«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հաղորդակցության ռազմավարության զարգացում և մասնագիտական կարողությունների ընդլայնում ԶԼՄ-ների հետ կապերի ասպարեզում» ծրագիրն իրականացվում է ԵՀՀ-ի կողմից Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Սահմանադրական դատարանին (ՍԴ)՝ բարելավելու իր հաղորդակցությունը և բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ծրագրի շրջանակներում կմշակվեն կայուն և երկարաժամկետ տեսանելիության արտադրանք, ինչպիսին են վիդեո նյութերը, ինչպես նաև կմշակվի համապարփակ հաղորդակցության ռազմավարություն: Ծրագրով նաև նախատեսվում է իրականացնել կարողությունների զարգացում, դասընթացներ կիրականացվեն դատավորների, ՍԴ աշխատակազմի համար հանրային կապերի, հաղորդակցության, ինչպես նաև միջազգային դատարանների որոշումների կիրառության վերաբերյալ՝ ներգրավելով Նիդերլանդներից մասնագետների։