Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ

Սկսած 2014 թվականից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

Ավելին