի է սովորել, կամ որը կարելի է… որից կարելի է հրաժարվել և կամ… և տեխնոլոգիական օրինակ. ինչպե՞ս տեխնոլոգիաները օգտագործել: Եվ վերջում ընդհանրացնում ենք էդ ամեն ինչը, ինչ որ հասկացել ենք:

Ուրեմն՝ այսպիսի ընթացք ենք ձեզ առաջարկում:

Եվ ինչպես տեսնում եք՝ ես անընդհատ ասում եմ. «Կարելի է դեն գցել» (այդ ընթացքը), որովհետև քննադատական մտածողությունը կարևորագույն խնդիրներից է հիմա:

Ու երբ Միքայելը պատմում էր՝ ես էլ ուզում եմ դա հիմա մի քիչ ավելի նկարեմ, խորանամ:

Մեր խնդիրը էն է, որ նորմալ երեխան կամ մարդը ինչը որ իրան պետք չի՝ դեն է գցում, նույնիսկ ինչը որ իրան պետք է՝ դեն է գցում: Ինքը ունի բլոկ, ինքը ունի քննադատական մտածողություն, ինքը ունի ինքնապաշտպանական բնազդ, և այլն, և այլն: Ուրեմն. մենք էս վիճակում ենք գտնվում:

Մենք փորձել ենք մոդելավորել էդ վիճակը, որտեղ տալիս են գիտելիք, որ չգիտեն՝ պետք է գալու, թե չէ: Որտեղ փորձում են սովորացնել մտածել, բայց իրականում՝ լավ գործիքներ՝ հանրաճանաչ, չունեն մտածել սովորեցնելու համար: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի:

... Եվ որտեղ, իհարկե, արդեն գնահատում են, որ ամենակարևորը անձամբ փորձելն է, անձամբ աշխատելն է, ոչ թե նստել՝ տեսականորեն լսելը:

Եվ դա կարևորագույն պահն է էս ամբողջ պրոցեսի մեջ, որովհետև մինչև էստեղ (վերլուծելի մակարդակը Միքայելի սխեմայում), - ես դրա մասին եմ ամենաշատը խոսելու, - թաքնված է եղել, որ քեզ սարքում են. դու՛ չես քեզ սարքում:

Ու ամենամեծ, խոր պրոբլեմը էստեղ հիմա ի՞նչն է. որ էստեղ մարդուց պահանջվում է, որ ինքը իրան սարքի: Ինքը արդեն ջոկել է, որ իրան սարքում են, ինքը արդեն կարա սարքվի, բայց եթե ինքը ուզում է, եթե մենք ուզում ենք, որ լինի էն մարդը, որը ստացվում է կրթության արդյունքում՝ ինքը պիտի իրան սարքի:

Իսկ դա շատ դժվար է, որովհետև քեզ սարքում են ծնողները, դպրոցը և այլն: Էս, ուրեմն էս ֆրակտալային մոտեցման մասին:

Հիմա էլի նույն էս (Միքայելի) ժամանակագրությունը (չափելի, դասակարգելի, վերլուծելի), մոտավորապես ուրիշ ձևի պատկերելով՝ մարդը, որի մասին էդքան խոսվեց. եկեք էդ մարդուն պատկերենք: Ուրեմն՝ ինքը շրջապատված է, հենց որ մտնում է աշխարհ, շրջապատված է էդ աշխարհով: Էդ աշխարհը ինֆորմացիա է: Էստեղ ես ուզում եմ էդ, համենայն դեպս, գիտելիքի և ինֆորմացիայի միջև տարբերակումը մցնել. ուրեմն, շատ չխորանալով՝ բայց գիտելիքը օգտագործվող ինֆորմացիան է, ասենք թե, համակարգված ինֆորմացիան է, բան, դես-դեն. մնացածը սաղ ինֆորմացիա է (պարզապես), և էդ սաղ ազդակներ են իրա վրա: Եվ մենք գիտենք, որ մարդու վրա, ասենք, կյանքի կողմից եկող ինֆորմացիոն ազդակները անհամեմատելի ավելի շատ են, քան ինստիտուցիոնալ կրթական համակարգի կողմից եկող ազդակները: Որովհետև իրա զգայարաններով ինքը շատ ավելի շատ ինֆորմացիա է ստանում: Եվ մենք չգիտենք իրականում, քիչ գիտենք, թե ինչպես է էդ հարաբերակցությունը ազդում մարդու վրա, թե ինչպես է նա ի վերջո ձևավորվում:

Եթե մենք հաշվի առնենք, որ մի միլիոն՝ շատ կոպիտ (իրականում ինքը տրիլիոն, քվադրիլիոն է, բայց ասենք՝ մի միլիոն), ազդակ կա կյանքի կողմից և, ասենք, չգիտեմ, հարյուր հիսուն ազդակ, որը կոչվել է «գիտելիք» և եկել է ինստիտուցիոնալ կրթության կողմից էսօրվա ընթացքում. յոթը դաս, չգիտեմ, մեջը տնայիններ, և այլն, և այլն: Ո՞նց է էդ հարաբերակցությունը ազդում մարդու ձևավորման վրա[2]: Եվ էլի, երբ մենք խոսում ենք էս անցման մասին, էստեղ (ինֆորմացիայի նշանակետում) գտնվող մարդու մասին, մենք փաստորեն ասում ենք ի՞նչ. որ ինքը հասկացել է, կամ կրթական համակարգն է հասկացել, որ էն ամբողջը (որովհետև ինտերնետն էլ էն ամբողջի մոդել է, էն ամբողջի տարբերակ է), որ էն ամբողջը շատ ավելի մեծ է, քան էն ինստիտուցիոնալը, որը մենք տալիս էինք մինչև էդ: Չնայած դա միշտ էդպես է եղել. դա միշտ էդպես է եղել, ուղղակի եղել է համակարգված գիտության առվակ, բանի ժամանակ՝ ակադեմիայի ժամանակ անտիկ, կամ Գոշի, կամ Գանձասարի ժամանակ. եղել է գիտության առվակ ինչ-որ ընտրյալների համար, ինչ-որ վանականների, բաների: Հետո դարձել է…

Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ է դարձել էս ինստիտուցիոնալ գիտելիքը, որը էստեղ ձևավորվեց (մարդու «ուղեղի» մի մասում), հենց դա եմ ուզում նկարել: Ուրեմն, եթե մենք հիմա փորձենք նկարել էդ ինստիտուցիոնալ գիտելիքի, ասենք, համակարգը՝ ինքը իմ ասածով սենց ինչ-որ բան է էլի՝ սենց. Էս, ասենք թե, ասպիրանտուրան է, էս, ասենք թե, համալսարանն է, էս դպրոցն է, էս էլ մանկապարտեզն է ասենք թե (փոքր կտորներ մարդու ինքնության): Էս ես (մանկապարտեզը) ամենամեծն եմ նկարում միանգամից: Ուրեմն. սենց ինստիտուցիոնալ գիտելիքը եկել է, սրա գլխին է տվել: Ինչի՞. դա շատ հետաքրքիր է:

Կա երկու լեգենդ: Մի լեգենդը, քիչ թե շատ, Միքայելը հիմա պատմեց: Ինքը էն է, որ մարդիկ զարգանում են, մարդկությունը զարգանում է, քաղաքակրթությունը զարգանում է, մարդիկ ուզել են գիտություն ստանալ, իրանք հայտնագործություններ են արել՝ Գուտենբերգ և այլն, և այլն, և ուզել են, «բարությունից դրդված» կրթել մյուսներին, և ստեղծել են էդ համակարգը:

Մյուս լեգենդը ուրիշ է: Ինքը ասում է, որ երբ որ «իշխ»-ը հասկացավ, որ ինքը շատ «իշխ» է ուզում՝ ինքը քիչ ուներ, ինքը մի հատ բանդիտ էր գյուղում, հետո ինքը տեսավ, որ ինքը կարա՝ ու սաղ գյուղը հաղթեց. «Ախպեր, երթամ էն մի գյուղն էլ հաղթեմ»: Երբ որ ինքը սկսեց հաղթել էդ գյուղերին ու մի երկու ընկերով ինքը ստեղծեց իրա իշխանությունը՝ հետո ինքը խնդիր ունեցավ: Որովհետև էս գյուղերը տարբեր լեզուներով էին խոսում՝ նույնիսկ լեզուները տարբեր էին: Այ, օրինակ, Միքայելը օրինակ բերեց: Ասեց. «Անգլերենում spelling-ը կա, հայերենում՝ չկա. դեռ կլինի»:

Հայերենում շատ բարդ է լինելու, որովհետև հայերենը մի հատ չի: Անգլերենն էլ մի հատ չի, բայց անգլերենը շատ ավելի մի հատ է, քան հայերենը: Հայերենը, ինչպես ես եմ դպրոցում անցել, չորս լեզու է, իսկ իրականում առնավազն վեց լեզվատեսակ է. գրաբար, աշխարհաբար, արևմտահայերեն, արևելահայերեն, գրական հայերեն, խոսակցական և բարբառներ: Ու դրա, էդ սաղի spelling-ը ստեղծելը գրեթե անհնարին առաջադրանք է, ու ոչ մեկը չես կարող զոհաբերես, չնայած բարբառները շատ են զոհվել, բայց հիմա ինտերնետը կա՝ իրանք հետ են գալիս: Ու ոչ մեկը չես կարող զոհաբերես, որովհետև լեզու է, հարստություն է: Խնդիրները շատ են:

Ուրեմն էս «իշխ»-ը տեսնում է, որ խնդիրները շատ են՝ ի՞նչ է անում. ինքը ստեղծում է ժամանակակից, ազգային (էն ժամանակվա առումով, ասենք՝ ֆրանսիայի տասնյոթերորդ դարի) միասնական դպրոց. «Բոլորին նույն լեզուն սովորեցնել»: Կորում է գասկոներենը. դ’Արտանյանը գասկոնացի էր՝ էդ ազգը չկա: Կորում է բուրգունդերենը, հա՞: Եթե Անգլիան վերցնենք՝ կորում է վալլիերենը. հիմա իրանք սկսեցին վերականգնել ամբողջ Ուելսի քաղաքակրթությունը: Լրիվ կորում է կոռներենը (Cornish): Կոռնուոլը առանձին քաղաքակրթություն էր Բրիտանիայում, որը… Օրինակ Արթուր թագավորի կլոր սեղանը՝ իրանք կոռնուոլցի էին: Էդ սաղ կորում է, ջնջվում է՝ ստեղծվում է մի հատ ֆրանսերեն կամ մի հատ, ասենք, օֆիցիալ՝ մի հատ խոսակցական շատ-շատ, և այլն: Իրանք ստեղծում են էդ դպրոցները: Իրանք ստեղծում են էդ դպրոցները, բայց ոչ միայն որ ընդհանուրն է: Իսկ ինչի՞ էր պետք լեզուն ընդհանուր. որ հրամանը լավ հասկանան, որ պատերազմի գնալիս ասես. «Вперёд» - սաղ հասկանան՝ ինչ ես ասում:

Ուրեմն՝ բացի լեզուն սովորեցնելուց իրանք սովորացնում են ի՞նչ. դիսցիպլինա, ենթարկվել և նույնատիպ արժեքներ. նույնատիպ արժեքներ, որոնք պիտի նույնատիպ հոգեբանություն ձևավորեն և նույնատիպ մարդ ձևավորեն: Դրա համար Փինք Ֆլոյդը սկսեց երգել. “We don’t need no education’’: Հիշում ե՞ք «The Wall»՝ էդ ամբողջ բանը:

Այ էդ, էդ մյուս լեգենդն է:

Ուրեմն կա երկու լեգենդ. մեկը՝ որ բարությունից դրդված մարդ էին կրթում, մյուսը՝ որ էդ ամեն ինչը արվում էր «իշխ»-ը պինդ պահելու… Հա ջա՞ն:

13:53 Միքայել Հովհաննիսյան (ՄՀ) – Էստեղ բարություն չկար:

13:54 ԳՏԳ – Հա: Չէ՝ կա:

13:57 ՄՀ – Կրթում էին արտադրական գործընթացը խթանելու համար:

14:00 ԳՏԳ – Հա, այսինքն մարդու բարորության համար: Մյուսը, որ… Իհարկե երկուսն էլ կա չէ՞, այսինքն՝ երկուսն էլ կա, այսինքն՝ էն ուսուցիչը դարեր շարունակ, որը մտնում էր լսարան, ինքը հավատում էր, որ ինքը գիտելիք է տալիս: Այ էն ուսուցիչը՝ հենց Փինք Ֆլոյդի «Պատի» միջի եթե հիշեք, ինքը որ խփում է, բան է անում, էն ուսուցչուհին, որ խփում է երեխուն, ասում է. «Այլանդա՛կ, լավ չես սովորել էսօր» Երևանում: Ինքը հավատում է, որ ինքը գիտելիք է տալիս: Տեսնես՝ ինչի՞, տեսնես՝ ի՞նչ իրավունքով, տեսնես ի՞նչ իրավունքով եմ ես հիմա էստեղ կանգնած ձեզ բան ասում ու դուք բոլորդ նույն բանն եք լսում:

Եվ հավասարազոր երկխոսություն էստեղ չի կարող լինել: Էս ի՞նչ ուժային հարաբերակցություն է, էս ի՞նչ «իշխ»-ի դրսևորում է:

15:00 Դահլիճ – Որովհետև ձեր տարածքում ենք գտնվում:

ԳՏԳ – Մեր տարածքում դուք խաբվելով добровольно եկել եք, որ մենք ձեր ուղեղը (- Լցնենք): Այո՛:

15:11 Դահլիճ – Էդ մի տեսակետ: Մյուսը. «Եկել եմ, տեսնեմ՝ ի՞նչ եք ասում, փորձ ձեռք բերեմ, գնամ՝ վերլուծեմ. կուզեմ՝ կանեմ, կուզեմ՝ չեմ անի»:

15:18 ԳՏԳ – Շնորհակալություն: Փառք Աստծո, որ ես հնարավորություն չունեմ ձեզ ստիպել կամ էլ շղթաներով պահել, որ էստեղ մնաք: Բայց էդ ուժը «իշխ»-ի, էդ իշխանական հարաբերությունը շատ կարևոր է եղել էս ինստիտուցիոնալ գիտելիքի համակարգը ստեղծելու մեջ:

Հիմա խնդիրը ի՞նչն է. որ էս մարդը… Դե սկզբից ինքը իհարկե չունի ընտրության հնարավորություն՝ ծնվել է էսինչ տեղը: Ծնողների դաստիարակությամբ ենթարկվում է նրան, ինչ իրան ասվում է: Նույնիսկ եթե ինքը բան է՝ ըմբոստ է, մեկ է ինքը ենթարկվում է, իրեն ծեփում են անասելի աբսուրդ աստիճանի: Օրինակ ես մի քանդակագործ ընկեր ունեի, որը իրա երեխու գլուխն էր անընդհատ սենց անում (քանդակում) պուճուր ժամանակ, որ, ասում էր, որ սիրուն գլուխ ստացվի:

16:18 Դահլիճ – Հա, կենդանի գլուխը:

ԳՏԳ – Կենդանի՛: Կենդանի երեխու գլուխը:

Շատ բան կա. կա օրինակ, որ «ռադնիչոկը» («աղբրակ») սպիրտ են քսում, որ երեխեն չգորգոռա: Շատ բան կա:

Ուրեմն էդ առաջի պահից սկսում են երեխուն ձևավորել. ուր ընկավ՝ ընկավ, ինչքան իրա բախտը բերեց՝ բերեց: Ինչ որ իմացություն ու չիմացություն իրա շրջապատը ունի՝ լինի դա ծնողներ, լինի դա որբանոցի դաստիարակներ՝ ինչ իմացություն որ ունի՝ սկսում է էդ երեխու վրա գալ: Հետո ինքը գնում է դպրոց. դպրոցը արդեն Փինք Ֆլոյդը լավ է նկարագրել՝ ես էլ եմ գնացել, դուք էլ եք գնացել, գիտեք՝ դպրոցը ինչ է, մեծ մասամբ, բացի էն բացառիկ դեպքերից:

Հետո, եթե բախտը բերեց՝ ինչ ինքը գնում է բուհ կամ համալսարան՝ ու էստեղ մի քիչ փոխվում է իբր թե. մի քիչ ազատություն է ձեռք բերում, մի քիչ մասնագիտություն պիտի ձեռք բերի:

Հիմա, եթե էս համակարգը էդ իմ ասած-նկարագրածի պես է, իսկ կյանքը մեծ է էսօրվա օրվա պես՝ ինտերնետով, արտասահման գնալու հնարավորություններով, աշխարհը ճանաչելու հնարավորություններով, սրանց միջև կոնֆլիկտը էնքան ուժեղ է որ... Ուրեմն ի՞նչ է լինելու իրա հետ, երբ ինքը ստանում է իմպուլսները էս համակարգից: էստեղ շատ հետաքրքիր է, որովհետև, այ, Միքայելը նույնպես ասաց, որ, ասենք, դպրոցում դասավանդվում է և նաև համալսարանում այսօրվա, եթե դա Հարվարդ չէ, դասավանդվում է այ, է՛ս տարբերակով դեռևս մեծ մասը: Այսինքն՝ ինտերնետը օգտագործվում է, ինչպես միկրոսկոպը պոպոք կոտրելու համար՝ cut and paste անելու համար:

Կուրսային ամ-ը օգտագործում է ինտերնետը մեծ մասամբ:

Ուրեմն էնտեղ կա մենախոսություն, ոնց որ ես եմ հիմա անում. մենախոսություն դասագրքի ձևով: Դասագիրքը գրված է, նաղլ է, գրված է մի հոգու կամ մի խումբ մարդկանց կողմից: Պարտադրված է կաշառքով կամ առանց կաշառք բարձրագույն ուսումնական հաստատությունների, չգիտեմ՝ ինչ-որ բաներին, հավաքված է, շտամպը դրված է և փաթաթված է էս խեղճի գլխին, որ դա է, ի՞նչ, ճշմարտությունը: Երկու տողով գրված է մի ամբողջ, չգիտեմ, մի հարյուր տարվա պատմություն, բնութագրված է մի որևէ պրոցես... Եվ դա ամբողջ աշխարհում է էդպես կատարվում, մեծ մասում աշխարհի, որտեղ դեռ տեղի չի ունեցել լուրջ մեթոդական անցումը այլ ձևերին կրթության:

Ուրեմն էստեղ պետք է հասկանալ, թե էդ փոքրիկ հայտնագործությունները ոնց են եղել, ասենք քսաներորդ դարի ընթացքում հատկապես. մինչ այդ միայն որոշ փիլիսոփաներ գիտեին:

Մի քիչ ավելի հասկանալի դարձավ, որ կյանքի ամեն պահը արժեքավոր է, որ կյանքի ոչ մի պահ չարժի ծախսել հենց այնպես, իսկ մենք դպրոցում, համալսարանում՝ մեր տիպական, մեր ժամանակը հիմնականում հենց այնպես ենք ծախսում:

Որ՝ դու՛ ես քո կյանքի հեղինակը, նույնիսկ եթե դու «իշխ»-ի հարաբերության մեջ հիմա հետևից ես նստած՝ քե՛զ է դիսկուրսը գալիս, դու՛ ես քո կյանքի հեղինակը: Այսինքն՝ դու պիտի ունենաս էդ ֆիլտրները, էդ քննադատական մտածողությունը, էդ կարողությունը՝ օգուտը ստանալ կամ թողնել-գնալ, կամ չստանալ և ուրիշ օգուտ տալ:

Էստեղ շատ կարևոր է էս հակադարձ իմպուլսը:

Հետո, որ մոնոլոգը՝ մենախոսությունը միշտ մնում է մենախոսություն: Մենախոսությունը երբևէ չի կարող առընչություն ունենալ ճշմարտության հետ: Ինքը մի հոգու կամ մի խումբ մարդկանց, եթե մի տեքստ են իրենք ստեղծել, մոտեցում է: Կարող է դա կարծիքից ավել է, կարող է էնտեղ կա հստակ գիտելիք, փաստեր և այլն, բայց ինքը ընդամենը մի ուղղության մոտեցում է:

Ուրեմն կա էս ամբողջ մոտեցումների քանակը, և էլի քեզ պետք են ֆիլտրացիայի և, ուրեմն, կողմնորոշման ինչ-որ հնարավորություններ էստեղ ինչ-որ ձևի կողմնորոշվելու համար:

Այսինքն՝ ոնց պտտվում ես՝ գլխավոր հարցը մնում է կողմնորոշվելը:

Եթե էստեղ կոնֆլիկտը մեծ է աշխարհի կողմից տրվող քեզ ինֆորմացիայի և ինստիտուցիոնալ ինֆորմացիայի միջև՝ ձևավորվում է մի մարդ:

Պարտադիր չի, որ նա պարզապես ձանձրանալով ժամանակ անցկացնի, դուրս գա չվնասված. կամ պարտադիր չի, որ նա վնասված դուրս գա: Ամեն մարդ իր տարբերակն է ձևավորում ի վերջո:

Բայց, ասենք, մեկը՝ ձանձրանալով ուրիշ բանով է զբաղվում էդ ժամանակ, մեկը՝ հարմարվում է չափից դուրս շատ, սովորում է ուրիշ տեղեր էլ հարմարվել, ադապտացվել: Մեկը անկեղծորեն սա սովորում է, հետո դուրս է գալիս հրապարակ, աշխարհ, մեծ աշխարհ և սարսափելի հիասթափություն է ապրում, սարսափելի, իր մոտ, հոգեբանական պրոբլեմներ են ստեղծվում:

Ես էդպիսի ընկերներ ունեմ, որոնք ութսունութ թվականից այն լավագույն ջատագովներն էին ժողովրդական շարժման, և որոնք արդեն մի տասնհինգ-քսան տարի սարսափելի հոգեբանական պրոբլեմի մեջ են գտնվում, որովհետև իրենց հասկացությունները՝ կարծրատիպերը, որ այն ժամանակ իրենք դուրս էին եկել պաշտպանելու, չարդարացան՝ փլվել են լրիվ: Ուրեմն՝ տարբեր ռեակցիաներ է տալիս էս մարդը, և բնականաբար մեր խնդիրն է՝ մտածել, թե ի՞նչ ռեակցիաներ կտա էս մարդը էս վիճակում, եթե չենք կարող սա (ինստիտուցիոնալ համակարգը) փոխել: Իսկ դա փոխելը դժվար է, որովհետև սա կա՝ «իշխ»-ը: «Իշխ»-ը ուզում է, որ դա լինի:

Հիմա. լինում է լուսավորյալ «իշխ», լինում են լուսավորյալ թագավորներ: Լուսավորյալ «իշխ»-ի ժամանակ էստեղ (կրթական համակարգում) լավ բաներ են սկսում տեղի ունենալ: Լինում է ոչ լուսավորյալ «իշխ»: Ոչ լուսավորյալ «իշխ»-ի ժամանակ ի՞նչ է տեղի ունենում. նա մտածում է. «Է, ինչի՞ է ինձ պետք, որ էս մարդը զարգացած լինի»: «Ընդհակառակը՝ ինչքան ինքը «тупой» եղավ՝ իմ օգուտն է. բանակի հարց է՝ կուղարկեմ, չի հասկանա ոչ մի բան՝ իմ դեմ չի պայքարի: Ուրեմն եկեք ռեֆորմներ անենք, որպեսզի մենք էն մարդուն ձևավորենք, որը մեզ պետք է», - մտածում է չլուսավորյալ «իշխ»-ը: Ինքը կարող է դա անգիտակցորեն է մտածում, ու շատ-շատերը իրա շուրջ կարող է դա անգիտակցորեն են մտածում՝ դրան մասնակցում են: Ինքը ասում է, ասենք թե. «Եկեք անցնենք Բոլոնիայի պրոցեսի»: Բոլորը ծափ տալով ասում են.  «Այո, իհարկե, եկեք անցնենք Բոլոնիայի պրոցեսի»:

23:58 Դահլիճ – Որ ասեն՝ չանցնենք, կարող ա՞՝ չանցնենք:

ԳՏԳ – Օրինակ. իսկ ինչի՞ պիտի ասենք «անցնենք կամ չանցնենք»: Ուրեմն տեսեք՝ դա բան է. կոչվում է՝ ռազմական լեզվով ասած՝ կոչվում է բան՝ ուշադրության շեղում: Այսինքն դու սկսում ես Բոլոնիայի պրոցես ներդնել, Բոլոնիայի պրոցեսի շուրջ խոսել, ժամանակ ծախսել, մասնագետ ես դառնում Բոլոնիայի պրոցեսի և այլն, և այլն, և այլն, իսկ սայլը, ինչպես ասում են, այդպես էլ մնում է այնտեղ: Եվ հետո հանկարծ գալիս են ինչ-որ բաներ՝ քաջ մասնագետներ, և ասում են. «Բայց ինչո՞ւ, իսկ գուցե մենք պիտի հրաժարվե՞նք Բոլոնիայի պրոցեսից, ինչպես այսօր Ռուսաստանում այդպիսի ձայներ են լսվում»:

Էստեղ շատ հետաքրքիր է Ռուսաստանի օրինակը ևս մի բանով. Ռուսաստանը քանի որ մեծ է և բազմազան, էնտեղ էս վիճակը (նույնատիպ կրթական համակարգ) չեն կարում էդպես էլ նորմալ ստեղծեն: Ուրեմն. դրա համար հիմա պայքար գնաց, որովհետև դասագրքերը բազմազանացել էին: Սովետից հետո նենց ավտոմատ դեմոկրատիա էր ստեղծվել, դասագրքեր շատերն էին գրել. փողով կամ անփող, լավը կամ վատը, հրապարակել և, ասենք, իրենց տեղանքում, իրենց հանրապետությունում և այլնում դարձել էր դա դասագիրք: Եվ իրենք երկար ժամանակ պայքարում են, որ պիտի լինի մի դասագիրք, պետք է վերադառնալ մի մոնոպոլ, մոնոլոգ տեքստի, որ երեխեքը մենակ մի բան սովորեն, թե չէ էս բազմազանությունը, լեզուն սկսում են իրար չհասկանալ:

Ուրեմն. մենք ունեինք էդ պրոցեսները շատ ուժեղ կապված «իշխ»-ի հետ: Հիմնական խնդիրը, որ ես ուզում էի դնել, դա է:

Հիմա էս մարդը, ինչպես ասացի, ինքը պիտի կողմնորոշվի: Ո՞նց եք ուզում, որ ինքը կողմնորոշվի՝ ինքը ի՞նչ դառնա, ու՞ր գնա, ի՞նչ գիտելիք ստանա, ինչպե՞ս սովորի գիտելիքը կուտակել: Մենք բոլորս պիտի էս հարցի վերաբերյալ խոսենք: Ուրեմն աշխարհի ռեֆորմում ի՞նչ ենք նկատում: Նկատում ենք, որ մարդկանց խոշոր մասը գնում է էս ինստիտուցիոնալում սովորում է ու անգրագետ է դուրս գալիս (վա՛յ` ո՞նց) զարգացած երկրներում: Մի ուրիշ բան, որ… Իրանք դա չեն դիտարկում «իշխ»-ի տեսակետից, իրանք չեն համարում, որ դա «իշխ»-ին է պետք. իրանք համարում են, որ՝ չէ, պիտի լինի աշխատաշուկա, պիտի լինի հասարակություն, որտեղ տարբեր, լավ զարգացած հիմա անդամներ են պետք, և սակայն լավ էլ, համեմատաբար, փող են վճարում, ուսումնական համակարգը կա, - իսկ մարդիկ դուրս են գալիս ֆունկցիոնալապես անգրագետ: Մասամբ բացատրությունը գտան էդ Միքայելի ասած ուշադրության կենտրոնացման, ուրեմն, անկարողության պատճառով: Բայց ո՞նց պայքարել դրա դեմ:

27:05 Խաչիկ Գևորգյան (ԽԳ) – Քառասուն տարի առաջ չկար էդ խնդիրը՝ ավելի պատրաստվա՞ծ էին դուրս գալիս բուհ-երից:

27:09 ԳՏԳ – Շատ լավ հարց է: Որքան ես գիտեմ ամբողջ էդ ուսումնասիրածս չափով էդ խնդրի, մենք ունենք հետևյալ խնդիրը. որ հիմա ինֆորմացիան[3] շատացել է, և ճիշտ ինչպես, ասենք, որ, թվում է թե, աշխարհում բռնության և պատերազմների քանակը ավելացել է, բայց իրականում այն պակասել է... Իրականում՝ այսինքն ըստ հետազոտությունների՝ ուղղակի մեզ ավելի շատ է գալիս: Նույն կերպ գուցե այդ դեպքն է եղել: Այսինքն շատ հավանական է, որ և՛ Դիքենսի ժամանակներում, և՛ Փինք Ֆլոյդի ժամանակներում, և՛, չգիտեմ, մինչև այդ, շատ (էն որ ֆրանսիական դպրոցները ստեղծվեցին), շատ հարաբերական էր էն գիտելիքը, էն գրագիտությունը, որ մարդիկ ձեռք էին բերում: Միշտ եռանկյունով է դասավորվում՝ էդ եռանկյունին չգիտես ինչպիսի հիմք ուներ. ինքը կարող է սենց էր՝ այսինքն շատ մարդ էր գրագետ, կարող է սենց էր:

Դա լավ չի հասկացվում, բայց խնդիրը գոնե հիմա վերծանել են, այսինքն հիմա, քանի որ ավելի գիտակից են դարձել էդ պրոցեսները՝ մտածում են. «Ինչի՞ մենք փող տանք էս համակարգին, եթե անգրագետ մարդիկ են դուրս գալիս: Ուսուցիչներին ինչի՞ ավելացնենք աշխատավարձը, ինչի՞ պարգևատրենք, և այլն: Բա ի՞նչ անենք»:

«Բա գիտե՞ք, - ասում են ուսուցիչները, - չէ, էդ երեխեքի տեսակից է, էդ ինտերնետից է, էդ սրանից է, նրանից է, միգրացիոն հոսքերից է, բանից է՝ էդ ինտեգրացված ուսուցման համակարգերից է: Թե չէ, մենք ոնց որ դաս էինք տալիս էն ժամանակ՝ հիմա էլ ենք դաս տալիս, ու իմ անցյալում, – ասում է ուսուցիչը, – աշակերտները լրիվ ուրիշ էին»: Այսինքն՝ դրա պատասխանը պետք է մեթոդաբանորեն նայել՝ հետազոտելով ճիշտ տեսակետից, ճիշտ մեթոդաբանության տեսակետից: Դուք ուզում էիք ինչ-որ բան ասել:

29:10 Դահլիճ – Ձեր ասածի հետ կապված, էդ ինֆորմացիայի։ Հարվարդի համալսարանի ուսումնասիրությունն եմ կարդացել, երբ որ իրանք հարցում էին կազմակերպել իրենց ընդամենը հինգ տարվա շրջանավարտների շրջանում և ասել. «Մեր էդքան սովորացրածի քանի՞ տոկոսն եք օգտագործում»: Ու պատասխանը ուղղակի ծիծաղելի է. «Ութ-ինը տոկոս միջին հաշվով»:

29:30 ԳՏԳ – Շնորհակալություն: Շնորհակալություն: Հիմա, ուրեմն՝ Հարվարդի համալսարանի վերաբերյալ երկու բան. մեկը ձեր ասածի առիթով, մեկը՝ պարզապես ևս մեկ հետաքրքիր տեղեկություն: Հենց էս վերջերս՝ մի երեք օր առաջ ես կարդացի, որ Հարվարդի համալսարանը ընդունելություն է հայտարարել մարդկանց համար, որոնք մինչ այդ ոչ մի ինտիտուցիոնալ կրթություն չեն ստացել:

29:57 Դահլիճ –  Յա, Հարվարդն էլ արդեն սկսեց տենց բաներ անե՞լ:

30:04 ԳՏԳ – Այսինքն` երեխան ֆերմայում է, չեն գնացել, ֆերմայում է մեծացել, ինքը ոչ մանկապարտեզ է գնացել, ոչ դպրոց, ոչ քոլեջ՝ ոչ մի ֆորմալ-ինստիտուցիոնալ կրթությամբ, բայց եթե ուզում ես սովորել Հարվարդում՝ արի երկխոսության, տեսնենք՝ ո՞վ ես, ի՞նչ ես, ու գուցե քեզ ընդունենք:

Մյուսը, ձեր ինֆորմացիայի հիման վրա. օգտագործվող գիտելիքը պոտենցիալ մի բան է, օգտագործվածը՝ ուրիշ բան է: Եթե Հարվարդի շրջանավարտը ուսումնասիրել է լիքը բան, գնում է որոշ տեղ… որոշակի տեղ աշխատելու, էստեղ իրան պետք է միայն մի մասը իր իմացածի… Մնացածը… Էդ տեղը սենց տեղ է: Էն, ով որ Հարվարդում է սովորել, դառնում է սենց. մարդկային հարաբերությունները, կոնկրետ գործեր, բիզնեսի հոգեբանությունը՝ էդ ամեն ինչը դառնում է էս ոչ ֆորմալը, որ ինքը պիտի հիմա նորից սովորի:

Բայց էն, որ ինքը էստեղ ունի նաև պոտենցիալ, որը չակտուալիզացված գիտելիք է՝ իրան օգնում է ադապտացիոն մեխանիզմները և պրոակտիվության մեխանիզմները ավելի լավը ունենալ, եթե լավ համալսարան է ավարտել, լավ է սովորել:

31:26 ԽԳ – Ուրիշ հարց պետք է տայի. network-ի քանի՞ տոկոսն եք օգտագործում: Մեկ ուրիշ կարևոր…

31:31 ԳՏԳ – Դա էլ ուրիշ բան: Տեսե՛ք. էդ մի հարցը մի բան է քննում: Ի՞նչ է նա իրականում քննում. նա ուզում է ասել՝ կարող է պատահի... Ես, օրինակ՝ ինձ շատ դուր չի գալիս էս մոտեցումը: Նա ուզում է ասել՝ «Քի՛չ սովորացրեք»: Նա սխալ մեթոդական… Ասում է. «Սովորացրեք էն, ինչ աշխատանքի համար է պետք»: Դա մեթոդապես սխալ է, և ես կասեմ, ինչու:

Ձեր ասածն էլ ուրիշ էր:

Հիմա՝ ինչու՞ է սա սխալ մեթոդապես. որովհետև՝ ավելի լավ: Էն նույն «Հարվարդ բիզնես ռեվյուի» ուսումնասիրությունները. այ էնտեղ եմ ես կարդացել. Հարվարդի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դու ոչ թե պիտի… Դու ամենաշատը սովորում ես գործից… սովորելուց դուրս. էլի էս նկարը:

Որ դու գալով կազմակերպություն էնքան բան պիտի սովորես, որ, ճիշտ ինչպես Հարվարդը ասում է՝ «Առանց ինստիտուցիոնալ սովորելու մարդ էլ կընդունեմ»: Էդ կազմակերպությունն էլ է ասում. «Ինձ մասնագետ պետք չի՝ ինձ պետք է բազմակողմանիորեն կրթված հաճելի անձնավորություն»:

Սիմպատիան դնելով առաջին տեղը: Էդ սիմպատիան էլ պարզ բան չի: Ասում է. «Սիմպատիան եմ դնում առաջին տեղը, որովհետև, ասենք թե, երկու Հարվարդի շրջանավարտ են ինձ մոտ եկել գործի ընդունվելու՝ մեկը ինձ հետ սիմպատիչնի է, մեկը՝ չէ: Եթե, էն որ սիմպատիչնի չի՝ թվում է, թե ավելի լավ մասնագետ է, ես իրան վերցնեմ՝ ես իրա հետ շփումների մեջ էնքան ավելի ռեսուրս եմ ծախսելու, որ ընդհանուր լեզու գտնենք՝ որ դա չարժի: Ավելի լավ է՝ ես վերցնեմ էն մեկին, որովհետև լավ մասնագետ լինելը իմ կազմակերպությունում ոչինչ չի նշանակում, որովհետև ամեն ինչ զրոյից է, որովհետև հիմա կղզյակային աշխարհ է՝ ցանցային աշխարհ է, ամեն տեղ իրա մշակութիկները կան: Ինքը էնքան բան պիտի սովորի իմ կազմակերպությունում, որ ես ավելի լավ է վերցնեմ սիմպատիչնիին՝ դրա վրա ժամանակ չկորցնեմ՝ էդ բանի (իրար քերծելու)… Միանգամից իրար հետ թռնենք. ես իրան սովորեցնեմ՝ միասին գնանք:

Բայց էդ սիմպատիչնին էլ՝ սենց մոմենտ կա. սիմպատիչնին, եթե դու կոմպանիայի ղեկավարն ես կամ բանը, չէ՝ զարգացնողը՝ բոլորն են:

Էդ էլ մյուս թեզն է. որ բոլոր մարդիկ հանճար են: Էդ մենք գիտենք փոքր ժամանակից՝ ինքը տենց է. բոլորը կարող են սովորել, բոլորը հանճար են, բոլորին պետք է ճիշտ տեղը նշանակել՝ և կգնա:

Բայց բանը՝ դու սխալվում ես սիմպատիչնիության տեսակետից: Քեզ թվում է, որ էսինչն է սիմպատիչնի, պարզվում է, որ դու սխալվեցիր՝ սուբյեկտիվ էիր: Ուրեմն՝ սիմպատիչնիությունը գիտականորեն են որոշում, հոգեբանական թեստերով կամ կազմակերպությունում՝ մարդուն գործի ընդունելուց. էս երկու մարդը իրար կբռնեն՝ թե ոչ:

Ուրեմն՝ էդ տեսակետից շատ կարևոր է, կրթական համակարգին վերադառնալիս, ճիշտ ուսումնասիրությունը անել, որպեսզի ճիշտ մեթոդը ունենալ, թե ի՛նչ կրթական համակարգ ես դու ուզում. էս մարդը ի՞նչ է ուզում դառնալ:

Աշխատանք. մեզ մոտ շատ երկար տարիներ, էն աստիճան, որ համաշխարհայնորեն մարդկանց մոտ, և նույնիսկ տնտեսագետների, առաջացել է էսպիսի արդեն արժեք՝ կարծրատիպային արժեք, որ, եթե աշխատանքս կորցնեմ՝ ես ինձ լավ չեմ զգա հոգեբանորեն:

Դա ի՞նչ է նշանակում. դա նշանակում է սոցիալական ինչ-որ ցանցի մեջ ներկայություն, հանրօգուտ, որի դիմաց դու փող ես ստանում, ինչ-որ մի հանրությանը օգուտ գործունեություն, մի քիչ էլ՝ չարքաշ: Դա էն մարքսիստական տերմինն էր, չէ՞. աշխատանք՝ «труд»:

Հաջորդը. ասում է՝ «Սենց հարց չկա, ախպեր. աշխատանքի հարցը վերացել է»: Դա վերաբերում է միայն արևմտյան մի շարք երկրների, և սուտ է նույնիսկ էդ դեպքում: Նույնիսկ Շվեդիայում կամ Նորվեգիայում չկա էդպիսի վիճակ, որ աշխատանքի կարիք չլինի: Ուրեմն՝ այն բոլոր… Այն բոլոր մեթոդիկաները, որոնք երեխեքի համար տոն են ստեղծում առանց իրանց մարտահրավեր ներկայացնելու… Իրենք ի՞նչ են ստեղծում իրականում: Ես ասում եմ, կներե՛ք, էս ամեն ինչը ո՛չ միայն որպես մանկավարժության ինչ-որ չափով մասնագետ, այլև վեցը երկրում ապրած, երեք համալսարան, թե չորս, սովորած մարդ, և այլն, էլի: Այսինքն՝ ես որ Նորվեգիա եմ ասում՝ հենց-նենց չեմ ասում:

Ուրեմն ստեղծվում են կիսագրագետ մարդիկ, որոնք իրենց համար մարտահրավեր տալու խնդիր չեն ունեցել, երբ նրանք ձևավորվում էին՝ խաղերի մեջ էր իրենց ամբողջ կրթական համակարգը: Իրենք դիսլեքսիկ են, իրենց գովել են, ասել են. «Դե գիտե՞ս ինչ՝ դա հատկանիշ է, տենց էլ մնա»: Ու իրենք դուրս են գալիս մեծ աշխարհ՝ դառնում են որոշում կայացնող: Դառնում են որոշում կայացնող (իմիջայլոց Հայաստանում էլ նույն պրոցեսն է տեղի ունենում), ու գալիս են էս համակարգը ստեղծելու էստեղից ավելի վատ որակի, որովհետև իրանց գյորա են ստեղծում էդ համակարգը:Նույնը Հայաստանում. դու ավարտում ես էս համակարգը, դառնում ես ուսուցիչ, կամ կրթող, կամ դասախոս էս համակարգի մեջ, գալիս ես քո գյորա՝ է՛լ ավելի վատ համակարգ ես սկսում ստեղծել:

Մյուս խնդիրը. ուրեմն՝ աշխատանքից խուսափել չի կարելի: Ուրիշ բան, որ դա պիտի լինի իրոք խաղային, ստեղծագործական, բայց «մարտահրավերներ չդնել» նշանակում է «չզարգացնել նրա քննադատական կարողությունները»: Ուրեմն՝ էն խնդիրը, որ չկա այլևս ձգտելու, ճգնելու կարիք, լավ կրթական համակարգում գոյություն չունի՝ իրականում՝ կա: Որովհետև լավագույն դեպքում դու կդառնաս որոշում կայացնող. բախտդ կբերի, եթե հայրիկդ պառլամենտի անդամ էր, քեզ էլ նախարարությունում տեղ կտան աշխատելու, և դու կստեղծես Նորվեգիայի հաջորդ փուլը էդ կրթական ռեֆորմի: Բայց իրականում մեծ մասը էդ ժողովրդի մնում է դիսլեքսիկ, մնում է բավական սահմանափակ սոցիալական կարողությունների տեր, իրեն վատ է զգում, հոգեբանական խնդիրներ է ունենում, ռեֆորմներին չի կարողանում մասնակցել, և այլն, և ստեղծվում են նրա հոգեբանական խնդիրները:

Ուրեմն՝ աշխատանքը իր ստեղծագործ տարբերակով մնում է շատ կարևոր նաև Արևմուտքի համար, էլ չեմ ասում՝ Արևելքի համար: Արևմուտքում լավագույն ռեֆորմները, ասենք՝ ֆիննականը և այլն, իրենք ի վերջո անկեղծ են արվում: Արևելքում մեր խնդիրը, կամ Աֆրիկայում, ի՞նչն է. որովհետև «տուֆտա» են՝ էդ ամեն ինչը «տուֆտա» է. ցածր աշխատավարձ, վատ որակի կրթություն, կարծրատիպերի վրա հիմնված արժեքներ, որոնք մարդուն թույլ չէին տալիս ճիշտ կողմնորոշվել… Ու ինքը սովորում է տուֆտա անել:

Իմիջայլոց Սովետական Միությունում՝ սովետական դպրոց գնալուց ես դա շատ լավ տեսա, որովհետև մեր երեխեքը սովորում էին «տուֆտա» անել: Բացի նրանից, որ դու ձանձրանում ես, բացի նրանից, որ դու ժամանակ ես ծախսում՝ աշխարհը քո մոտ տենց է ձևակերպվում, որ դու պիտի դուրս գաս էս աշխարհից (դպրոցից) ու շարունակես «տուֆտա» անել: Դու չես հավատում նրան, որ կարելի է ինչ-որ բանի հասնել: Դու չես հավատում նրան, որ շնորհքով կարելի է հասնել ինչ-որ բանի: Դու կարծում ես, որ բոլոր մարդիկ էդպիսին են: Դու կարծում ես, որ մարտի ութի նվերի դիմաց է էդ թվանշանը դրվում, ինչպես նաև գործի դասավորվում, և այլն, և այլն: Էդ ամեն ինչը ձևավորում է մարդուն: Էստեղ ես կարող եմ շատ շարունակել, բայց ինձ թվում է իմ ասածները… Խնդրեմ, միկրոֆոնը կարելի՞ է տալ:

39:58 Դահլիճ – Գևորգ ջան, ուրեմն ես համարում եմ, որ ձեր ասածը «իշխ»-ի դիրքերից չի ստանում էդ կրթությունը: Բայց մենք, եթե թողնենք մարդուն, կարող է էս շատ ազդակների մեջ չգտնի իր տեղը, ու մենք ունենանք կրթված մարդկանց պակասություն: Այսինքն՝ ինքը՝ չունենալով էդ հմտությունները, ֆիլտրելու է էս շատ ազդակների միջից: Ինչ-որ մի, երևի, չափաքանակի հարց է, որ, ասենք, ինստիտուցիոնալ էդ կրթական էդ համակարգը քիչ չափով ուղղորդի. հմտություններ տա, որ մարդը կարողանա ֆիլտրել: Թե չէ հակառակ դեպքում կկարծեմ, որ ահագին մարդ կհիասթափվի, որովհետև շատ ազդակներ կա՝ դժվարությունների կհանդիպի:   

40:40 ԳՏԳ – Լրիվ ճիշտ է: Այո: Գլխավորը հարցն է. իսկ ի՞նչ անել էս իրադրության մեջ: Իսկ ինչպիսի՞… Հո չե՞նք հրաժարվում: Չնայած որոշ մարդիկ հրաժարվում են ինստիտուցիոնալ կրթական համակարգին մասնակցելուց, բայց դա չի կարող լինել մասսայական՝ մեկ: Երկրորդը. նույնիսկ եթե «իշխ»-ի փաստարկը, գործոնը հանենք՝ ընդհանուր լեզու գտնելու կարիք էլի կա, աշխարհին ադապտացվելու կարիք էլի կա, ի վերջո փողը դեռ ոչ ոք չի վերացրել էս աշխարհից, ուրեմն՝ փող աշխատելու խնդիր էլի կա, ուրեմն էդ բոլոր խնդիրները կան:

Հարցը ինչո՞ւմն է. հասկանալ, թե էս մարդը ո՞նց է ձևավորվում, հասկանալ նաև մեր տեսլականը, թե ի՞նչ մարդ ենք ուզում, որ ձևավորվի, ուրեմն էդ մարդու տեսլականն է սկզբում: Հետո էն արժեքները, որոնք պետք են, որ էս մարդը մեր կարծիքով ձևավորվի. էն ձևերը, միջոցները, արժեքները՝ և՛ գիտելիքային, և՛ մեթոդական: Սրան հասնելու համար մեզ պետք է լիքը հետազոտություն, թե չէ առանց դրա չես հասնի, հետո՛, դրանից հետո՛ դու պիտի ձևավորես էն կրթական համակարգը, որը ուզում ես:

Բայց կյանքը քեզանից ավել է: Էս պրոցեսը տեղի է ունենում այլ կերպ, աշխարհը շատ է, ինտերնետը կա, մարդը ընկնում է մեջը՝ ինքը ինչ ձևի ասես՝ չի ձևավորվում: Ուրեմն՝ դու պիտի էդ գործոնն է՛լ հաշվի առնելով ինչ-որ հապշտապ, արագ գործողություններ ձեռնարկես:

Այսինքն մենք պիտի խուճապի մատնվենք, որովհետև դու պիտի հապշտապ, արագ գործողություններ ձեռնարկես, որպեսզի էս տենդենցներին հակադրես: Որովհետև ոչ միայն դու չես ունենա էն մարդուն, որին ուզում ես՝ դու պարզապես կունենաս կատաստրոֆիկ վիճակներ. մարդկանց բացակայություն՝ մարդկանց քանակի, ասենք, քրեական քանակի չափից դուրս շատություն, աղքատության սարսափելի մակարդակ... Ձեզ չի՞ հիշեցնում էդ ինչ-որ վիճակ:

Շնորհակալություն:

 

Վերջ երկրորդ մասի

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` մարտի 4, 2018թ

Խմբագրության ավարտը՝  մայիսի 6, 2018թ

Խմբագիր՝ Անի Թովմասյան

 

***

Այս տեսանյութը ներկայացնում է «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում (Դեկտեմբեր 2016 – Դեկտեմբեր 2019) 2018թ. հունվարի 29-31-ն իրականացված «Կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» թեմայով դասընթացում Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթը։

[1] Արխայիկ մտածողություն. Մաս 2 (Jam Session 33), էջ 4՝ http://epfarmenia.am/hy/video/Archaic-thinking-part2

 

[2] Մարդը սովորաբար մեկ վայրկյանում չորս որոշում է կայացնում արթուն ժամանակ

[3] Ինպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 2)