- Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների վերհանման միջոցով (Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ)
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել դատարանների գործունեության արդյունավետությունը՝ դատական պրակտիկայի մշտադիտարկման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրած ՄԻԵԴ վճիռներով մատնանշված համակարգային խնդիրների վերհանման միջոցով (սույն ուսումնասիրությունը սահմանափակվելու է միայն 6-րդ հոդվածով՝ իրատեսական ծավալի ապահովման նպատակով): Հաշվետու ժամանակահատվածում ընտրվել է ծրագրի թիմը և կնքվել պայմանագրեր: Վերանայվել է ՄԻԵԴ-ի կողմից կայացված 52 որոշում ընդդեմ Հայաստանի:
Քննության արդյունքում պարզվել են արդար դատաքննության իրավունքի խախտումները, որոնք ունեն համակարգային բնույթ, կատարվել է համապատասխան խախտումների համառոտ ամփոփագիր: Էլեկտրոնային տեղեկատվական հարթակում (hudoc.exec.coe.int) տեղադրված վճիռների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ներկայացված գործողությունների ծրագրերի/զեկույցների ուսումնասիրությունը նպաստել է համակարգային բնույթի հարցերի բացահայտմանը:
- «Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում» Հետազոտահեն ադվոկացիոն ծրագիր («Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ)
«Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովումը սահմանադրական բարեփոխումների օրակարգում» հետազոտահեն ադվոկացիոն ծրագրի նպատակն է խթանել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականի ռազմավարական ծրագրով նախատեսվող Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների բարելավումը։ ՄԻՀԿ-ը կբացահայտի ՀՀ Սահմանադրության 2-րդ և 3-րդ բաժինների (մարդու իրավունքներ) բացերը՝ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների նկատմամբ և կմշակի առաջարկություններ:
Ծրագրի աշխատանքային թիմը հավաքագրվել է։ Պատրաստվել է առաջին հետազոտական փաստաթուղթը, որն ընդգրկում է Սահմանադրության վերաբերյալ առաջարկությունների ամփոփ նկարագիր, մասնավորապես `սոցիալական և տնտեսական իրավունքների բաժինը: Հետազոտությունն իրականացվում է համեմատական մեթոդի հիման վրա`վերանայելով միջազգային կոնվենցիաները: Հիմնական առաջարկներից մեկը 2015 թվականի Սահմանադրությամբ՝ այդ իրավունքների վրա դրված սահմանափակումների վերացումն ու այդ իրավունքների սահմանադրական երաշխիքների կատարելագործումն է:
Հետազոտական գործունեությունից բացի իրականացվել են նաև իրազեկման միջոցառումներ: Ուսումնասիրությունն ուղարկվել է շահագրգիռ կողմերին, հանդիպումներ են անցկացվել Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ, կազմակերպվել է մամուլի ասուլիս և լսումներ:
- «Ընտանեկան վեճերի այլընտրանքային արտադատական լուծում» («Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ)
Ծրագրի նպատակն է աջակցել ընտանեկան վեճերի լուծման այլընտրանքային ինստիտուտի ստեղծմանը՝ ի նպաստ ընտանիքի «առողջացման» և դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցման: Ծրագրի շրջանակներում կստեղծվի «վստահության» թեժ գիծ, բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելու համար, և կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: Հաշվետու ժամանակահատվածում պլանավորվել է շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ժամանակացույց, իրականացվել են թեժ գծի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, այդ նպատակով պատրաստվել են թռուցիկներ և պաստառներ, իրականացվել է միջոցառում մանկապարտեզում՝ հաշվի առնելով, որ նպատակային խնդիրները երեխաների հետ կապված վեճերն են։ Ինչպես նաև, հանդիպումներ են անցկացվել հասարակական կազմակերպությունների հետ Շիրակի մարզի 7 համայնքներում: Ծրագրի մասին խոսվեց նաև ռադիոհաղորդման շրջանակներում, մանրամասներ ներկայացվեցին աջակցության և խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ:
- Հայաստանում հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների արդյունքում իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների վերականգնման հնարավորությունները անցումային արդարադատության ժամանակ: («Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ)
Ծրագրի նպատակն է նպաստել սեփականության իրավունքի զանգվածային և պարբերական խախտումներից հետո վերականգնում կատարելու իրավունակության զարգացմանը այն դեպքերում, երբ գույքն օտարվել է հասարակության և պետության կարիքների համար:
Ծրագրի իրականացման առաջին եռամսյակի ընթացքում վերանայվել են հիմնական իրավական փաստաթղթերը, մասնավորապես Սահմանադրական նորմերը, Կառավարության որոշումները, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները: Բացահայտվել են օրենսդրության իրավական բացերը: Ուսումնասիրվել են նաև թեմայի վերաբերյալ միջազգային ուսումնասիրություններ և հետազոտություններ: Գույքի օտարման դեպքերի վերաբերյալ հարցումներ են կատարվել Գերագույն դատական խորհրդին, ՀՀ կառավարությանը, Արդարադատության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և ՀՀ Ազգային ժողովին: Հարցազրույցներ և հանդիպումներ են անցկացվել այն մարդկանց հետ, ում ունեցվածքն օտարվել է:
- Աջակցություն քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի ապահովմանը․ («Հետաքննող լրագրողներ» հ/կ)
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագծի նպատակն է խթանել արդար դատաքննության իրավունքը: Կազմակերպությունը կիրականացնի դատական գործերի մոնիտորինգ` դատական գործընթացների երկար ձգձգման պատճառները պարզելու համար:
Ծրագրի առաջին ամսվա ընթացքում պատրաստվել են մոնիտորինգի հարցաթերթիկներ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի մոնիտորինգ իրականացնելու համար: Ծրագրային թիմը ուսումնասիրել է դատական գործերի տվյալների շտեմարանը/բազան և ծրագրի ղեկավարի հետ միասին Datalex տեղեկատվական համակարգից (առցանց հարթակ) ընտրեց 10 քաղաքացիական, վարչական և քրեական գործեր, որոնք երկար տարիներ գտնվում են դատարանում: Ընտրվել են ավելի քան 10 տարի ընթացող գործերը: Ընտրված դեպքերը մանրամասն ուսումնասիրելուց հետո լրագրողներից յուրաքանչյուրն ընտրեց երեք դեպք, որոնք ունեն հետաքրքիր պատմություններ, որոնց հիման վրա պատրաստվելու են հոդվածներ:
- Փաստավավերագրական, վերլուծական ֆիլմի արտադրություն («Արվեստի Բաց Հարթակ» ՀԿ)
Ծրագրի նպատակն է փաստավավերագրական, վերլուծական ֆիլմի միջոցով անդրադառնալ բանակում առկա հիմնախնդիրներին, մասնավորապես՝ դիտարկել ՀՀ կառավարության և դատական ոլորտի վերաբերմունքը 2010 թվականից ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի կապակցությամբ հիմնախնդրին: Վերանայվել են մի շարք ՀԿ-ների զեկույցներ և վերլուծություններ խնդրի վերաբերյալ, ինչպես նաև աուդիո-վիզուալ նյութեր համացանցում: Ֆիլմի համահեղինակների շրջանում քննարկումներ անցկացվեցին դրա բովանդակության և ֆիլմի հիմնական նպատակին առավելագույնս նպաստող կառուցվածքի վերաբերյալ: Օպերատորի հետ քննարկվել են տեսողական բովանդակության ակնկալվող որակը, ֆիլմի թեման, նկարահանումների ցանկալի վայրը և ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը: Բացի այդ, հարցազրույցներ են նկարահանվել իրավապաշտպանների, փաստաբանների և որդեկորույս մայրերի հետ: Կազմակերպության նախագահը, որը նաև այս ծրագրի շրջանակներում նկարահանվող կինոնկարի ռեժիսորն է, զորակոչվեց բանակ կամավոր: Ներկայիս զինված հակամարտության պայմաններում ֆիլմի նկարահանման համար որոշ հարցազրույցներ նույնպես դառնում են խնդրահարույց (Պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, բանակում հանցագործությունները հետաքննող վարչության և այլնի ներկայացուցիչների հետ)։
- ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ծրագրի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում նորարարական եղանակներով («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ)
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագիծը նպատակ ունի ուսումնասիրություն կատարել և պատրաստել առաջարկություններ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու համար, մասնավորապես` Սահմանադրության կառավարման և դատական իշխանության բաժինների: Ծրագրի շրջանակներում PSA-ների միջոցով իրականացվելու են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման գործողություններ և հանրային լսումների կազմակերպում:
- Ստեղծել արբիտրաժային կենտրոն («Adwise բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ)
Այս նախագիծը նպատակ ունի խթանել նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումը: Փորձագիտական խումբը նախատեսում է ստեղծել հայեցակարգային փաստաթուղթ և օրենսդրական փաթեթ` Հայաստանում արբիտրաժային կենտրոն ստեղծելու նպատակով: Արդյունքում կստեղծվի արբիտրաժային կենտրոն, ինչի արդյունքում դատարաններում գործերի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կկրճատվի։