Ներածություն տեքստի հանդեպ քննադատական մտածողության (Jam Session 18)

15.11.2016

Տեսանյութի սղագրությունը

0:10 - Բարի գալուստ բոլորին: Մենք, ինչպես տեսաք, էսպես դժվարությամբ, բայց վերջապես կազմակերպեցինք էս հերթական հավաքը: Շատ ուրախ ենք, ով որ ներկա է: Բոլոր ինֆոտներից կա՞ մարդ:

0:23 - Վանաձորից չկա։

0:24 - Վանաձորից չկա: Ուրեմն՝ պարզ է, երկու օր աշխատանք է լինելու: Մի շարք խնդիրներ կան մեր ծրագրերում, որոնք ուզում ենք ձեզ հետ քննարկել և երկու ծրագրերի խաչմերուկում է լինելու մեր աշխատանքը՝ Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար և ՀաՄաՏեղ: Եվ բացի դրանից… բացի դրանից, դրանց առնչվող կամ դրանց չառնչվող, ԵՀՀ-ն ձեր տարբեր կազմակերպությունների հետ աշխատում է նաև տարբեր այլ ուղղություններով: Եվ հիմա ես ցույց տամ, թե մենք Ինֆոտներից ի՞նչ ենք սպասում, ու ըստ դրա շարունակենք աշխատանքը: Ուրեմն՝ Ինֆոտունը մեզ համար սկզբունքորեն մեդիա արտադրանք խրախուսող աշխատանք է՝ քաղաքացիական մեդիա, քաղաքացիական լրագրություն, բայց քաղաքացիական լրագրություն խրախուսող աշխատանք է: Այսինքն, եթե ինչ որ միջոցառում է տեղի ունենում, որը մեդիա-արտադրանքի չի վերաբերում, դա բավական դժվար է պատկերացնել որպես Ինֆոտան գործառույթ՝ կարող է լինել կազմակերպության գործառույթ, և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է նշանակում մեդիա աշխատանք: Մեդիա աշխատանքը ես շատ պրիմիտիվ, պարզ, իմ հասկացած ձևով, ես ոչ թե որպես ժուռնալիստ եմ ձեզ հետ խոսում, էստեղ կան շատ փորձված ժուռնալիստներ, ես ձեզ հետ խոսում եմ որպես օգտագործող, մեդիային նյութ մատակարարող և քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչ:

Ուրեմն՝ մեդիա աշխատանքը (այստեղ նկարեմ երևի, որ հետո տեղ լինի, այսպիսի պատկերով ես կարող եմ աշխարհը նկարել) ստեղծում է մեդիա նյութ: Լինի դա գրավոր, վիդեոյով կամ ֆոտոյով, որը ես, Հայաստանի իրադրությունից ելնելով, և, ինձ թվում է, ամբողջ աշխարհում էլ այդպես է, և ձեր տեղական իրադրություններից ելնելով, կտարաբաժանեի հետևյալ մասերի: Այս մասում ես դնում եմ հետևյալ կարգի նյութը, որ «այսօր այսինչ քաղաքի երիտասարդները դուրս եկան դրոշակներով ողջունելու այդ քաղաքի գլխավոր օլիգարխի բարօրությունը, որը գազանանոցին տրամադրեց երեք կիլոգրամ կարտոֆիլ», օրինակի համար, հա՞: Սա այստեղ է: Այսինքն դա ամրապնդում է եղած հասարակարգը, ողջունում է, օգտագործվում է նրա կողմից է՛լ ավելի ծափողջույններով՝ շարունակելու համար այն, ինչ կա:

Եվ ամենածայրում այստեղ ես դնում եմ ամենապրովոկատիվ գործունեությունը մեդիա արտադրանքի հետ կապված: Մենք գիտենք այդպիսի անձնավորություններ Հայաստանում, որոնք դրա հետ ասոցացվում են, ինչպես ասենք ողորմածիկ Միքայել Դանիելյանն էր, ինչպես ասենք Արթուր Սաքունցն է, որոշ դեպքերում՝ Լևոն Բարսեղյանն է, և մեդիաներ, որոնցում այդպիսի պրովոկատիվ նյութեր հրապարակվում են, որոնք վերաբերում են ամենացավոտ հարցերին, բանակում անարդարություններին, չգիտեմ, սեքսուալ տարբեր մոտեցումներ ունեցող անձանց իրավունքներին, կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, և այլն, և այլն:

Հիմա էս մեջտեղը այն, այսպես ասած, դաշտն է, որում ի վերջո մեր ծրագրերի պես ծրագրերը կարող են գոյություն ունենալ և պիտի գոյություն ունենան: Որքան դեպի այս կողմ, այնքան ավելի քննադատական, որքան դեպի այս կողմ, այնքան ավելի համաձայնողական: Դե սա էլ մեջտեղի գիծն է, հա՞: Հիմա, եթե այսօրվա օրով ես բնորոշեմ Ինֆոտների աշխատանքը, նույնիսկ ես չեմ բնորոշի՝ ձեզ կհարցնեմ: Ո՞վ կասի՝ որտե՞ղ կդնեինք Ինֆոտների աշխատանքը այս դաշտի մեջ:

5:03 - Դեպի ձախ:

  • Ո՞վ ա ասում:

5:06 - Անահիտ ջան, պիտի միկրոֆոնին սպասես կամ խնդրեմ Լիանա: Ոնց կուզես, ասա:

  • Ասե՞մ։
  • Կամ արի ցույց տուր ուղղակի:
  • Մեջտեղում կդնեի, որովհետև քանի որ Ինֆոտունը մի անձ չի, դա քաղլրագրողների խումբ է, յուրաքանչյուր քաղլրագրող որոշ նյութ տանում է դեպի աջ, դեպի ձախ, հիմնականում զանգվածը մնում է կենտրոն:

5:33 - Շատ լավ: Անահիտն էլ առաջարկեց է՛լ ավելի դեպի ձախ: Ուրիշ կարծիքներ կա՞ն: Շատ լավ: Հիմա ես ձեզ ասեմ: Այս կողմում գտնվողը սա ամենա-, ամենա- այսպես չափազանցված տարբերակն է, հա՞: Սրանից մի քիչ այս կողմ գտնվում են մի շարք ձևեր, որոնք, որոնց միջոցով ԵՀՀ-ն իր գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում է, որոնք կոնֆլիկտը զանց են առնում, այդ «կոնֆրոնտացիոն» բնույթը զանց են առնում` ստեղծելով ավելի համաձայնողական իրադրություն, որպեսզի ինչ-որ հարցեր լուծվեն: Ես որպես դրա  oրինակ կբերեի Երիտասարդական բանկերի մեթոդաբանությունը, որին ձեզնից շատերը տեղյակ են, հա՞, ինչպես նաև, հենց մեր ծրագրով, մայր ծրագրով իրագործվող «Մարդամեջը»: Ինչո՞ւմն է սրանց առանձնահատկությունը: Որ, ի տարբերություն այս իրադրության, երբ…

6:38 – Համագործակցությունների:

6:40 - Այո՛: Ուրեմն սա ասում է. «Ես ունեմ փող, ես ունեմ պոզիտիվ գաղափար, փոքրիկ փող, պոզիտիվ գաղափար, կամավորական աշխատուժ՝ ՏԻՄ ջան, պետություն ջան, կամ պետություն ջան, բարերար ջան, համայնք ջան եկեք միասին էս գործողությունը կատարենք: Ես այսքան բան եմ դնում, սա է գաղափարը, դուք էլ էս մի փոքրիկ բանը դրեք՝ միասին իրագործենք: Սա համաձայնողական շատ լավ մոդել է: Նույնը «Մարդամեջը»: «Մարդամեջը» ավելի շուտ վերաբերում է էն տարբերակին, որ էլեկտրոնային միջոցներով ինչ-որ բան փոխել էին, որ անգլերեն անվանում էին e-governance՝ էլեկտրոնային կառավարում, երբ օնլայն, կոմպյուտերային միջոցով ինչ որ բան փոխում ես, շատ հաճախ, նրանք, ում շահը տուժում է դրանից` կոռումպացվածները և այլն, չեն էլ կարող դրան դիմակայել, որովհետև դու կայքը ստեղծեցիր, այնտեղ պրոբլեմները սկսեցին դրվել, պետք է ռեակցիա տալ կամ չտալ: Եթե չեն տալիս ռեակցիա, այդ կայքը մնում է անիմաստ: Մենք գիտենք այդպիսի դեպքեր էլ: Ուրեմն՝ դա մոտավորապես էս «Մարդամեջի» մոտեցումն է:

Երբ ինֆոտունը գրում է, ստեղծում է, ֆոտո է անում ինչ-որ բան, դա արդեն սկսում է գնալ այս կողմ բնականաբար, և իհարկե մենք բոլորս գիտենք, ինչ պայմաններում ենք մենք աշխատում: Նախ պիտի ասեմ, որ մենք Ինֆոտան բուն աշխատանքից, չհաշված «Մարդամեջ»-ը, չհաշված, որ որոշ կազմակերպություններ նաև Երիտասարդական բանկի հետ են աշխատում, սա՛ ենք ուզում (քննադատական մոտեցում): Մենք նայում ենք ձեր ուղարկածներում կա՞ արդյոք սա, կա՞ արդյոք քննադատականը, կա՞ արդյոք ձեր համայնքում խնդրի վերաբերյալ լուծումը: Շատ հազվադեպ մենք կարող ենք նաև տեսնել դրականը: Ասենք թե համայնքում ինչ որ ռեֆորմի մի մասնիկ լավ արվեց, ասենք ինչ որ մի ղեկավար կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ լավ է աշխատել, դա էլ է կարևոր նշել: Բայց ընդհանուր առմամբ, եկեք չթաքցնենք, մենք գտնվում ենք ռեֆորմների իրագործման իրադրության մեջ, իսկ ռեֆորմների իրագործումը միշտ ցավոտ է: Ռեֆորմի իրագործումը նշանակում է նախկին, վատ իրադրությունը պիտի փոխվի դեպի լավը, ոչ թե մեկ այլ վատի: Իսկ նախկին վատը ինչո՞ւ է վատ: Որովհետև կան ինչ-որ խորքային շահեր, որոնք վատ են դարձրել այդ իրադրությունը: Ուրեմն, եթե իրական ռեֆորմ է լինում, այդ խորքային շահերը տուժում են: Եթե խորքային շահերը չեն տուժում, ուրեմն դա իրական ռեֆորմ չէ: Եվ այստեղ էլ Ինֆոտների դերը մեծ է, որպեսզի ցույց տան, արդյո՞ք իրական է ռեֆորմը, թե ոչ: Մենք դա էլ ենք ուզում: Մենք ուզում ենք ռեֆորմներն իրական լինեն, ոչ թե մի տարբերակից փոխվի մյուս տարբերակ: Երկուսն էլ ի վերջո Հայաստանի զարգացմանը ոչինչ չեն տալիս: Ուրեմն մենք ուզում ենք սա:

Բայց մենք ապրում ենք Հայաստանում, մենք ապրում ենք մեր համայնքներում, և ինչքան էս կողմ գնացիր, այնքան հարձակումը շատ հավանական է քեզ վրա: Դու շրջապատված ես հազար ու մի կապերով այդ համայնքի հետ: Դու ուզում ես այնտեղ կոնստրուկտիվ դեր կատարել: Դու չես ուզում այնտեղ ընկալվել այնպես, ինչպես որոշ անձինք: էլի ասեմ ողորմածիկ Միքայել Դանիելյանի անունը, որը շատ հակասական մոտեցումներ էր առաջացնում և միայն, ինչպես հաճախ է մեզ մոտ լինում, նրա մահվանից հետո այնքան բարի խոսքեր հնչեցին նրա մասին, որ եթե կյանքի ժամանակ նա լսեր, գուցե մի քիչ իրեն այլ կերպ զգար, հա՞: Մենք չենք ուզում, շատ քիչ է պատահում, եթե մարդ այդպիսի ընտրություն է արել, էլի լավ է, կամ կազմակերպությունը, բայց շատ քիչ է պատահում մեր համայնքներում, որովհետև նաև մեր մեջ՝ ներսում, ձգտւմ կա դեպի համագործակցությունը: Մենք ի վերջո կոնֆրոնտացիայի գնում ենք ստիպված, որովհետև չեն ուզում մեր հետ համագործակցել, չեն ուզում փոխվել: Եթե ուզենային, չէինք գնա, մենք կհամագործակցեինք: Բայց, եթե գնում են կոնֆրոնտացիայի՝ կարելի է սպասել հակազդեցություն, չէ՞: Ուրեմն պետք է մեզ պաշտպանական միջոցներ: Համաձա՞յն եք: Էդ հակազդեցությանը ինչպե՞ս դիմակայել:

Սրանով ես ավարտեցի նախաբանը, և հաջորդ մասը մեր գործունեության հետևյալ կերպ է լինելու:

Էս պաշտպանական միջոցներից մեկն ենք այսօր քննարկում՝ տեքստի վերլուծությունը: Սկզբում ես կպատմեմ՝ ինչպես եմ ես դրան մոտենում, հետո մենք բոլորով միասին, և մեր մեդիաների ներկայությունը շատ կարևոր է խմբերում, մի քիչ էդ տեքստերի վերլուծությամբ կզբաղվենք, հա՞: Ուրեմն դուք երևի բոլորդ ծանոթ եք այս գրքին (մեդիա գրագիտության ձեռնարկին): Սա շատ լավ գիրք է, հոյակապ: Հիմա ես փաստորեն այս գրքի որոշ ինֆորմացիան եմ տալու իմ լեզվով: Ինչո՞ւ իմ լեզվով, որովհետև ես, էլի եմ ասում, ժուռնալիստ չեմ, և ես այդ հարցին մոտենում եմ ավելի ընդհանրական իմաստով՝ «ինչպե՞ս վերլուծել տեքստը»:

Ես դրան հանդիպում եմ կյանքում, ես դրան հանդիպում եմ ոչ միայն մեդիա արտադրանքի մեջ, չնայած եթե կյանքում այ այսպիսի (իրական մադկանց շփման) իրադրության մեջ չի, որ հանդիպում ես, ապա մյուս դեպքը մեդիայի կրիչի միջոցով ես հանդիպում չէ՞, ուրիշ տարբերակ չկա: Կամ քո իրական շփմամբ՝ այստեղ և հիմա, կամ մեդիայի կրիչի  միջոցով:

Բայց խոսքը գնում է նրա մասին, որ մենք անընդհատ կոմունիկացիայի մեջ ենք և մենք անընդհատ շփվում ենք տեքստերի հետ, շփվում ենք կոմունիկացիաների հետ, և պիտի դրանց մեջ կողմնորոշվենք:

Եթե գիտեք մենք ունենք կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց, որտեղ որոշները ձեզնից մասնակցել են, որտեղ մենք էս նույն հմտությունները տալիս ենք մեր շահառուներին՝ ղարաբաղյան խնդրի հետ կապված, խաղաղարարական գործունեության հետ կապված: Հիմա, քանի որ մենք հասկանում ենք, որ ձեզ շատ պետք է, ի վերջո այս գործունեությունը իրագործելու համար ձեզ պետք է երկու բան. մեկը՝ կարողանալ տեսնել ճիշտ գաղափարը համայնքում, թե ի՛նչ պիտի հասցեագրվի, դա էլ է դժվար՝ ճիշտ ստեղծագործ գաղափարը տարբերակելը, դրա մասին էլ երևի առանձին միջոցառումներ պիտի անենք և քննարկենք:

Երկրորդը՝ ինչպե՞ս կողմնորոշվել տեքստի մեջ, այսինքն՝ ինչպե՞ս արտադրել լավ տեքստ:

Տեքստ ասելով ես հասկանում եմ ինչպես գրավոր, այնպես էլ լուսանկարչային, այնպես էլ վիդեո: Ուրիշ բան, որ մենք հիմա այսօր իհարկե գրավորի մասին կխոսենք, կամ բանավոր, հա՞:

Եվ ինչպե՛ս դիմակայել, եթե լինում է այսպիսի ուրեմն հակադրություն, այսպես ասենք, հա՞: Չեմ ուզում ասեմ ինչ-որ ագրեսիա, կամ ինչ-որ այլ բան. ասենք հակադրություն:

Ուրեմն մենք պիտի տեքստերի մեջ կարողանանք կողմնորոշվել: Հիմա, այսօր մենք մի փոքրիկ մասը կանենք տեքստերի մեջ կողմնորոշվելու վերաբերյալ: Տեսնենք՝ ի՞նչ է ստացվում, ինչպե՞ս ենք կողմնորոշվում: Եվ ես կուզեի դա սկսել կոմունիկացիոն ընդհանուր նկարի մասին ինչ-որ բաներ ասելուց: Ես ներողություն եմ խնդրում նախապես, եթե ձեզնից ոմանց այդ ամեն ինչը հայտնի է: Հուսով եմ, որ ամեն ինչը հայտնի չի, որովհետև ինչքան էլ դու իմանաս աստառը, երբ որ սկսում ես վերլուծել, միշտ, երբ որ կոնկրետ նյութն ես սկսում վերլուծել, միշտ մեջը նորություն հայտնաբերվում է: Էդ ամեն անգամ նոր ձևով է տեղի ունենում:

Կոմունիկացիա. ընդ որում պետք է միշտ հիշել, որ սա երկուստեք է: Այսինքն՝ լսելը, ընդունելը, ալիքը ընդունելը պասիվ չէ: Դա ակտիվ գործ է: Նույնիսկ կա տեսություն, որ մարդը նախ և առաջ կամ ցանկացած ընկալիչ տնկում է իր ընկալման իռացիոնալ շոշափուկները, որ հետո ստանա այն, ինչ իրեն ուղարկվեց, հա՞: Այսինքն՝ կա տեսություն, ըստ որի իմպուլսը, ազդակը և ռեակցիան տեղերով փոխված են: Սկզբում ռեակցիան ազդակին մակաբերում է, այսպես ասած: Համենայն դեպս՝ նրանք հավասարազոր են:

Բայց մենք հիմա նայելու ենք այն տեսակետից, որ մեկը ուղարկում է, մյուսը ստանում է: Ի՞նչ է տեղի ունենում այստեղ: Այստեղ կա պատկերացումների մի համակարգ, մի ամբողջ աշխարհ՝ մեկն ունի աշխարհ, մյուսն ունի աշխարհ, հա՞: Ուրեմն, երբ էս հաղորդագրությունը գալիս է, պետք է որ լինի իդեալական դեպք: Իդեալական դեպքը մենք անվանում ենք կոնստրուկտիվ կոմունիկացիա կամ կոոպերատիվ կոմունիկացիա, համագործակցային կամ կառուցողական հաղորդակցություն: Ի՞նչ է դա նշանակում: Ո՞վ կարող է ասել:

16:57 – Երբ կա…

16:59 – Միկրոֆոնով, խնդրեմ:

17:04 – Կառուցողական կարելի է համարել հաղորդակցությունը, երբ ստացողը… ստացողից կա հետադարձ արձագանք:

17:12 – Հետադարձ արձագանքը օգնում է, որ հասկանա ուղարկողը՝ նրան հասկացան, թե չէ: Կառուցողական համարվում է այն հաղորդակցությունը, երբ ուղարկողը իր հաղորդակցության տեքստի մեջ չի ուզում դրած լինել ավելի իմաստ, քան այդ տեքստի բուն իմաստն է: Եվ հույս ունի, որ ստացողն այդպես էլ դա կհասկանա: Եվ ստացողը, իր հերթին ստանալով ուղարկողի տեքստը, վստահում է, որ ուղարկողը հավելյալ իմաստ չի դրել, և մեկնաբանում է տեքստը հենց այնպես, ինչպես իր կարծիքով ուղարկողը նկատի ուներ: Էլ կարաք գրի չառնեք, ես բոլոր նյութերը հետո կտամ: Եղա՞վ: Ուրեմն՝ դա միակ դեպքն է, երբ մարդիկ իրար հասկանում են: Որևէ կոմենտար կա՞ սրա վերաբերյալ: Հա, ասա, Վարսիկ ջան, մենակ միկրոֆոնով:

18:20 – Ճի՞շտ եմ հասկանում, որ այսինքն ենթատեքստերով չխոսենք:

18:24 – Այո՛: Եվ մենք ձեզ ուղարկեցինք, իհարկե երևի չեք հասցրել կարդալ, Վալերի Միրզոյանի հետազոտությունը: Այնտեղ նա առաջարկում է երեք տարբերակ՝ վեճ, վիճաբանություն և բանավեճ: Դա դասական մոտեցում է: Խոսքն այն տարբերակի մասին է, որը կոչվում է բանավեճ: Այսինքն՝ դասական մոտեցմամբ խոսել պետք է բուն նյութի էության վերաբերյալ, ոչ թե անհատների: Ասենք թե, եթե ես ասում եմ, որ ես շատ եմ սիրում խնձոր, իսկ ինչ-որ մեկը չի սիրում խնձոր և փոխանակ ասի «իսկ ես չեմ սիրում», ասում է «որովհետև դու շատակեր ես», դա այսինքն բուն էությունից դեպի անձն է ուղղում, հա՞: Դա ուրեմն արդեն այսպես Վալերի Միրզոյանի կամ դասական մոտեցման իմաստով՝ բանավեճից անցում է դեպի վեճի, որը կոնստրուկտիվ չէ, կառուցողական չէ: Բայց այս մոդելն ավելի ժամանակակից Հուսերլի, Ֆրեգեի և այլոց ավելացնում է դրան. նաև այն, որ սա պիտի կարծի, որ նա ոչ միայն ինտենցիա, մտադրություն ունի ճիշտ գաղափար ուղարկելու, որ նույն կերպ մեկնաբանվի, ինչ ինքը նկատի ուներ, բայց նաև պիտի հավատացած լինի, որ նա, ով ուղարկում է, գիտի դրա մասին, որ նա այդպիսի մտադրություն ունի՝ ճիշտ մեկնաբանելու: Եվ հակառակը՝ նա, ում ուղարկում են, պիտի վստահի, որ սա հենց այդպիսի մտադրություն ուներ:

19:59 – Կառուցողականը այսինքն արդեն կառուցվա՞ծք է, թե՞ ինքը ընթացքում կկառուցվի: Ինքը ընթացքում կկառուցվի՞ երկուստեք:

20:02 – Կառուցողական նշանակում է… Կառուցողականը... կառուցել հայերեն… Պատասխանում եմ: «Կառուցողական» բառը հայերեն «կառուցել» բառի հետ քիչ կապ ունի, գալիս է անգլերեն constructive բառից, ռուսերեն ասում են конструктивний, նշանակում է ոչ թե քանդող, այլ կառուցող, միավորող, հա՞: Եվ հաճախ մեր, եթե կարդում եք մամուլը, մեր ղեկավարությունը հաճախ օգտագործում է այդ բառը, ասում է «կառուցողական եղեք», այսինքն՝ քննադատող մի եղեք: Կառուցողական նշանակում է, որ բոլորով միասին մի բան են անում:

Տեսեք, այստեղ ի՞նչ նախապայմաններ են, որ սրա նախակարծիքները իր հաղորդագրության մասին նման են սրա նախակարծիքներին՝ ստանալիք հաղորդագրության մասին: Նրանք հեշտ կցելի են միմյանց:

20:57 – Երկրորդը արդեն պատրա՞ստ պիտի լինի, թե ինքը ընթացքում կհասկանա՞ էդ ամբողջը:

21:03 – Լավ հարց է: Սա իդեալական տարբերակ է, քիչ է պատահում, բայց տվյալ պահին քո ասածը ես փորձեցի կառուցողաբար հասկանալ: Այսինքն՝ ես, երբ Արմենն ասաց. «երկրորդը արդեն պատրա՞ստ է, թե…»: Ես դա ընդունեցի որպես «երկրորդն արդեն պատրա՞ստ է, թե…», ես չընդունեցի դա որպես «դու ինչ-որ հիմարություններ ես էստեղ ասում»: Ես չընդունեցի դա որպես «Ես քո հետ սկզբունքորեն համաձայն չեմ, որովհեետև սա այդ ձևը չէ» և այլն հա՞: Ես ընդունեցի դա, ինչպես որ Արմենն ասաց:

Ուրեմն՝ մեր կյանքում հաճախ է պատահում կառուցողական հաղորդակցություն: Հաճախ էլ մեր ճշգրտող հարցերը, որի մասին ասաց Լիանան, ճշգրտող հարցերը օգնում են վերադառնալ կառուցողականության: Դրա համար ռեակցիան կարևոր է: Հիմա, բայց ամեն դեպքում սա քիչ է պատահում: Գոնե պետք են… Ոչ թե քիչ, շատ ու քիչ չկա այստեղ: Այսինքն՝ սա բավական հետաքրքիր դեպք է, որովհետև կոմունիկացիայի ծովը մեծ է և մնացած բոլոր դեպքերում սրան պետք է հասնել կամ սա չկա, հա՞:

22:30 – Սովորաբար…

22:32 – Խնդրում եմ միկրոֆոնով:

22:37 – Սովորաբար նման դեպքեր քիչ են լինում ֆեյսբուքում, որ դու ինչ-ր մեկի գրածը կիսվում ես ու սկսում ես քո քոմենթը ներկայացնել ու ուշադրություն չես դարձում գրածիդ բուն իմաստին: Ուղղակի սկսում ես արագ քո վերաբերմունքն արտահայտել:

22:58 – Ֆեյսբուքի դիսկուսիաների հետազոտությունը շատ կարևոր ու հետաքրքիր թեմա է, որ արժի երբևէ անել, ու ես հույս ունեմ, որ ինչ մենք հիմա խոսում ենք, աշխարհի երիտասարդության կոմունիկացիոն հարցերով զբաղվողների, դիսերտացիա գրողների մի խոշոր տոկոսը տվյալ պահին արդեն դա վերլուծում է, ու ես հույս ունեմ, որ շատ շուտով կլինեն մի շարք աշխատանքներ դրա վերաբերյալ:

Միշտ կա այսպիսի հարց, ինչպես որ քաղաքականության մեջ, այնպես էլ կոմունիկացիայի մեջ: Քանի որ մենք բոլորս կոմունիկացիայի մեջ ընդգրկված ենք, մասնագետ-կոմունիկատորի կարծիքը և չմասնագետ կոմունիկատորի կարծիքը իրար հավասարվում են, ինչպես և քաղաքականության մեջ: Քանի որ մենք բոլորս ընդգրկված ենք իշխանի ու իշխվողի հարաբերությունների մեջ, մասնագետ քաղաքացու կարծիքը, որը «քաղաքականագետ» է, և չմասնագետի կարծիքը հաճախ իրար հավասար են, իրենք մեկը մյուսից ավելի լեգիտիմ չեն: Նույն կերպ էլ ազգի դեպքում, հա՞: Քանի որ մենք բոլորս տվյալ պահին այստեղ նստած կամ մեծամասնությունս հայ ենք, մասնագետ հայությունը հետազոտողի կարծիքը և չմասնսագետ հայ լինողի կարծիքը նույնանում են:

Դա ի՞նչ է: Դա մեթոդական սխալ է: Ինչո՞ւ: Որովհետև դա նույնն է, երբ ինչ-որ մի գրող դեմ է քվեարկել, որպեսզի Նաբոկովին Ամերիկայում դարձնեն ամբիոնի վարիչ: Ասել են «բայց ինչո՞ւ ես դու դեմ քվեարկում, չէ որ նա հանճարեղ գրող է»: Ասել է «դե գիտեք ինչ, փղին՝ փղերին ուսումնասիրող ամբիոնի վարիչ չեն նշանակում», հա՞: Այսինքն՝ եթե դու հայ ես, դա չի նշանակում, որ դու կարող ես հասկանալ, թե հայ լինելն ինչ է, կամ հայությունն ինչ է, եթե մասնագետ չես: Եթե դու կոմունիկացիայի մեջ ես, չի նշանակում, որ դու հասկանում ես այն, ինչ չես սովորել, այն, ինչ մենք հիմա անում ենք միասին, թե կոմունիկացիան ինչ է:

Նույնը՝ քաղաքականության մեջ, նույնը՝ ֆեյսբուքում: Ֆեյսբուքում մենք ունենք խոշոր խնդիր, որովհետև մարդիկ տալիս են իրենց անմիջական մարդկային ռեակցիան, էմոցիոնալ ռեակցիան՝ և՛ ֆեյսբուքի մեջ, և՛ ֆեյսբուքի մասին մտածելիս: Գիտականորեն, թե ինչ է այնտեղ կատարվում, քիչ է ուսումնասիրվում, և հիմա ժամանակ չկա դրա մասին խոսելու, բայց պատկերացրեք այսպիսի բան: Ի վերջո e-mail-ը դրանից այդքան էլ չի տարբերվում: Մի բանով է տարբերվում, որ ֆեյսբուքը մասսայական, հանրային է, այսինքն հանրայնորեն ես դու կոմունիկացիայի մեջ մեծ մասամբ: Որ եթե դու բանավոր՝ բանավոր քո իմպուլսներով, ազդակներով սկսում ես շփվել գրավոր ձևով, ամեն ինչ փոխվում է: Այսինքն՝ ֆեյսբուքը դա այն է, որ ավելի դանդաղացրած, բայց բավական արագ ձևով բանավոր շփման մեջ է տեղի ունենում: Իսկ բանավոր շփման մեջ դու տեսնում ես մարդուն, դու ընկալում ես ոչ թե միայն նրա խոսքը, այլև շարժուձևը, ընդհանուր ագրեսիվության մակարդակը՝ արդյո՞ք նա ագրեսիվ էր, թե ոչ: Հենց որ նա զգաց, որ դու մի քիչ ագրեսիվ էիր կոմունիկացիայի մեջ, դու քեզ ճշտում ես, որովհետև դու չէիր ուզում այդպես ընկալվել, հա՞: Այդ ամենը չի կատարվում ֆեյսբուքում: Դա շատ հետաքրքիր հետազոտության խնդիր է, որովհետև դժգոհում են, ասում են «լավ բանավեճ տեղի չի ունենում ֆեյսբուքում» կամ ասում են «բոլորը իրար հետ վիճաբանության մեջ են»: «Շատ տհաճ բանավեճեր են տեղի ունենում», և այլն: Դրանք բոլորը մարդկային ռեակցիաներ են՝ ոչ մասնագիտական:

Ուրեմն՝ կոնստրուկտիվ կոմունիկացիայի մասին իմացանք և հիմա ֆեյսբուքի օրինակից սկսած մենք պիտի քննարկենք բոլոր այն տարատեսակները, որոնք ոչ կոնստրուկտիվ կոմունիկացիա են: Միքայել ջան, բացի էդ լիստը՝ fallacies: Ուրեմն՝ տեսեք:

https://en.wikipedia.org/wiki/List_of_fallacies

Սրանք՝ էս վեբ-կայքում, ուրեմն հսկայական քանակությամբ տրված են ոչ կոնստրուկտիվ կոմունիկացիայի բերող հանգամանքներ և օրինակներ: Ավաղ սա անգլերեն է, ռուսերեն սրա կամ հայերեն սրա նույնությունը չկա: Սա շատ համապարփակ ցուցակ չէ, բայց շատ լավ ցուցակ է: Ով որ անգլերեն գիտի, ես շատ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ: Եվ գուցե մենք հետագայում մտածենք՝ սա թարգմանենք կամ ինչ անենք:

27:58 – Fallacy բառացիորեն ի՞նչ է նշանակում:

28:02 – Fallacy բառը, ինչպես և շատ այլ այդպիսի տերմիններ, շա՜տ ավանդական, անգլերենի խորքից եկող տերմիններ են… լավ չի թարգմանվում հայերեն: Ուրեմն դա նշանակում է՝ բառացիորեն հայերեն թարգմանվում է որպես խաբկանք, բայց դա խաբկանք չէ: Դա… Որովհետև անգլերենում սուտը և սխալը տրամաբանական իմաստով նույն բառն են: Հայերենում սուտը և սխալը տարբեր բառեր են տրամաբանական իմաստով: Դրա համար եթե ասում ես «երկրագունդը տափակ է», չես ասի՝ դա սուտ է, կասես՝ դա սխալ է: Fallacy բառն իր մեջ միավորում է սուտը և սխալը: Այսինքն ասում է՝ դա սխալ է և դա սուտ է, հա՞: Ուրեմն  «բոլոր սխալախաբկանքները», էսպես կարելի է թարգմանել, ու էլի բոլորը չեն իհարկե, բայց էլի շատ-շատերն այստեղ նշված են, խմբավորված են և այլն: Եկեք մի երկու օրինակ դիտարկենք ուղղակի: Օրինակ սա՝ չիմացության անունից արգումենտը: Համարել, որ որևէ պնդում ճիշտ է, որովհետև այն չի կարող ապացուցվել, որ սխալ է: Կարո՞ղ եք օրինակ բերել:

  • Նորից կկրկնե՞ք:

29:41 – Ամբողջ ֆեյսբուքը

29:43 – Չէ, ամբողջ ֆեյսբուքն այդպիսի պնդում չի անում: Ինքն ուղղակի կա: Ֆեյսբուքը մարդկանց կերպարներ են և կարծիքներ:

29:55- Մի հատ կրկնեք, էլի:

  • Համարել, որ ինչ-որ մի բանը ճիշտ է, քանի որ դրա սխալը ապացուցելը անհնարին է: Ամենադասական օրինակը ասե՞մ ինչն է: Խնդրեմ, Ջուլիա ջան, մի հատ միկրոֆոնը տվեք, թող նա ասի այնպես, որ դա լսվի:

30:16 – Այսինքն մինչև այն ժամանակ, որ ընտրությունների կեղծիքը հնարավոր չի ապացուցել, որ դա եղել է, ինքը դառնում է ճշմարտություն, էլի:

30:24 – Կամ (ես կարծեցի, որ դու մի քիչ ուրիշ բան կասես) քանի որ անհնարին է ապացուցել, որ կեղծվել է, ուրեմն ճշմարիտ է, այո՞: Ուրիշ ո՞վ կուզի, խնդրեմ:

30:37 – Մեր վարչապետի այսօրվա խոսքը:

  • Ի՞նչ է ասել որ:
  • Ամեն ինչ: Ճիշտ լինելու համար շատ անիրական է, բայց ես չեմ էլ կարող ասել, որ ինքը ճիշտ չի՝ սխալ է ասում կամ ստում է: Չեմ կարող ապացուցել:

30:49 - Գիտեք ինչ, պլանները ապագայի մասին մի քիչ ուրիշ պատմություն է, խոսքը եղածի մասին պիտի լինի կամ նրա մասին, ինչ կա, որը չգիտես՝ կա, թե չկա: Խնդրեմ:

  • Օրինակ, երբ որ ինչ-որ հարցի շուրջ խոսում ես ու, թեկուզ լրագրողներն էլ շատ հաճախ օգտագործում են, որ, օրինակ, բնակչության մեջ կա էս կարծիքը, կամ ինչ-որ մասսայական մեծ, մեծ մասսայի կարծիք են հայտնում, որը հակառակն ապացուցել ասենք հնարավոր չի կամ չի նշվում, թե էդ ինֆորմացիայի աղբյուրը որտեղից է գալիս, որ դու կարողանաս ճշտել հակառակը:

31:24 – Այո, այո: Անհարկի ընդհանրացումները:

- Ընդհանրացումները։

- Օրինակ՝ «բոլոր հայերս սիրում ենք... չգիտեմ... հա՛, խորոված»: Այո՛: Շատ շնորհակալություն: Բայց կա և մի դասական օրինակ, որ ես չեմ կարող չբերել, որ դուք հասկանաք՝ ինչ դժվար է երբեմն էդ բաներից դուրս գալը հա՞: Ամենադասական օրինակն այս սխալանքի, որը մենք անընդհատ հանդիպում ենք, դա հավատն է աստծո հանդեպ: Եվ այդ է պատճառը է որ գիտությունը և կրոնը հաճախ այդպիսի ընդհարման մեջ են գտնվում: Մեկ այլը: Բոլորը չենք հասցնելու բնականաբար: Շատ շատերն այստեղ կան: Օրինակ. տալ որևէ տրամաբանության հետևանքը որպես նախադրություն: Ո՞նց է դա կոչվում իրավաբանական լեզվով՝ the burden of proof: Ասում է՝ ապացուցման ծանրությունը դնել մյուսի վրա:

32:57 – Պետք է մարդը չապացուցի իր անմեղությունը, այլ մյուս կողմը ապացուցի նրա մեղավորությունը։

33:02 – Այո՛, այո՛: Եթե դա ճիշտ ձևի է օգտագործվում՝ դա իրավասու և հաճախ շատ կարևոր իրավական նորմ է: Օրինակ՝ մեր նոր օրենքներում, որոնք պիտի հիմա փոխվեն, ընդունվեն և այլն, լինելու է այսպիսի մի կետ, որ եթե (հուսով եմ, որ լինելու է), եթե քեզ ենթարկել են դիսկրիմինացիայի, (ո՞նց էր հայերեն դիսկրիմինացիան՝ խտրականության), ապա նա, ում դու մեղադրում ես, պիտի ապացուցի, որ չի ենթարկել, հա՞: Դե դա շատ հայտնի նորմ է: Մի շարք այլ օրենքներում էլ այդպիսի նորմ գոյություն ունի:

33:58 – Մարդու… Մարդ իր անմեղությունը չի ապացուցում, ապացուցվում է նրա մեղավորությունը:

  • Բայց նա մեղավոր չի ճանաչվում: Նա պարզապես պիտի ապացուցի, որ չի ենթարկում:
  • Մեղադրվում է խտրականություն իրականացնելու մեջ:
  • Հա, բայց մեղավոր չեն ճանաչել: Իրավաբանը շատ հստակ է տերմինների մեջ:

Ուրիշ ի՞նչ ասեմ: Այնքան կան էստեղ: Հա՛, օրինակ մոդերացիայի արգումենտը շատ կարևոր է: Ասում է, որ երկու կողմը, որոնք ունեն հակադիր կարծիքներ, պիտի կոմպրոմիսի գան: Շատ տիպական… Գիտե՞ք ինչն է էստեղ հետաքրքիր. որ երբ մենք ունենում ենք շատ ուժեղ հակադրություն, շատ ուժեղ կոնֆլիկտ, եթե մեկը գալիս է, ասում է «դե եկեք կոմպրոմիսի», դա շատ նեգատիվ տպավորություն է թողնում հաճախ, որովհետև քեզ համար դա կոմպրոմիսի բան չէ, հա՞: Տեսնենք Լեռնային Ղարաբաղի հարցում ուրեմն մոդերացիայի արգումենտը: «Եթե երկուսը ունեն տարբեր կարծիք՝ նրանց կոմպրոմիսը միշտ ամենաճիշտն է»: Էստեղ շատ կան էդպիսի դեպքեր: Մենք սա կարող ենք շատ հետազոտել:

Միքայել ջան, մի հատ էն վերջին «энциклопедия методов» կբացես:

http://psyfactor.org/propaganda.htm

Սա էլ ռուսերեն, հեշտ հասանելի ցուցակ է: Բայց սա արդեն ավելի, բավական լավ զարգացնող և բացատրող, պրոպագանդիստական մեթոդների վերլուծություն է: Մի օրինակ բերեմ: Ես նույնիսկ չգիտեմ էստեղ կա, թե չկա՝ մեկում կամ մյուսում, բայց շատ հայտնի մեթոդներից մեկը, որը կոչվում է անգլերեն «red herring»: Ո՞նց էր «селедка», տառե՞խ: «Селедка» հայերեն ո՞նց ա:

36:19 – Մի հատ, Միքայել ջան, մի հատ գրիր «селедка» ինտերնետում ու տես հայերեն ո՞նց ա հա՞:

36:25 – Խոսքը «сельд»- ի մասին է, թե «селедка»-ի:

36:34 – «Сельд»-ը ու «селедка»-ն նույն բանն ա… ապխտած, կամ աղի, կամ սոխով և այլն, և այլն: Խոսքը «сельд» բառի մասին է բնականաբար, հա: Ուրեմն՝ ապխտած էդ բանը, եթե… Բայց դա տառեխը չի՞: Տառեխն ա ինձ թվում ա:

  • Ծովատառեխ:
  • Այո, տառեխ: Ապխտած տառեխ. ես ձեզ հիշացնեմ, որ կա այդպիսի հոյակապ հեքիաթ՝ «Առևանգում Տյուտյուռլիստանում», Վոյցեխ Ժուկրովսկու կողմից գրված ժամանակին, որտեղ հենց «Ապխտած տառեխ» անվանումով կար պանդոկ:

Ուրեմն՝ ինչի՞ մասին է խոսքը: Ասենք, դու ամենաանասելի հերյուրանքն ես հրապարակում մի որևէ անձի մասին, որը շատ հեշտ է հերքել: Ոչ մի կարիք նույնիսկ չկա դա հերքելու, այնքա՛ն չի կպնում այդ անձին, հա՞, բայց դու հրապարակում ես: Ով որ գիտեր, ասում է՝ սա հիմարություն է... գուցե ինչ-որ դատական գործ է բացվում... գուցե դու այդ դատական գործը տանուլ ես տալիս, վճարում ես շտրաֆ, հրապարակում ես հետո հերքում, հա՞:

Բայց ասոցիացիան արդեն ստեղծված է: Ինչպես, որ ապխտած տառեխը շորիդ քսեցիր՝ հոտը կպնում է, հա՞. էդպես էլ էստեղ: Եթե դու մի հերյուրանք տարածեցիր ինչ-որ մեկի մասին՝ հոտը կպնում է, հա՞: Ուրեմն էստեղ, էն նախորդում և մի շարք այդպիսի ռեսուրսներում նկարագրվում են այդպիսի բազո՜ւմ միջոցներ, որոնք մենք պիտի հասկանանք, իմանանք, զինված լինենք դրանցով, որպեսզի դրանց կարողանանք դիմակայել և որպեսզի խուսափենք դրանցից որքան հնարավոր է: Չնայած, ժուռնալիստիկան այնպիսի բան է, որ միշտ չի, որ հնարավոր է, ինչպես և կյանքը: Ես արդեն ասացի, որ ասենք աստծո նկատմամբ հավատը դա գիտական տեսակետից համարվում է սխալ մտածողություն, սխալ մոտեցումներից մեկը: Ի՞նչ արած, մենք բոլորս ապրում ենք այդ կյանքում, մենք այդպես ենք ապրում:

Բայց քչացնել և վատ մտադրությամբ չօգտագործել, իսկ եթե քո դեմ օգտագործել են՝ կարողանալ դիմակայել, վերլուծել և հասկանալ՝ շատ կարևոր ունակություն է, հա՞: Հարցեր կա՞ն այս մասի վերաբերյալ՝ նկատառումներ, կոմենտարներ: Ո՞վ է տեղյակ այս մեթոդներից՝ սխալ կամ, ոնց ասեմ, խաբուսիկ արգումենտներ օգտագործելու: Որևէ մեկը երբևէ ուսումնասիրե՞լ է սրանք:

39:49 – Դարդերս իրար մի տվեք։

40:02 – Հուսով եմ՝ լսվում է, ինչ որ ասում է Գեղամը, բայց գուցե պետք էլ չի, որպեսզի առանձին թերթեր չպախարակենք, բայց մենք հետո նայելու ենք կոնկրետ նյութեր: Այնպես որ մի քիչ, հենց այդպես, մենք կքննարկենք ինչ-որ բաներ: Լա՛վ, անցնեմ հաջորդ մասին:

Ուրեմն՝ կոմունիկացիայի կամ տեքստի, հաղորդագրության կամ տեքստի, հաղորդման կամ տեքստի, որը նույն բանն է, որովհետև նշաններից բաղկացած ցանկացած իմաստավոր բան, կամ ավելի շուտ ցանկացած բան, որի մեջ կարող ես իմաստ դնել՝ դառնում է տեքստ: Ուրեմն՝ տեքստը հասկանալու համար, և այդ, ուրեմն, մյուս մակարդակները հասկանալու համար շատ կարևոր է իմանալ որոշ տերմիններ կամ կարողանալ կողմնորոշվել որոշ տերմինների մեջ: Այդ տերմիններից որոշները շատ հաճախ են մեր կյանքում հանդիպում: Ինչպես ասենք՝ մեկնաբանություն, հա՞: Ուրեմն ի՞նչ է  մեկնաբանությունը: Մեկնաբանությունը դա, որ սա ուղարկեց հաղորդագրությունը՝ սա սկսում է մեկնաբանել իր ամբողջ իմացածն օգտագործելով: Դա կարող է անել բաց, բառերի վերածելով, կամ շատ արագ: Եվ, ի վերջո, եթե կոնստրուկտիվ հաղորդագրություն է այդտեղ, հաղորդակցություն է տեղի ունենում, պատճառն այն է, որ երբ սա մեկնաբանեց, ոչ մի կասկած չգտավ նրա ասելիքը կասկածի դնելու մեջ, ոչ մի հիմք չգտավ, հա՞: Մարդս ընդհանրապես շատ ավելի հոգեբանապես բարդ կենդանի է, քան մենք կարծում ենք: Ուրեմն, եթե բոլորը ձեռք են բարձրացնում, չի նշանակում, որ բոլորը համաձայն են ինչ-որ բանի, հա՞: Ուրեմն սա կարող է վերլուծել, մեկնաբանել, բայց որոշել, որ չի հակաճառելու, օրինակի համար՝ նա զգույշ է շատ հաճախ:

Կան այլ տերմիններ, արդեն մեկը մի անգամ այստեղ օգտագործեց, կոնստրուկտիվ կոմունիկացիային հակառակ, կարծեմ Վարսիկը. Ենթատեքստ, հա՞: Ի՞նչ է ենթատեքստը: Ուրեմն կա տեքստը:

42:20 – Կարող է լինել նաև երկիմաստ։

42:22 – Երկիմաստ: Սովորաբար երկիմաստը ամենահեշտ ու պարզ տարբերակն է, որովհետև սովորաբար բազմիմաստ է ինչ-որ իրադրությունը: Ես դնում եմ այստեղ մի օրինակ նախադասության. «Ես ուզում եմ քնել»: Եվ եկեք այն քննարկենք: Որպեսզի մենք կարողանանք այս նախադասությունը հասկանալ, մենք պիտի այն դնենք կոնտեքստի մեջ: Կոնտեքստը մեզ տրված չի: Կոնտեքստ. ևս մեկ բառ հա՞: Կոնտեքստն ի՞նչ է: Կոնտեքստը այն ամենն է, ինչ տեքստային ձևով գոյություն ունի այս նախադասության շուրջ: Հաճախ նաև ոչ տեքստային ձևով: Այսինքն հիմա մեր կոնտեքստը ո՞րն է: Ես խոսում եմ, դուք լսում եք, մենք միասին ինչ որ բաներ ենք քննարկում MICE ծրագրի կոնտեքստում, «ՀաՄաՏեղ» ծրագրի կոնտեքստում, ԵՀՀ-ի տարածքի կոնտեքստում, Հովիկ Աբրահամյանի տան մոտակայքում գտնվող շենքերում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստում, հա՞:

43:31 – Նախկին վարչապետի:

43:32 – Նախկին վարչապետի: Ուրեմն… և այլն: Այսինքն՝ կոնտեքստները կարող են շատ լինել: Հիմա, որպեսզի մենք կարողանանք մեկնաբանել այս նախադասությունն այս կամ այն իմաստավոր ձևով, մենք պիտի քիչ թե շատ հասկանանք, թե այն ի՞նչ կոնտեքստում է գտնվում: Կարո՞ղ եք օրինակ բերել միկրոֆոնով, թե ի՞նչ կոնտեքստում կարող էր այն գտնվել: Խնդրեմ՝ միկրոֆոնը:

44:00 – Ուղիղ ու ոչ ուղիղ իմաստներ կարող են ունենալ: Օրինակ՝ եթե ես ուզում եմ քնել, կարող եմ ասել ուղղակի՝ ուզում եմ քնել: Կամ եթե ինչ-որ խոսակցություն է տեղի ունենում, ես ուզում եմ դրանից խուսափել, կարողա իմ քունը չտանի, բայց ես ասեմ՝ ես ուզում եմ գնամ, քնեմ:

44:15 – Ըհը, շատ ճիշտ է:

  • Ուղղակի, երբ նույն զրույցի ժամանակ անհետաքրքիր է՝ դու ձանձրանում ես, «ուզում ես քնել» արտահայտությամբ հասկացնել ես տալիս, որ թեման այնքան էլ հետաքրքիր չի, դու ձանձրանում ես:

44:28 – Շատ լավ: Ես չեմ ուզում վիճել, զրուցել, մասնակցել՝ ես ուզում եմ քնել, հա՞: Մի կոնտեքստ, մի… հնարավոր կոնտեքստերի տարատեսակ: Ուրի՞շ:

  • Հիվանդության հետ կապված։
  • Խնդրեմ։

44:45 – Կարող է դա նշանակել, որ մարդը պարզապես հիվանդ է, վատ է զգում:

- Շատ ճիշտ է. «Ես հիվանդ եմ»: Ուրի՞շ:

44:52 - «Հոգնել եմ» ուղղակի:

  • «Հոգնել եմ»: Դա մոտավորապես նույն սեմանտիկ շարքից է, հա՞, նույն իմաստային շարքից է՝ «հոգնել եմ», «հիվանդ եմ»: Ուրի՞շ.
  • Չգիտեմ, երևի թեմայից մի քիչ շեղվում է, բայց ինչ-որ մեկին, ինչ-որ նեղ անձնական բան կարող է սա հասկացնել:

45:13 – Օրինակ, ի՞նչ կոնտեքստում: Հա՜, «ես ուզում եմ ձեզ հետ քնել, հա՜»: Հա՛: Տեսեք ի՞նչ հետաքրքիր է: Դա դժվար էր մակաբերել, որովհետև մեջն է բառ մտնում («ձեզ հետ»), ոչ թե դրսից: Եթե այստեղ (մեջտեղում) բազմակետ դնենք, եթե սա կտրվեց, էս նախադասությունը, շատ ավելի հավանական է, որովհետև մինչև այդ բառը չդնես, դա չի դառնում…

45:43 – Կարող ա էդ դեմքի արտահայտությունն ա: Էդ դեմքի արտահայտությունն է։

45:57 – Ամեն դեպքում ենթատեքստ էդտեղ կարելի է գտնել։

46:00 – Կարելի է, չնայած եթե միայն այս բառերը վերցնես, ավելի տիպական կոնտեքստը հակառակ իմպուլսն է: «Արի սիրեմ», «Ես ուզում եմ քնել»:

46:15 – Օրինակ ինքը կարող է լրիվ ուրիշ մակարդակի վրա ինֆորմացիա պարունակի: Այսինքն՝ ցույց տա մտերմության աստիճանը մարդու հետ այն տեսանկյունից, որ «ես էնքան մոտ եմ քեզ, էնքան անկեղծ եմ, որ քեզ խոստովանում եմ, որ շատ հոգնած եմ, ուզում եմ քնել, չնայած մենք, ասենք, լիքը տարբեր գործ ունենք անելու», օրինակ, կամ՝ «ես ուզում եմ ցրեմ քեզ»: Այսինքն՝ «ես ուզում եմ քնեմ» գնա այստեղից: Դա է տրամաբանությունը:

46:43 – Մերձավորություն: Հրում, կամ, չգիտեմ ինչպես ասել. ցրում:

  • Ցրում:
  • Եթե անցնենք ենթատեքստերին, նաև «Ես ուզում եմ քնել»-ը շատ դեպքերում օգտագործվում է, երբ դու ուզում ես ուղղակի խուսափել զրույցից կամ կոնֆլիկտից, երբ գալիս է ժամանակը՝ «ես գնացի քնելու», վերջ:

47:05 – Դե սա է՝ վիճել, զրուցել, դա քննարկեցինք:   

47:15 – Ես ուզում եմ քնել: Երկար ժամանակ իմ հանգիստը խանգարում են միջավայրի մեքենաները, աղմուկը, շուկան, որ տնամերձ ինչ-որ տարածքում է գտնվում և ոչ այս…

47:29 – Ըհը, «ինձ չեն թողնում»:

  • Ընդհանրապես ես ուզում եմ քնել և չեմ կարողանում քնել:
  • Այո, «իսկ ինձ չեն թողնում» հա՞, այդպես կարելի է մեկնաբանել. «Ես ուզում եմ քնել, իսկ ինձ չեն թողնում»: Շատ կարևոր: Շնորհակալություն:

47:43 - Մի բան էլ կարող ե՞մ ես ասել:

47:45 – Խնդրեմ:

  • Բացի էդ միջանձնային հարաբերություններից նաև «ես ուզում եմ քնել» կարող ա լինի ըստ իս ներանձնային վիճակ: Այսինքն եթե կա…
  • Ինքդ քեզ հետ ես խոսում:
  • Ինքդ չէ՛, ինքդ քեզ հետ, բայց ուզում ես դեպքերի ինչ-որ բան լինի ու դու չես ուզում որոշում կայացնես, կամ ինչ-որ մի բան անես, այլ ասում ես «ես ուզում եմ քնել», այսինքն ուղեղը անջատել ինչ-որ մի տեղ, որպեսզի հետո կարողանաս որոշում կայացնես կամ չգիտեմ՝ ինքդ քեզ հետ ՝ ներանձնային վիճակ:

48:15 - Հիմա տեսեք ի՞նչ հետաքրքիր է, մենք էս ամբողջ ընթացքում, էս բոլոր տարբերակները քննարկելիս գտնվում էինք փաստորեն կոնստրուկտիվ կոմունիկացիայի պայմաններում, որովհետև բոլորս հասկանում էինք էս բոլոր տարբերակները հա՞, որոնք քննարկվում էին: Ուրեմն այնքան էլ քիչ չի պատահում կոնստրուկտիվ կոմունիկացիան:

Շատ լավ: Հիմա տեսեք. ենթատեքստերի մեջ կա երկու առանձնահատուկ դեպք, որոնք բավական կարևոր է իմանալ: Մեկը կոչվում է պրեսուպոզիցիա՝ կանխենթադրույթ հայերեն: Ուրեմն՝ էդ տերմինները դուք բոլորը կստանաք առանձին թղթով ձևակերպված: Այստեղ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը: Կանխենթադրույթը դա այն ամբողջ ինֆորմացիան է, որը ենթադրվում է ներկա (պրեսուպոոզիցիա ավելի հեշտ է, ես էդ բառը կօգտագործեմ), որը ենթադրվում է ներկա՝ նախադասությունը, կամ տեքստը, կամ հաղորդագրությունը կամ հաղորդումը ասելուց առաջ: Կարո՞ղ եք «Ես ուզում եմ քնել»-ու համար կանխենթադրույթ առաջարկել՝ պրեսուպոզիցիա առաջարկել: Ի՞նչ հանգամանք, ի՞նչն է որ կարող է լինել պրեսուպոզիցիա, որպեսզի «Ես ուզում եմ քնել» նախադասությունը առաջանա:

49:41 – «Գիշեր է»:

49:42 - «Գիշեր է»: Շատ լավ, այո, այո:

  • Եվ «Առավոտ է»:

49:48 – Կամ «Արդեն մոտենում է առավոտը», այո, շնորհակալություն: Ուրեմն՝ այն ամենը, ինչ հնարավոր, ինչ պիտի առկա լինի, որպեսզի այս տեքստը իմաստավորվի, տեքստի տեսակետից այդպե՛ս է մեկնաբանվում, չգիտենք՝ ճշմարիտ է, թե ոչ, բայց տեքստի տեսակետից այդպե՛ս է մեկնաբանվում, կոչվում է կանխենթադրույթ: Եվ ճիշտ նույն իմաստով գոյություն ունի դրա մյուսը, որը կոչվում է իմպլիկատուրա: Հայերեն էդ բառը չկա, կամ ես չգիտեմ, կա երևի: Հայերեն տենց բառ չկա, որ չլինի: Բայց դա ուրեմն ի՞նչ է նշանակում. հետևանքային կցում, այսինքն այն, ինչ հետևում է այս նախադասությունից, ինչ պարզապես անհնարին է հաշվի չառնել, եթե մենք այս տեքստը ստացանք, որի անմիջական հետևանքն է: Ի՞նչ օրինակ կարող եք բերել:

50:56 – Հանգստանալ, լիցքաթափվել:

50:58 – Դա գործողությանն է հետևում, իսկ տեքստի՞ն:

51:04 – Ես ուզում եմ քնեմ, որ վաղը կարողանամ նորմալ աշխատել:

51:08 – Դա պատճառ է, դա կանխենթադրույթ է: Նորմալ աշխատելու համար ես պիտի… Շատ հաճախ դրանք տեղերը փոխում են, որովհետև «որովհետև»-ը պատճառ է ցույց տալիս, բայց գնում է հետ: Ասեմ օրինակ. կինը ճաշը եփել է, ասում է «Դե արի ճաշդ կեր»: Ամուսինը հոգնած գործից եկել է, դիվանին պառկած է և ասում է «Ես ուզում եմ քնել»: Սրա իմպլիկատուրան կլինի այն, որ ճաշը չի ուտվելու: Կինն ավելորդ գործ է արել՝ ճաշը եփելով, օրինակի համար: Այսինքն՝ ի՞նչ հետևություն է ելնում. կանխենթադրույթը կլինի այն, որ ամուսինը այնքան էլ սոված չէ, որքան քնել է ուզում, որ մեկը մյուսից ավելի կարևոր է իր համար:

52:15 – Կարողա սոված չի ու չի ուզում հաց ուտի, բայց ուրիշ բան է ուզում:

  • Չէ, ինքը ուղղակի՝ դիվանին պառկած, ուզում է քնել: Ես անմեղ օրինակներ եմ բերում, դուք ինչ-որ էսօր տրամադրություն ունեք անընդհատ գնալ չգիտեմ ինչի հետ կապված:
  • Կարո՞ղ ենք էդ բառը թարգմանել «ազդեցություն»։
  • Ո՛չ, դա… ասում եմ՝ բառացիորեն դա կարելի է թարգմանել որպես ետկցում, ետկցորդում: Ետկցորդում:
  • Չէ… Հետկցորդում: Դա ազդեցությունը չի, դա այն է, ինչ հետևում է տեքստից:

52:55 – Պատճառը։

52:56 – Պատճառը հետևանք չի՞:

52:57 – Պատճառը սկզբում է լինում, իսկ դա այն է, ինչ հետևում է տեքստից: Հետևանք տեքստի, այո: Դրա համար՝ հետ, ետ բառը ես օգտագործեցի:       

53:09 – Եթե պարաֆրազ անենք, «Ես ուզում եմ քնել»-ի իմպլիկատուրան, հա՞ (բառը ճիշտ արտասանեցի) կլինի ոչ թե «Հոգնած եմ, դրա համար եմ ուզում քնել», այլ այն կանխադրույթը, որ ուներ կինը՝ «ճաշը եփել եմ». դրանը կլինի ոչ թե քնելունը, այլ «ճաշը կմնա»:

53:36 – Մեկը դա: Տարբեր են: Սա ի վերջո մեկնաբանությունների հարց է, հա՞: Կան լեզվաբանական դեպքեր, երբ իմպլիկատուրան հստակորեն, լեզվաբանորեն հետևում է տվյալ տեքստին, բայց շատ հաճախ մենք, մանավանդ տեքստը վերլուծելիս, երբ խոսում ենք դրա մասին, սա մեկնաբանության հարց է դառնում, թե դու ի՞նչն ես որպես իմպլիկատուրա վերցնում: Եվ երկուսն էլ՝ և՛ պրեսուպոզիցիան, և՛ իմպլիկատուրան ի վերջո այդ ենթատեքստային մտածողության, ենթատեքստեր փնտրելու և գտնելու ինչ-որ մաս են կազմում:

Ուրեմն՝ տեսեք, ենթատեքստերը ինչպե՞ս են գտնվում: Նախ դու կոնտեքստներ ես կառուցում, տեքստը դնում ես կոնտեքստի մեջ: Մենք սկսեցինք կոնտեքստներ կառուցել, չէ՞: Երկրորդը դու նայում ես՝ ինչպիսի՞ն էր էս տեքստի հնարավոր պրեսուպոզիցիան, ինչպիսի՞ն էր էս տեքստի հնարավոր իմպլիկատուրան, հա՞: Եվ ուրեմն այդ առումով, եթե մենք խոսում ենք ժուռնալիստական տեքստերի մասին, ապա մենք երևի թե պիտի հասկանանք հետևյալը: Տեսեք, մենք անընդհատ էս մարդու վիճակում էինք չէ՞: Մենք ինչ- որ մեսիջ ենք ստանում և այն քննարկում ենք, բայց էս մարդն արդեն ուղղակիորեն ստացողը չէր: Նա դուրս էր եկել այս վիճակից և ինքը նայում էր այս ամբողջ վիճակին, հա՞: Նա ինչ-որ կարծիքներ էր կազմում, թե սա «տեսնես ինչո՞ւ է սա ասում», «ես ինչպե՞ս պիտի դա ընկալեմ»: Ինքը համ ընկալողն էր, համ վերլուծողը, մտածողը և այլն: Հիմա. ուրեմն մենք կարող ենք էստեղ ունենալ մեկ, կամ երկու, կամ երեք դիրք:

Ուրեմն մի դիրքը, մի պատմությունը (վերցնենք մեկ այլ օրինակ, հա՞), ասենք, չգիտեմ. «Արմենը գնում է փողոցով», կամ «Աշոտը գնում է փողոցով», «քայլում է փողոցով»: Սա պատմողական նախադասություն է, որ ինչ-որ ինֆորմացիա է հաղորդում: Նա ունի սուբյեկտ, գործողություն և ինչ որ հանգամանքներ, հա՞: Ուրեմն վերլուծության մի մակարդակը դա պատմողական նախադասության, կամ ցանկացած նախադասության, ցանկացած տեքստի վերլուծությունն է այդ տեսակետից, թե այն ի՞նչ է հաղորդում:

Վերլուծության մյուս մակարդակը դա այն է, թե հաղորդողը և հաղորդվողը ի՞նչ կոնտեքստում են գտնվում, ի՞նչի մասին են մտածում, ի՞նչ կոմունիկատիվ իրադրության մեջ են գտնվում: Երկուսի հարաբերության պատճառով կարող է շատ ուժեղ փոխվել ամբողջ կոմունիկացիայի բովանդակությունը, այս բովանդակային մասը կոմունիկացիայի: Ուրեմն՝ այդ բովանդակային մասն անվանում ենք դիկտում՝ «ասված», հա՞: Դա բովանդակությունն է՝ «Աշոտը քայլում է փողոցով»: Կոմունիկացիոն իրադրությունը, ասելու նպատակը, ասողի և ասվողի հարաբերությունները, այդ ամենը պատկանում է նրան, ինչը մենք անվանում ենք մոդուս կամ պրագմատիկ իրադրություն: Մոդուս – այսինքն՝ ձև, իրադրություն:

Ինչո՞ւ է դա կարևոր: Ես ինչո՞ւ հիմա ասացի՝ «Աշոտը քայլում է փողոցով»: Ո՞րն էր իմ ասելու մոդուսը, ո՞վ կարող է դա դուրս բերել: Խնդրեմ.

57:07 – Տարբեր իմաստներ կարող է ունենալ: Օրինակ՝ միգուցե Աշոտը շատ հայտնի մարդ է, ով երբևէ չի քայլել փողոցով, միշտ սովոր է, որ ավտոմեքենաներով պիտի ման գա, ու հանկարծ տեսել ենք փողոցում քայլելիս ու դա հրապարակում ենք:

57:20 – Շատ լավ: Իսկ եթե կոնկրետ վերցնենք. այ ես էի՝ Գևորգս, ինչ-որ մի պահի եկա այստեղ և ասեցի. «Աշոտը քայլում է փողոցով»: Հենց կոնկրետ իրադրությունը տեղի ունեցավ: Ինչու՞ ես դա արեցի:

57:45 – Միգուցե Աշոտը պետք է գար էստեղ, բայց չի եկել:

57:48 – Դուք այնպես եք վարվում, կարծես դուք չգիտեք, ինչու ես դա արեցի: Դուք գիտեք՝ ինչու՞ ես դա արեցի: Ինչու՞ ես դա արեցի: Անի, կարո՞ղ ես ասել:

58:07 – Մերսի: Ենթադրում եմ, որ օրինակ էիք բերում: Էն ա, ինչ որ բացատրեցիք: Հիմա էս օրինակ էր, որ ավելի լավ (հասկանանք)...

58:12 – Այո, ես բերեցի օրինակ: Ես արեցի այն, ինչ դուք բոլորդ տեսաք: Ես գրեցի նախադասություն՝ բերելով օրինակ: Ուրեմն՝ «Աշոտը քայլում է փողոցում»՝ սա այստեղ է, դա դիկտումն է: Իսկ ես բերեցի օրինակ, որ «Աշոտը քայլում է փողոցում»՝ դա այստեղ է, մեր կոմունիկացիայի մեջ է: Դա մոդուսն է, կամ կոմունիկացիայի պրագմատիկ մասերի մասին մտածելը, հա՞: Հիմա նույնը մեր թերթերում, մեր բոլոր վիդեո կամ այլ, ֆեյսբուքյան և այլ հաղորդագրությունների մեջ: Եթե ես գրում եմ… եթե ես դնում եմ ֆեյսբուքում կատվիկի նկար՝ դա դիկտումն է: Ես՝ Գևորգս, դրեցի կատվիկի նկար, հա՞: Իսկ ի՞նչն է մոդուսը, ի՞նչն է պրագմատիկ իրադրությունն այդ գործողության:

59:05 – Գևորգը ֆեյսբուքի օգտատեր է։

59:08 – Այո, ճիշտ է: Եվ այստեղից միանգամից ի՞նչ է հետևում, որ ի՞նչ է ֆեյսբուքը, չէ՞, իր ողջ կոնտեքստով, ի՞նչ է օգտատեր լինելը, չէ՞, ո՞վ է Գևորգը, այո՞, ինչպիսի՞ մարդիկ են օգտատերեր, և այլն, և այլն: Այսինքն՝ կոմունիկատիվ իրադրությունը, պրագմատիկ իրադրությունը շատ ավելի կարևոր է, քան բովանդակությունը: Եվ մենք, երբ մեդիա-գրագիտություն ենք սովորեցնում, չէ՞, հաճախ ասում ենք, որ նայեք, թե որտեղ է հրապարակվել նյութը, լուրը, որովհետև կոմունիկատիվ-պրագմատիկ իրադրությունը հսկայական նշանակություն ունի: Նայեք նաև, ի՞նչ կոնտեքստում է հրապարակվել: Սա էլ է շատ հետաքրքիր ու կարևոր բան: Եթե նյութի շուրջը կան նյութեր, որոնք ձեզ ինչ որ իմաստով այդ նյութին անհարիր կամ արտառոց են թվում, այդ նյութի՝ ձեր ընկալման վրա էլ դա ազդում է:

Ուրեմն՝ կոմունիկատիվ իրադրությունը, կոնտեքստը, պրագմատիկան իրադրության և այլն, և այլն, շատ կարևոր հանգամանքներ են տեքստը մեկնաբանելու համար: Եթե կոնստրուկտիվ կոմունիկացիա է տեղի ունենում, կոմունիկատիվ իրադրությունը պարզանում է, դառնում է անկարևոր: «Էս ինչ էությունը տվեց տվյալ հաղորդագրությունը, իմ կարծիքով՝ ցանկանալով մեջը ավել բան չդնել, քան այն, ինչ այնտեղ ասված է: Ինչ որ ձևի նշան տալով, որ հասկանում է, որ հավատում է, որ ես հասկանում եմ իր այդ մտադրությունը: Եվ ես հասկանում եմ իր այդ մտադրությունը և նույն ձևի հասկանում եմ՝ ինչ որ նա ասաց»: Այդ դեպքում դիկտումն է ամենակարևոր բովանդակությունը այս տեքստի հա՞: Իսկ եթե կոմունիկատիվ իրադրությունը խախտվում է, եթե մենք պիտի սկսենք վերլուծել, մեկնաբանել, ընդլայնել կոնտեքստը հասկանալու համար... Մենք անընդհատ կոնտեքստներ ենք ստեղծում. ինչո՞ւ նա դա ասաց, ինչո՞ւ Գևորգը դրեց կատվիկին ֆեյսբուքում, ի՞նչ էր նա ուզում դրանով ասել, ինչո՞ւ հենց ֆեյսբուքում, հա՞, ինչո՞ւ հենց կատվիկին, ինչո՞ւ հենց Գևորգը, հա՞: Եթե մենք ստիպված ենք արդեն կոնստրուկտիվ կոմունիկացիայի սկզբունքներից դուրս գալ և մեծ պրագմատիկ իրադրությանը նայել՝ մոդուսին նայել, ապա ուրեմն ինչ-որ բան այն չէ այս դիկտումի մեջ:

Եվ կարող են լինել երեք դեպքեր. մեկը՝ դիկտումի մեջ կա ինֆորմացիա, որը լրիվ ճիշտ է, բայց ինչ-որ տեսակետից մեր արժեքներին չի համապատասխանում: Այսինքն՝ ժուռնալիստը հարցազրույց է վերցնում մի մարդուց, որը ասում է ինչ-որ բաներ, որը ինձ որպես ընթերցողի շատ ուժեղ դուր չի գալիս, բայց ժուռնալիստը լավ է արել իր գործը, հա՞: Դա մի տարբերություն է, և դիկտումը ինձ դուր չի գալիս, բայց կոմունիկացիոն իրադրությունը չի խախտում կոնստրուկտիվ կոմունիկացիայի սկզբունքները:

Մյուս իրադրությունը, երբ մարդը ինչ որ ասում է, կապ չունի՝ լավ է, վատ է, ես համաձայն եմ, համաձայն չեմ, - բայց ժուռնալիստը մանիպուլյացիայի է ենթարկում (երկրորդ դեպք) ասողին կամ (երրորդ դեպք) ինձ: Ուրեմն՝ կոմունիկացիոն իրադրությունը խախտված է, այդ դեպքում դիկտումի հետ չգիտես՝ ինչ անես, մարդիկ հենց դրա վրա են կոտր ընկնում:

Պիտի ասեմ, որ հայկական մամուլը ավելի թույլ ունի արտահայտված այս խնդիրները, ռուսական մամուլը շատ ավելի ուժեղ ունի արտահայտված այս խնդիրները: Եվ հայկական մամուլի համար դա ոչ այնքան նույնիսկ կոմպլիմենտ է, որքան նաև նրա աղքատիկության արտահայտում, երբ որ մենք չունենք այդքան մեծ քանակով, նեգատիվ առումով՝ պրովոկատիվ, հա՞, պապից ավելի կաթոլիկ նյութերի ինչ որ քանակ: Դա նաև թուլության նշանն է մեդիայի: Մի կողմից՝ մենք բախտավոր ենք, ավելի հեշտ է մեր մեդիայինը, մյուս կողմից՝ անհետաքրքիր է շատ, ավելի քիչ կա և՛ պրովոկացիոն նյութ լավ իմաստով, և՛ պրովոկացիոն վատ իմաստով՝ պապից ավելի կաթոլիկ նյութ: Ռուսական մամուլը, մանավանդ երկու հազար տասնչորսից ի վեր, շատ հարուստ է դրանով: Դրա համար, մենք երբ կոնֆլիկտաբանական դպրոցն ենք անում, մենք ռուսաստանյան մամուլն ենք շատ հաճախ վերլուծում:

Ուրեմն, երբ որ դու զգում ես, որ կոմունիկացիոն իրադրությունը խախտված է, պրագմատիկան խախտված է, պրագմատիկ իրադրությունը, հա՞, մոդուսը, ամենահեշտ բառով, խախտված է, ապա, թե ինչ անել դիկտումի հետ՝ մնում է շատ մեծ հարց: Որովհետև տրամաբանությունն ասում է, որ պնդման ճշմարտությունը չի տուժում, նույնիսկ եթե պնդումն արվել է խաբուսիկ նախադրումների միջոցով, հա՞: Օրինակ. արևը լույս տեսավ… արևը ծագեց և սիրամարգը երգեց, ուրեմն երկրագունդը կլոր է:

1:05:22 – Տրամաբանական է:

1:05:23 - Այն, որ արևը ծագեց և սիրամարգը երգեց, նախ՝ սիրամարգը չի երգում, դա դիկտումի «false»-ն է, չէ՞: Երկրորդը. արևը ծագեց և սիրամարգը երգեց՝ պարզապես իրար համադրված են: Երրորդը. դա պատճառ չէ, ապացույց չէ, որ երկրագունդը կլոր է, բայց այդ ամենը չի ազդում այն հանգամանքի վրա, որ երկրագունդը կլոր է: Հիմա հարց է առաջանում: Եթե դու այդպիսի խաբուսիկ ինֆորմացիոն իրադրության մեջ ես հանդիպում «սիրամարգը երգեց», «երկրագունդը կլոր է», «երկրագունդը տափակ է», «սիրամարգը ճղճղաց»՝ չորս նախադասություն, և դու չգիտես, ո՛ր մեկն է ճիշտ, ո՛րն է սխալ:

Ի՞նչ պիտի անես, ինչպե՞ս կարելի է վստահել, ինչպե՞ս կարելի է կողմնորոշվել, եթե կոմունիկատիվ իրադրությունը խախտված է: Դա շատ կարևոր հարց է, որի պատասխանը ես չեմ կարող ասել, թե ունեմ: Բայց իմ մոտ կա մի սկզբունք. ես իմ ճշմարտությունը կստանամ այն նյութերից, որոնց մեջ կոմունիկատիվ իրադրությունը խախտված չէ, որոնք կոնստրուկտիվ կոմունիկացիայի սկզբունքին համապատասխանում են: Եթե ես տեսնում եմ նյութ, որը կոնստրուկտիվ կոմունիկացիայի սկզբունքին չի համապատասխանում, ես դեն եմ գցում նրա դիկտումը, ջնջում եմ պարզապես: Ասում եմ «Լավ, ուրիշ տեղից կիմանամ այդ լուրը, արդյոք ճիշտ էր թե սխալ էր»: Այսինքն՝ էլ չարժի ժամանակ կորցնել:

Բայց մարդկանց մեծ մասը, հաշվի չառնելով կոնսրուկտիվ կոմունիկացիայի սկզբունքները և պրագմատիկ իրադրության կարևորությունը, հասկանալու համար նյութի էությունը, կարող են շատ հանգիստ ընկալել այդ նյութը, և կսկսի աշխատել, ուրեմն, էդ «селедка»-ի սկզբունքը, և հազար ու մի այլ բան, հա՞: Կոմենտարներ կա՞ն այսքանի առիթով:

1:07:30 – Ես ուղակի կխնդրեի երեք դիրքերը դիկտումի, երկրորդը մեկ անգամ էլ բացատրել, որովհետև մոտս ոնց որ լավ չհասավ:

1:07:38 – Երկրորդը ո՞րն էր:

  • Երբ հաղորդակցությունը պրագմատիկ չէ, բայց խախտված է՝ երկրորդը: Առաջինը ճիշտ է, բայց մեր արժեքներին չի համապատասխանում, բայց արժեքը ճիշտ է արվել: 1:07:52 - Հա
  • Երրորդը՝ խաբուսիկ իրադարձություն, որից դիկտումը չի տուժել և երկրորդը դրանցից որն էր՝ չկարողացա ըմբռնել:

1:08:03 – Ուրեմն՝ կա էդ… Պարզապես պետք է հասկանալ, սա ոչ  թե առաջին, երկրորդ, երրորդ է, պարզապես պետք է հասկանալ, որ դիկտումի ճշմարտությունը, ի վերջո՝ «երկիրը կլոր է», կապված չէ մնացած ամբողջ ինֆորմացիայից, նրա իբր թե ուրեմն փիլիսոփայական, տրամաբանական փաստարկներից, կամ կոնտեքստից, կամ կոմունիկացիոն իրադրությունից, որը կարող է շա՜տ խաբուսիկ լինել: Օրինակ ձեզ կարող են ասել «գնա էն մարդուն սպանիր, չէ որ դա նույնքան ճիշտ արարք է, որքան այն ճշմարտությունը, որ երկիրը կլոր է»: Դա ինքնստինքյան հասկանալի է, որ դու պիտի էս մարդուն սպանես: Երկիրը կլոր-ի պես հասկանալի բան է, հա՞: Դա քեզ մոտիվացնում է ինչ-որ փիս բան անել, մարդ սպանել, բայց դա բացարձակապես չի ազդում այն փաստի վրա, որ երկիրը իրոք կլոր է: Խոսքը դրա մասին է: Այսինքն՝ ճշմարտությունը չի տուժում խաբկանքից, խաբեությունից, բայց երբ դու չես հասկանում, որ սա խաբկանք է ու խաբեություն է, դու կարող ես սուտը, ոչ ճշմարտությունը, խաբկանքը որպես ճշմարտություն ընկալել, դա է խնդիրը: Դրա համար, եթե փաթեթավորումը խաբկանքի վրա է հիմնված՝ ես ասացի ի՛մ «բութ մատի օրենքը», իսկ ամեն մարդ իր ձևի է վարվում: Իսկ ես պարզապես ամբողջ փաթեթը դեն եմ նետում: Միքայել, ուզում էիր բան ասեիր: Խնդրեմ:

1:09:55 – Այսինքն կարանք հետևություն անենք, որ մարդիկ հիմնականում օգտագործում են ընդունված ճշմարտությունը: Օրինակ՝ երկիրը կլոր է, իրենց առաջին հատվածը՝ ինֆորմացիայի առաջին հատվածը ապացուցելու կամ համոզելու, որ էդ ճիշտ ա:

1:10:09 – Շատ հաճախ: Դա այն պրիոմներից մեկն է, որ այնտեղ դուք կգտնեք մի շարք ձևերով քննարկված:

1:10:17 – Շուշան։

1:10:23 – Ուղղակի իմ կարծիքն ասեմ: Գուցե ինչ-որ մի բան ճիշտ չեմ հասկացել, բայց ասեմ էլի: Հնարավոր ա երբեմն, օրինակ ես մեր փորձից ասեմ, մեր քաղլրագրողները՝ երեխեքը, ովքեր նոր են սկսում, ինձ ինֆորմացիա են ուղարկում ինչ-որ ու իրանք դեռ լավ չեն տիրապետում էդ գրելու արվեստին, էդ կանոններին և այլն ու ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ են ասում: Բայց էդ ինֆորմացիան իրա մեջ ունի նաև շատ կարևոր ինչ-որ փաստարկներ, որ իրանք տեղում ավելի լավ են տիրապետում: Հիմա հնարավոր է ես սա լսեմ որպես ասենք արդեն փոքր-ինչ փորձով ժուռնալիստ, գրեմ ինքը, ավելի ճիշտ ես իրան գրեմ, բայց բաց թողնեմ կարևոր բաներ, որ իրանք ավելի լավ են դրան տիրապետում: Այսինքն էստեղ երևի ավելի շատ կարևոր է գործիքներին տիրապետելը, ու շատ հաճախ կարող ա իրանք չեն ուզում խաբեն կամ ինչ-որ սխալ ինֆորմացիա տան, ուղղակի իրանք չեն կարողանում ճիշտ կառուցել տեքստը, կամ ինչ-որ գտնել, ո՛րը կարելի ա դնել, ո՛րը չէ:

1:11:20 – Շատ շնորհակալություն Շուշան ջան: Դա մի մե՜ծ ռեֆլեքսիա է էն իրադրության մասին, երբ էս մարդը նաև խմբագիր է, հա՞: Այսինքն՝ դու ստանում ես տեքստ, մեջը կա լավ բան, մեջը կա մի բան, որը դու որպես մասնագետ համարում ես, որ էդքան լավը չի: Ուրեմն եկեք խմբագրենք՝ լավը թողնելով: Բայց երբեմն լինում է, որ էդ լավը ու էդ անընդունելին այնքան են միահյուսված իրար, որ մեկը մյուսի հետ պիտի գնան և դու պիտի որոշում կայացնես՝ թողնես դա էդպես, թե ի՞նչ անես: Իսկ եթե արգելում ես ինչ-որ բաներ անել, ստացվում է տափակ ու անհետաքրքիր նյութ: Դու երեք տարբերակ ներկայացրեցիր հենց հիմա: Ինձ թվում է ես պարաֆրազ անելով քեզ ճիշտ հասկացա կոնստրուկտիվ կոմունիկացիայի սկզբունքներով: Ու դա նշանակում է, որ ես խմբագիր եմ: Այսինքն ես չէ, էլի: Այսինքն որ խմբագրի դիրքից էինք մենք էդ հարցերը քննարկում: Այո՛, այդ ամենը պիտի անենք, որպեսզի ոչ թե այստեղ ընկնենք (մեկ ծայտահեղություն), կամ այստեղ (մյուս ծայտահեղություն), այլ այստեղ (մեջտեղը)՝ ինչ-որ մի տեղ: Ուրիշ նկատառում: Խնդրեմ, Արմեն ջան, միկրոֆոնով:

1:12:38 – Ուրեմն իմ կարծիքով պետք է ստեղծվի համապատասխան վստահելիության միջավայր, որը հենց կթելադրի, կամ կընդունի, կամ կսկսի ընդունել տալ էն ամբողջը, ինչ որ հայտնվում, հաղորդվում է: Շատ կարևոր է էդ աստիճանը: Ինչքան բարձր է երևի, էնքան ավելի բաց կլինի և ազատ կլինի: Եթե չկա վստահելիություն, ցանկացած ինֆորմացիան արդեն կարելի է ընդունել ոչ ճշմարտացի:  

1:13:07 – Այո՛: Եվ այստեղ ի՞նչ կարելի է ասել, որ մենք ապրում ենք ցածր վստահելիության միջավայրում և դա համաշխարհային պրոբլեմ է, ոչ միայն Հայաստանի. մեկ: Երկրորդը, որ շատ հաճախ վստահելիության անունից խոսում են նրանք, ովքեր ուզում են, որ մարդիկ չմտածեն. Հիտլերը, Ստալինը և այլն: Այսինքն՝ մարդկանց ասում են «Դուք մեզ վստահեք: Բոլորդ նույն ձևի պիտի լինեք: Տեսեք, մեր մոտ վստահելիության միջավայր է», իրականում գլորելով հասարակությունը ինչ-որ տհաճ ուղղությամբ: Ուրեմն ինչպե՞ս վարվել: Պատասխանը չկա, համաշխարհային, ինչ-որ համընդհանուր պատասխանը չկա, բայց մենք գիտենք, որ մենք ապրում ենք ցածր վստահելիության պայմաններում: Ես մի հատ նյութ ունեմ դրա վերաբերյալ[1], տեսագրած կարող եք ինչ-որ պահի նայել: Էն կոնկրետ պրիոմները, թե ինչպե՞ս վարվել այդ պայմաններում: Ի վերջո, ավաղ, տխուր գուցե պատասխան է, բայց իրար պինդ բռնած շարժվել, էլի, իրար ձեռք բռնած շարժվել, ինչ-որ այդպիսի բան: Շարունակո՞ւմ ես:

1:14:17 – Շատ կոպիտ կարելի է ասել, որ, ասենք, բոլորն էլ խաբում են: Խաբում է, ով որ ճիշտ է՝ ճիշտն է ներկայացնում անընդհատ, ճիշտն է ներկայացնում: Էն մարդուն չի թողնում մտածել սխալի մասին: էն էլ անընդհատ սխալն է տալիս, չի թողնում մտածել ճշտի հետ կապված: Այսինքն՝ խաբում է: 

1:14:37 – Չէ, ուղղակի...

1:14:39 – Ինֆորմացիան խաբում, պարտադրում է մարդուն անընդհատ:

1:14:40 – Ո՛չ, էդպես չէի ասի, որովհետև ամեն բառ իր նշանակությունն ունի: Կարելի է ասել, որ կոմունիկացիան ի վերջո միայն ճշտի ու սխալի մասին չէ կամ միայն ստի ու ճշմարտության մասին չէ: Կոմունիկացիան հազար ու մի այլ ֆունկցիա ունի, հա՞: Այսինքն կոմունիկացիան ասում է նախ և առաջ «ես այստեղ կամ», հետո ասում է «իմ տրամադրությունը ինչպիսի՞ն է», հետո ասում է «ես աշխարհը ինչպիսի՞ն եմ տեսնում»: Չի ասում՝ դա ճիշտ է, թե սխալ է, սուտ է, թե բան է: Իսկ երբ որ մենք փորձում ենք այն վերլուծել ճշտի ու սխալի տեսակետից, մենք արդեն էլի սկսում ենք վարվել որպես մեդիայի ինֆորմացիա ընկալող անձ, այսինքն՝ մեդիայի ինֆորմացիային ենթակա անձ: Մեզ հետաքրքրում է ճիշտն ու սխալը, այսինքն՝ կատվիկը ֆեյսբուքում ոչ ճիշտ է, ոչ սխալ, հա՞: Դա պնդում է այդպիսի, արտահայտում է ուղղակի: Ճիշտն ու սխալը սկսվում է այն պահից, երբ որ հանրայնորեն կարևոր ինֆորմացիայի մասին է խոսքը, և այլն, և այլն: Խնդրեմ:

1:15:53 – Ես ուզում էի նշեի մի բան: Դուք ասացիք, որ պետք ա ստեղծել վստահելի մթնոլորտ: Այսինքն՝ ինֆորմացիա տրամադրողը պետք է լինի անհատ, ում դու վստահում ես, չէ՞: Բայց կարա լինի իրավիճակ, երբ որ ինքը վստահելի անձնավորոություն է, բայց ինֆորմացիան ճիշտ չի: Այսինքն՝ այս դեպքում կունենանք մի դեմք, ում մենք հավատում ենք, բայց ինքը կարա ինչ-որ սխալ մի բան ներկայացնի, և այլն, և այլն:

1:16:15 – Շատ գեղեցիկ։

1:16:15 – Կարա՞մ ես էլ մի բան ավելացնեմ։

1:16:18 – Այո։

1:16:25 – Ես ուղղակի ավելացնեմ, որը նույն հարցի շարունակությունն ա։ Իրականում կան իրավիճակներ, երբ դու չես վստահում մարդուն, բայց դու իրանից ինֆորմացիա ստանալու կարիք ունես և սա շատ հաճախ ա լինում։ Շատ դեպքերում՝ իրավիճակային, դու այդ մարդուն չես հավատում։

1:16:51 – Ժողովուրդ ջան, ես, ճիշտն ասած, մի քիչ տարբեր (այլ) բաներ ասեցի: Ես կխնդրեմ Նունեի հարցը պահեք, հիմա քննարկենք և դուք պատասխան տաք՝ ներկաները, իսկ ձեր ռեակցիայի վերաբերյալ, որը կապված է, բայց լրիվ նույնը չէ, որովհետև ժուռնալիստիկայի ասպարեզից է (,կասեմ հիմա): Դա զուտ ժուռնալիստիկայի ասպարեզից է: Անում ենք էս ամենը (կոնտեքստը վերհանելը): Այսինքն, ես էլի եմ ասում, եթե դու շփվում ես ինչ-որ մեկի հետ և ուզում ես գնահատել նրա ասածը… և պարտադիր չի վստահելիություն, որովհետև նա կարող է շատ անկեղծորեն, պարտադիր չի ճշմարտացիությունը, նա կարող է անկեղծորեն սխալվել, էդ պետք է լավ հասկանալ: Ուզում ես գնահատել նրա ասածի նշանակալիությունը քո համար: Այդպես կարելի է դա մեկնաբանել, հա՞: Եթե դու սկսում ես վերլուծել էս միջոցներով (պրագմատիկան քննարկելով), դու մտածում ես՝ ինչու՞ նա դա ասաց, ի՞նչ նկատի ուներ իրականում, ի՞նչ հանգամանքներում ասաց: Ո՛չ թե ի՛նչ ասաց: Դա, իր հերթին, դա այս մակարդակն է (դիկտումի): Էս մակարդակում (պրագմատիկայի՝ այլ է). ինչո՞ւ ասաց, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ էր ուզում ասել, ի՞նչ նպատակ գուցեև ուներ: Եթե լավ հարաբերություն է, կարող ես վերահարցնել, ասել «իսկ ես ճի՞շտ հասկացա ձեզ», հենց պարաֆրազ անել, որ «դուք նկատի ունեիք սա՞», և այլն, և այլն: Այսինքն՝ ինֆորմացիա կուտակելով դու ճշտում ես սրա (արտահայտության, դիկտումի) տեղը, արժեքը, դիրքը, նշանակալիությունը քեզ համար էս կոմունիկացիայի մեջ: Իսկ ժուռնալիստական իրադրությունը մի հավելյալ բարդացում ունի դրա մեջ, որովհետև  այնտեղ կա էդ «պետք ա»-ն:

Մենք հիմա էստեղ խոսում էինք ազատ շփման իրադրության մասին: Հենց որ մտնում է «պետք ա»-ն՝ մտնում է ինստիտուցիոնալ ձևը ժուռնալիստիկայով զբաղվելու, էսինչ ինստիտուցիոնալ մեդիայի մոտեցումները, հա՞, և այլն, և այլն: էդ ամեն ինչը շատ ավելի բարդացնում է, որովհետև քո ազատ կամքին թողնեին՝ դու չէիր էլ շփվի էդ մարդու հետ, որից ուզում ես ինֆորմացիա ստանաս, բայց գիտես, որ շատ դժվար է ու շատ հավանական է, որ քեզ խաբի: Բայց եթե դու ստիպված ես, որովհետև պետք է, որովհետև դու ժուռնալիստ ես, դու աշխատում ես էս մեդիայում, ու այս պահին, մինչև էս օրվա վերջը, էսինչ բանը պետք է, դա հավելյալ սթրես է ավելացնում: Ես կարող եմ միակ ռեակցիան տալ, Նունե ջան, ժուռնալիստները երևի ուրիշ ռեակցիա կտան, միակ ռեակցիան տալ, ասելով, թե սթրեսը մենք ինչպե՞ս ենք հաղթահարում, և դրանով ավարտենք, անցնենք վարժությանը, որ հասցնենք ամեն ինչ:

Ուրեմն սթրեսը մարդ ինչպե՛ս է հաղթահարում: Էլի հազար ու մի պատասխան կա: Սկզբում դու վերլուծում ես դանդաղ, հետո դա կամաց-կամաց ավտոմատանում է: Ուրեմն՝ ինչքան ավելի կարողացար ավտոմատացնել քո հմտությունները, այնքան էդ առիթներով, որ այդ ժամանակ էիր սթրես ունենում, քիչ սթրես կունենաս: Ուրիշ, նոր առիթներով սթրես կունենաս: Իմ պատասխանը դա է:

Դրա համար մենք հիմա չենք քննարկում վիդեոնյութերը, որոնք շատ են, շատ լավն են, շատ կան: Մենք հիմա չենք քննարկում ասենք փոդքասթները, ձայնագրությունները, լուսանկարները, որոնք էլ են շատ կարևոր էս բոլոր նույն միջոցներով վերլուծելիս, և հավելյալ միջոցներ: Այնտեղ կա մոնտաժ հասկացությունը, էս, էն և այլն: Բայց  մենք քննարկում ենք տեքստը պարզ, բավականին հեշտ օրինակների հիման վրա, որպեսզի հասկանանք, հետո դա կդառնա հմտություն: Մենք կինտերիորիզացնենք՝ կներքնայնացնենք այդ հմտությունը: Հետո՝ երբ իրադրությունը ստեղծվեց, մենք տակից դուրս կգանք: Եվ ես, չնայած ժուռնալիստորեն հարցազրույց գրեթե չեմ վերցնում, բայց իմ փորձի վրա ես դա գիտեմ, որ թե ի՞նչ ճիշտ հարցը տալ, ինչպե՞ս մեկնաբանել, ինչպե՞ս լեզու գտնել, այսպես ասած ոչ պարտադիր դրական անձնավորության հետ: Ինչպե՞ս գտնել բանի հետ, հա՞, էդպիսի ոչ միանշանակ անձնավորության հետ ընդհանուր լեզու կամ ինչպե՞ս մեկնաբանել նրա ասածը: Շատ կարևոր դեպք էս վերջերս, հա՞, տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ կապված:

1:21:25 – Վերադարձավ…

1:21:27 – Հա: Փորձի հետ է գալիս իհարկե, իհարկե դա շատ ուժեղ կապված է մարդու փորձի հետ, ինչպես և ցանկացած այլ մարտահրավեր: Այսինքն՝ կարող ա դու չես կարողանա էդ մարտահրավերին դիմակայել, բայց դու հոգեբանորեն, եթե փորձված ես, ավելի լավ ես պատկերացնում, թե ի՞նչ կարող է լինել, որովհետև դիմակայելը կախված է քո հզորությունից, բայց հոգեբանորեն պատրաստ լինելը կախված է քո փորձառությունից:

Սղագրությունը՝ Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը՝ 18. 11. 2016

Տեսանյութը ստեղծվել է 2016թ. հոկտեմբերի 28-ին:

Տե՛ս օգտագործած եզրերի բացատրությունն այստեղ՝ Կառուցողական և ոչ կառուցողական հաղորդակցություն:

[1] Ինչպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին. Գևորգ Տեր-Գաբրիելյան