Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության
Ծրագրի նպատակն է իրավազորելու քաղաքացիներին Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությունն ապահովելու և ծավալելու մասնակցային երկխոսություն քաղաքականությունների բարելավման նպատակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակը, որի նպատակն է քաղաքականությունների բարելավման միջոցով հասնելու աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը:
Այդ նպատակով կիրականացվեն հետևյալ գործողությունները.
- Շարունակական խորհրդատվություններ՝ խթանելու աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունների մշակումն և իրականացումը:
- Գիտելիքի, ոլորտի լավագույն փորձի փոխանակում «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակի անդամների համար՝ ներգրավվելով Եվրոպայում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին, սոցիալական գործընկերներին:
Ծրագիրը մեկնարկում է շարունակական փաստահավաք գործողություններ երկրում աշխատանքային իրավունքների առկա խնդիրները բացահայտելու և «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտում գենդերային զգայուն և ներառական քաղաքականությունների բարեփոխումներ իրականացնելու համար:
Մասնավորապես՝
- Ուսումնասիրություն, որի նպատակն է բացահայտելու երկրում COVID-19 համավարակի ազդեցությունն աշխատանքային իրավունքների իրավիճակի վրա՝ հիմնական շեշտը դնելով հասարակության խոցելի խմբերի վրա: Կմշակվեն նաև առաջարկություններ՝ ուղղված ճգնաժամային պայմաններում սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
- Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մասնակցային գնահատում ՝ հաշվի առնելով հասարակության խոցելի խմբերի` երիտասարդների, կանանց, տարեցների, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը: Այս վերլուծությունը թույլ կտա հավաքագրելու փաստեր երկրում առկա քաղաքականությունների բացերի վերաբերյալ:
- Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ փաստեր, կվերլուծվեն դատական գործեր՝ գործնականում առկա բացերը վերհանելու և առաջարկելու լուծումներ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար դատական համակարգի կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ծագիրը նախաձեռնում է հանրային իրազեկման քարոզարշավ, որի նպատակն է իրավազորելու հատկապես հասարակության խոցելի խմբերին իրացնելու իրենց աշխատանքային և սոցիալական իրավունքները: Երիտասարդների և կանանց աշխատանքային իրավունքները կլինեն տեղեկատվական արշավի կենտրոնում:
Աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվական քարոզարշավ՝ ներառելով հոդվածների, տեղեկատվական նյութերի, հրապարակումների պատրաստում, լրագրողների կարողությունների զարգացում, մեդիա մրցանակներ հետաքննող և քաղաքացիական լրագրողների համար:
- կանանց աշխատանքային իրավունքների իրազեկման միջոցառումներ, որոնց նպատակն է ծավալել հանրային դիսկուրս աշխատաշուկայում գենդերային խտրականության, աշխատանքի վարձատրության խզվածքի, ոտնձգությունների վերաբերյալ:
- արագ արձագանքման նորարարական մեխանիզմներ՝ աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի մասին բարձրաձայնելու և խորհրդատվություն ստանալու նպատակով: Հայաստանի առնվազն երեք մարզերում կներդրվի թեժ գիծ:
- աշխատաժողովներ, քննարկումներ գործատուների մասնակցությամբ աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ, նաև Հայաստանում աշխատանքային իրավունքների օրենսդրության պարզեցված ուղեցույց մշակում:
- երիտասարդակենտրոն ռազմավարություն, որը կապահովի երիտասարդների կարիքների, խնդիրների և աշխատանքային իրավունքների ուղղորդումը ծրագրի յուրաքանչյուր փուլում: Հատուկ ուշադրություն է դարձվելու իրազեկության և ազդեցության բարձրացման բաղադրիչին։
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: