Մարզային տպագիր մամուլ (2006)

Ծրագրի նպատակն էր թերթերի խմբագրական կազմի կարողությունները զարգացնելու և տպագրական աշխատանքների արդյունավետ ընթացքն ապահովելու միջոցով նպաստել Հայաստանի մարզային տպագիր մամուլի կայունությանը:

Հայաստանի մարզերում ծրագրի իրականացման պահին տպագրվում էր մոտ հիսուն անուն թերթ, որոնցից ոչ մեկն օրաթերթ չէր: Որոշ համայնքներում թերթերը սահմանափակ թվով էին տարածվում, իսկ երբեմն էլ ընդհանրապես չէին տարածվում: Գոյություն ունեցող թերթերը, որպես կանոն, անկախ չէին, քանի որ սեփական միջոցների սակավության պատճառով երբեմն տպագրվում էին արտաքին ֆինանսական միջոցներով, իսկ նյութերի բովանդակային մասը վերահսկում էին քաղաքական կուսակցությունները կամ հարուստ մարդիկ: Մեծ տարածում ուներ նաև ինքնագրաքննությունը:

2006 թ. հուլիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմանդրամը մեկնարկեց երկամյա ծրագիր, որի նպատակն էր զարգացնել մարզային տպագիր մամուլի կարողությունները և ապահովել թերթերի կայուն գործունեությունը: Հիմնադրամն աջակցում էր 28 մարզային թերթերին: Աշխատանքներ էին տարվում թերթերի խմբագրական կազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու, ֆինանսական կայունությունն ապահովելու և թերթերի տարածման ցանցն ընդլայնելու ուղղությամբ:

Կարողությունների զարգացում

Մարզային տպագիր մամուլի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամն անցկացրել է կարողությունների զարգացման աշխատանքներ: 2006 թ. աշնանն ուսուցողական դասընթացներ կազմակերպվեցին թերթերի կառավարման, լրագրության և մակետավորման, ինչպես նաև գովազդի ու վաճառքի վերաբերյալ հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ: Դասընթացներին մասնակցեցին 28 մարզային թերթերի ավելի քան 90 ներկայացուցիչներ: Դասընթացների ավարտից հետո, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարեց դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում 6 մարզային թերթեր ֆինանսական աջակցություն ստացան` բիզնես-ծրագրեր իրականացնելու համար: Աշխատանքներն արդյունավետ կատարելու նպատակով նրանց տրամադրվեցնաև խորհրդատվական աջակցություն` կառավարման համակարգերը բարելավելու համար:

Գործողությունների ծրագիր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակիցներից և անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը ներկայացված հայտերի հիման վրա ընտրեց 28 մարզային թերթերի, որոնք մասնակցեցին դասընթացներին: Նախապատվությունը տրվեց այն թերթերին, որոնք լույս էին տեսնում մեծ տպաքանակով և ֆինանսապես կայուն գործելու ներուժ ունեին: Դասընթացներն ուղղված էին հետևյալ թեմաների տեսությանն ու գործնական կիրառմանը.

  • Թերթերի կառավարում
  • Ֆինանսական կառավարում
  • Մարկետինգ և գովազդ
  • Լրագրություն և խմբագրում
  • Մակետավորում
  • Ֆոտոլրագրություն

Աշխատանքների բարելավում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ֆինանսական աջակցություն տրամադրեց այն վեց մարզային թերթերին, որոնք պատրաստ էին որակական փոփոխություններ կատարել իրենց աշխատանքներում և սեփական թերթի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ներկայացրեցին բիզնես ծրագրեր: Նրանց ծրագրերում ընդգրկված էին հետևյալ գործողությունները`

  • Շուկայի ուսումնասիրում` գնահատելու գործարարների գովազդային կարիքներն ու հետաքրքրությունները
  • Թերթերի վեբ տարբերակների ստեղծում և պահպանում
  • Խմբագրություններում տարածման և մարկետինգի բաժինների ստեղծում
  • Հանրային լսումների վերաբերյալ լրահոսի տրամադրում

Թերթերի տարածման նոր գործակալություններ ստեղծելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը այդ թերթերին ընդգրկեց տպագիր մամուլի տարածման ցանցում: Այսպիսով` ակնկալվում էր ավելացնել թերթերի տարածումն ու բաժանորդագրությունից բխող հասույթը:

Համապատասխան նյութ

Մարզային տպագիր մամուլ

2006 թ. հուլիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմանդրամը մեկնարկեց երկամյա ծրագիր, որի նպատակն էր զարգացնել մարզային տպագիր մամուլի կարողությունները և ապահովել թերթերի կայուն գործունեությունը:

 

Ավելին