Ուսնակություն

«Միջազգային ուսուցում և զարգացում» ծրագիր. ուսումնական պրակտիկա Հայաստանում

ԵՀՀ-ն աջակցում է արտերկրյա ԲՈՒՀ-ի այն ուսանողներին, դասավանդողների, հետազոտողներին և/կամ մասնագետներին ուսումնական, աշխատանքային կամ միջազգային զարգացման տարբեր բնագավառներում հետազոտական պրակտիկան կազմակերպել Հայաստանում։ Ծրագիրն այն մասնագետների և ուսանողների համար է, որոնք սիրում են ճանապարհորդել և այն զուգորդել մասնագիտական կատարելագործման հետ։  

Հայաստանում կազմակերպվող ուսումնական պրակտիկայի առավելություններից մեկը դինամիկ միջավայրում ապրելու և սովորելու հնարավորությունն է։ Պրակտիկայի ծրագիրը ձևավորում ենք, ելնելով մասնակիցների ակադեմիական, հետազոտական և այլ մասնագիտական ​​հետաքրքրություններից ու կրթական նպատակներից: Հայաստանում ունենք միազգային զարգացման գործընթացներն ուսումնասիրելու համար բոլոր ոլորտային հնարավորությունները. քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացների ամբողջ ներկապնակը, անցումային քաղաքական համակարգեր, ժողովրդավարական ուղղությամբ զարգացող պետական, սոցիալական ապահովության, տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, և այլ ոլորտներ, աճող ​գործարար ոլորտ, զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների, միգրացիայի և վերաինտեգրման, ինչպես նաև տարածքային հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային համագործակցությունների և այլ գործընթացներ:

Ինչու՞ անցկացնել պրակտիկան Հայաստանում

Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, իր հարուստ պատմությամբ, բազմազան մշակույթով և բուռն աշխարհաքաղաքական գործընթացներով, որոնց վրա ներգործում են Եվրոպայի և Ասիայի զարգացումները:

Հայաստանը գտնվում է քաղաքական և մշակութային զարգացումների առումով լի մի հետաքրքիր տարածաշրջանում` Կովկասում։ Տարածաշրջանը բնորոշվում է մի կողմից զարմանալի կենսաբազմազանությամբ, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, էթնիկ և կրոնական բազմազանությամբ, բարեփոխումների արագընթաց պրոցեսներով, և մյուս կողմից, տարածաշրջանում կան չկարգավորված հակամարտություններ, ինչպես պատմական հիմքերով, այնպես էլ առջացած Խորհրդային միության փլուզման հետևանքով։ Միևնույն ժամանակ, չնայած առկա հակամարտություններին, Հայաստանում և հարևան երկրներում ճանապարհորդելն ու բնակվելը հարաբերականորեն անվտանգ է։


Հայաստանում առկա են առաջադեմ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կրթված բազմապրոֆիլ մասնագետներ, հետազոտական ​​կենտրոնները, համալսարաններ, զանգվածային լրատվության միջոցներ, և այլ կազմակերպություններ, որոնք առաջարկում են այնպիսի փորձառություն, որոնց հետ ոչ մի գրադարան չի կարող մրցել:

Հայաստանում գտնվելով, հմուտ փորձագետների և հետազոտական ռեսուրսների օգնությամբ, կարելի է փորձ ձեռք բերել նաև ամբողջ տարածաշրջանի հետ կապված աշխարհաքաղաքական գործընթացների ուղղությամբ, ներառյալ` Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Սև ծով և Մերձավոր Արևելք:
 

Հայաստանում համեմատաբար մատչելի են կեցության, սնունդի կազմակերպման և ներքին հաղորդակցության և տրանսպորտային միջոցները։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ոչ միայն նախագծում է միջազգային պրակտիկայի ծրագիրը, այլև աջակցում է կազմակերպական բոլոր հարցերում։ Մենք դիմավորում ենք ժամանելիս, ճանապարհում և ուղեկցում ողջ ընթացքում: Դուք կզգաք ապահով, պաշտպանված, ձեր կողքին և անհրաժեշտության դեպքում ողջ ծրագրի ընթացքում կլինեն ուղակցողներ և մենթորներ: Մենք նաև ուրախ կլինենք սովորել ձեր փորձից և գաղափարներից, որոնք դուք կկիսեք մեզ հետ:
 

Ին՞չ ենք առաջարկում մենք

ԵՀՀ-ն ունի մեծ փորձառություն ուսանողների և նրանց պրակտիկայի տեղակայման հարցում՝ կանխորոշելով համապատասխան տեղեր համալսարաններում, ձեռնարկություններում, պետական մարմիններում և կամ ՀԿ-ներում, լուծելով բոլոր այն հարցերը, որոնք կարող են առաջանալ և նպաստել պրակտիկայի արդյունավետությանը: ԵՀՀ-ն ամենօրյա կապի մեջ կլինի ուսանողների, ինչպես նաև նրանց պրակտիկան իրականացնող կազմակերպության հետ, որպեսզի գնահատի պրակտիկայում ուսանողի ներգրավվածության մակարդակը և բավարարվածությունը գործընթացից:
Բացի պրակտիկայի անցկացումից, ԵՀՀ-ն ապահովելու է ուսանողների համար անվտանգ և հաճելի միջավայր, մշակութային հետաքրքրաշարժ ուղևորություններ ամբողջ Հայաստանում: Ուսանողների հարմարավետության համար ԵՀՀ-ն նրանց կտրամադրի նաև կացարան, առողջության ապահովագրություն, կիրականացնի կողմնորոշման հանդիպում և կօգնի նրանց ամենօրյա կարիքներից ելնելով:

Ի՞նչ արդյունքներ կունենա միջազգային պրակտիկան

  • Ձեր կարիքներին, փորձին և նպատակներին հարմարեցված փորձառություն,
  • Մշակութային նոր միջավայրում ապրելու աշխատելու հնարավորություն. Մշակութային տարբերությունները ճանաչելու, նոր տեսակետներ ձևավորելու, աշխարհայացք զարգացնելու, միջմշակութային կապեր և դրանք կառավարելու հմտություններ,
  • Աշխատանքային գործնական փորձ կունենաք ակադեմիական, պետական ​​կամ քաղաքացիական հասարակության ոլորտներում: Դուք կսովորեք, թե ինչպես են աշխատում կազմակերպությունները, ֆինանսավորվում, կառավարվում, ղեկավարվում և ինչպես են նրանք համագործակցում միմյանց հետ: Պրակտիկանտներին հասանելի կլինի մուտքը կազմակերպությունների  կառավարմանը և ազատ կարող են մասնակցել գաղափարների գեներացման, ծրագրերի ձևավորման, աշխատակազմի կարողությունների զարգացման և որոշումների կայացման գործընթացներին,
  • Կծանոթանան մարդու իրավունքների, պետական ​​բարեփոխումների, քաղաքական համակարգերի, քաղաքացիական հասարակության, արդարադատության, լրատվամիջոցների, քաղաքային, գյուղական, մասնավոր հատվածի, սոցիալական բարեկեցության, բարեգործության, ընտրությունների, թափանցիկության, կոնֆլիկտների լուծման, խաղաղարարության, միջազգային զարգացման, մշակույթի և արվեստի, կրթության, գիտության , ՏՏ տեխնոլոգիաների և այլ թեմաների հետ,
  • Գիտելիք կստանան տարածաշրջանի մասին, կապեր կհաստատեն փորձագետների և պրակտիկ գործունեություն իրականացնողների հետ,
  • Ձեր և ձեր գործունեության մասին տեղեկությունը կտեղադրվի ԵՀՀ-ի կայքում, միջազգային զարգացման այս փորձը օգտակար կլինի ձեր հետագա աշխատանքային և անձնական զարգացման հեռանկարում։

Ծրագրի մասին

«Միջազգային ուսուցում և զարգացում» ծրագիրն արժեքավոր և մարտահրավերներով լի ծրագիր է, կատարյալ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են համատեղել իրենց ակադեմիական հետաքրքրությունները գործնականի հետ: ԵՀՀ-ն ստանձնում է պարտավորություն առաջարկել ուսանողներին հետաքրքրող կազմակերպություններ: Տարբեր կազմակերպությունների հետ մեր հսկայական և ամուր կապերը կարող են երաշխավորել պրակտիկա, որը կօգնի մասնակիցներին մասնագիտորեն զարգանալ իրենց հետաքրքրությունների ոլորտում:

Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին

ԵՀՀ-ն պատրաստ է աշխատել արտերկրյա ԲՈՒՀ-երի ուսանողների, համալսարանների համապատասխան բաժնի համակարգողների, դասախոսների, կազմակերպությունների այն մասնագետների հետ, ովքեր պատրաստ են աշխատել նոր մշակութային միջավայրում: Հայաստանը հիանալի վայր է այն ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են ժողովրդավարացման և կայուն զարգացման գործընթացների ամբողջ շրջանակը, ներառյալ. շրջակա միջավայրի պաշտպանություն, տարածաշրջանային անվտանգություն ու խաղաղարարություն, միջազգային հարաբերություններ, հետխորհրդային հարաբերություններ, և այլն: ԵՀՀ-ն կքննարկի անհատների և խմբերի հետ աշխատանքը, կկազմի կարճ (1 շաբաթ և ավելի) և ավելի երկարաժամկետ (1-3 ամիս) ծրագրեր՝ հարմարեցված դիմորդի կարիքներին:
 

Խնդրում ենք այցելել այստեղ, պրակտիկայի մասին հավելյալ տեղեկություններ իմանալու համար:


Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք սերտիֆիկացված ֆասիլիտատրոր՝ Լիլիթ Արզոյանի հետ [email protected] էլ փոստով կամ Մարինա Այվազյանի հետ [email protected] էլ․ փոստով:

ԵՀՀ-ի մասին

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսլականն է նպաստել նրան, որ Հարավային Կովկասը կայանա որպես խաղաղ, հակամարտություններից զերծ և համագործակցող տարածաշրջան, և աչքի ընկնի քաղաքացիների ներգրավման բարձր մակարդակով, սոցիալապես պատասխանատու ձեռներեցութամբ ու կայուն, պատասխանատու և արդյունավետ հասարակությամբ: Այդ նպատակների համար ԵՀՀ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և համագործակցությանը՝ Հարավային Կովկասում: Քանի որ մեր գործող տարածաշրջանը քաղաքականապես անկայուն է, առկա են ռազմական դիմակայություններ, տնտեսական ճգնաժամ և սահմանափակ համագործակցություն, մենք պետք է օգտագործենք համայնքային ակտիվության և տեղական բարեգործության ներուժը՝ մեր նպատակներին հասնելու համար: