«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերությունը (ՀԿ Կենտրոն) «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԻԱԿ), «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպության հետ միասին (այսուհետև՝ TAAP–ի գործընկերներ) իրականացնում է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրը, որը մեկնարկել է 2021թ․-ի հունիսին՝ մեկ տարի տևողությամբ։ Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ ծրագրի գործընկերների կողմից։
Ներկայումս ՀՀ հանրային միջոցների թափանցիկության, հասանելիության և հաշվետվողականության ապահովման գործընթացում հիմնախնդիրների վերհանումն ու դրանց առավել արդյունավետ գործառնումը նոր ուղիներ է հարթում երկրի զարգացման համար: Մասնավորապես, հանրային միջոցների նպատակային և արդյունավետ կառավարման համար հարկավոր է առաջնահերթությունների հստակ սահմանում՝հիմնված հիմնախնդիրների մասնակցային գնահատման վրա:
TAAP ծրագրի նպատակն է նպաստել պետական գնումների համակարգի կառավարման բարելավմանը և կազմակերպման մատչելիությանը:
TAAP խնդիրներն են՝ աջակցել գնումների գործընթացի կազմակերպման բարելավմանը՝ խոչընդոտների վերհանման և լուծումների առաջարկների միջոցով և նպաստել քաղաքականությունների օրակարգում մշակված բարեփոխումների փաթեթի ներմուծմանը։
TAAP ծրագրի շրջանակում, կոնսորցիումը նախատեսում է իրականացնել․
- Հանրային գնումների օրենսդրության, քաղաքականությունների և իրականացման գործընթացի համապարփակ հետազոտություն/վերլուծություն,
- Վերլուծության տվյալների հիման վրա քաղաքականությունների բարեփոխումների առաջարկների փաթեթների մշակում,
- Շահակիրների ներգրավմամբ այդ առաջարկների ջատագովություն՝ ընդհուպ մինչև օրենսդրական և քաղաքականության փոփոխություններ:
Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ ՀԿ Կենտրոնի կայքից կամ դիմել ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանին՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով +374 91–64–33–17 հեռախոսահամարին։
***
Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն ՀԿ Կենտրոնն ու TAAP կոնսորցիումի անդամ կազմակերպություններինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: