Երիտասարդական Բանկ 2008թ.-ից

Ծրագրի նպատակը`ապահովել երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի գյուղական համայնքների զարգացման գործում:

 Երիտասարդների ավելի քան մեկ երրորդն ապրում է գյուղական համայնքներում: ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացված հետազոտության համաձայն, գյուղական համայնքներում բնակվող երիտասարդների հիմնախնդիրներն են մասնագիտական կրթություն ստանալը և զբաղվածությունը, ինչպես նաև մշակութային օջախների ու միջոցառումների բացակայությունը: Սոցիալ-տնտեսական դժվարությունները խոչընդոտում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը գյուղական համայնքների զարգացման գործում: Գյուղական համայնքների երիտասարդների գործնական հմտությունները և համայնքների զարգացման գործում ղեկավար դերեր ստանձնելու կարողությունները զարգացնելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը սկսած 2007 թվականից իրականացնում է “Երիտասարդական բանկ” ծրագիրը: Ծրագրի տարբեր փուլերում երիտասարդները զարգացնում են իրենց առաջնորդական, որոշումներ կայացնելու և վերլուծական մտածելակերպի հմտություններ` ի շահ համայնքի խնդիրների լուծման:

Կարողությունների զարգացում

2007 թ. հունիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց “Երիտասարդական բանկ” ծրագիրը և Հայաստանի գյուղական համայնքներում ձևավորեց հինգ երիտասարդական բանկ-կոմիտեներ: Այսօր այդ կոմիտեների թիվն արդեն տաս է: Յուրաքանչյուր կոմիտեին անդամակցում են գյուղական համայնքներում բնակվող 16-26 տարեկան 5-7 երիտասարդներ: Երիտասարդների ընտրության հարցում հաշվի առնվեցին երիտասարդների` թիմային և կամավորական աշխատանքի կարողությունները: Երիտասարդների ընտրությունից հետո ձևավորված խումբը մասնակցում է քառօրյա աշխատանքային հանդիպումների` նվիրվաած երիտասարդական բանկի աշխատանքների կազմակերպմանը: Հանդիպման ավարտից հետո երիտասարդական բանկերի անդամներն իրականացնում են համայնքի կարիքների գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա մշակվում են դրամաշնորհային ծրագրեր` ուղղված երիտասարդների միջոցով համայնքի խնդիրների լուծմանը: Մրցութային կարգով ծրագրերն ընտրելուց հետո երիտասարդական բանկերն անցկացնում են ծրագրերի մոնիտորինգ: Այս գործողությունների և լրացուցիչ այլ դասընթացների միջոցով երիտասարդական բանկերը ձեռք են բերում գործնական գիտելիքներ թափանցիկ կառավարման վերաբերյալ` հետագայում իրենց աշխատավայրերում կամ համայնքներում կիրառելու նպատակով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն գործում է Երիտասարդական Բանկ խումբը, որն ունի ավելի քան վեց հարյուր անդամներ:

 Երիտասարդական Բանկի ընդհանուր նկարագիրը

Երիտասարդական Բանկի էլեկտրնային ամփոփագիր

ԵԲ էլեկտրնային ամփոփագիր, սեպտեմբեր 2012 (792.02 KBytes)

 

 

 

 

Ավելին