Ծրագրի նպատակն էր համայնքահեն կազմակերպությունների կարողությունները զարգացնելու միջոցով ապահովել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը համայնքների զարգացման գործում:
Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում շատ կարևոր է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Հայտնի է, որ համայնքի անդամները հիմնադրում են համայնքահեն կազմակերպություններ, որոնք նպաստում են տարբեր համայնքային հիմնախնդիրների լուծմանը և համայնքի զարգացման ծրագրերում` քաղաքացիների ակտիվացմանը: Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, շատ համայնքահեն կազմակերպություններ երբեմն չունեն քաղաքացիների ակտիվությունը բարձրացնելու բավարար կարողություններ:
2006 թ. մայիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկել է «Համայնքային զարգացման ռեսուրս-կենտրոններ» ծրագիրը, որի նպատակն էր զարգացնել համայնքահեն կազմակերպությունների կարողությունները` գյուղական համայնքների զարգացման գործում ակտիվ դեր ունենալու համար: Հիմնադրամը դրամաշնորհային աջակցություն է տրամադրել թվով ինը հասարակական կազմակերպությունների, որոնք ստեղծել են ռեսուրս-կենտրոններ եև ներկայումս աջակցում են այլ կազմակերպություններին ու համայնքային խմբերին:
Կարողությունների զարգացում
Բոլոր ռեսուրս-կենտրոններն ստեղծվել են մարզերում արդեն իսկ ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այդ կազմակերպություններն ընտրվեցին 2006 թ-ին հայտարարված մրցույթի շրջանակներում: Ընտրության ժամանակ հաշվի առնվեցին ոչ միայն նրանց` որպես ռեսուրս-կենտրոններ ծաառայելու հնարավորությունները, այլև համայնքահեն կազմակերպություններին ծառայություններ մատուցելու և ռեսուրս-կենտրոնների ցանցի բաղկացուցիչ մաս կազմելու պատրաստակամությունը: Հիմնադրամն օգնել է յուրաքանչյուր կազմակերպությանն ուսուցողական դասընթացներ կազմակերպելու, խորհրդատվություն տրամադրելու և այլ ծառայություններ մատուցելու հարցերում: Դրանք հիմնականում առնչվում էին ծրագրեր մշակելու, ֆինանսներ հայթայթելու, մոնիտորինգ և գնահատում անցկացնելու, ինչպես նաև համայնքի բնակիչներին ակտիվացնելու հետ կապված հարցերին: Ռեսուրս-կենտրոնները նաև հնարավորություն էին տալիս համայնքի բնակիչներին` օգտվելու ինտերնետային ծառայություններից, էլեկտրոնային և տպագիր նյութերից: Նմանատիպ ծառայությունները նախ մատուցվում էին անվճար, այնուհետև, վճարովի հիմունքներով` տեղի գործարար մարդկանց, տեղական ինքնակառավարման մարմիններին և դոնոր կազմակերպություններին: Ամեն ամիս այդ ռեսուրս-կենտրոններն անհատներին ու տեղական կազմակերպություններին տրամադրում էին միջին ծավալով 1500 ծառայություններ: Ռեսուրս-կենտրոնների կայունությունն ապահովելու նպատակով հիմնադրամը դասընթացներ է անցկացրել ուղղված մասնակցային գնահատման, մարկետինգի և եկամուտների կուտակման հարցերին:
Համագործակցություն և կայունություն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ստեղծել էր ռեսուրս-կենտորնների ցանց, որի միջոցով համագործակցություն էր հաստատվել բոլոր ռեսուրս-կենտրոնների միջև և իրականացվում էին տեղեկատվության ու փորձի փոխանակման աշխատանքներ: Այն ռեսուրս-կենտրոնները, որոնք այս ծրագրի մաս չէին կազմում, բայց գործում էին այլ համայնքներում, ևս ունեցել են ցանցում ընդգրկվելու հնարավորություն: Ապագայում ռեսուրս-կենտրոններն ու ծրագրի շահառուները մասնակցել են հիմնադրամի այն ծրագրերին, որոնք առնչվում էին երիտասարդության հարցերին, տպագիր մամուլի զարգացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:
Համապատասխան նյութ
Համայնքային զարգազման ռեսուրս կենտրոններ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը դրամաշնորհային աջակցություն է տրամադրել թվով ինը հասարակական կազմակերպությունների, որոնք ստեղծել են ռեսուրս-կենտրոններ և ներկայումս աջակցում են այլ կազմակերպություններին ու համայնքային խմբերին: