Դասընթացի մասնակցության հրավեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից․ «Ֆոնդահայթայթման սկզբունքներ» (փակված է)

sida_fund_training

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) քաղհասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ֆոնդահայթայթման սկզբունքներ» թեմայով դասընթացին։

Դասընթացն իրականացվում է Շվեդիայի կառավարության օժանդակությամբ՝ «Քաղաքացիական հասարակության ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի նպատակն է ամրապնդել քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները՝ մասնավորապես ռեսուրսների մոբիլիզացման, ֆինանսական կայունության, նախագծերի մշակման ուղղություններով։

Դասընթացի վայրը և ժամկետները

Դասընթացը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 11:00-17:00-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում (հասցե` Ազատության 1/21, բն.22):

Դասընթացի ընթացքում կներկայացվեն գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրային առաջարկներ մշակելու և կազմակերպության ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

Մասնակցելու համար կարող եք դիմել լրացնելով հետևյալ հայտը մինչև ս.թ մարտի 12-ը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեղերը սահմանափակ են, կարող են մասնակցել մինչև 20 կազմակերպության ներկայացուցիչներ։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի օգնական Սեդա Առաքելյանին՝ [email protected] էլ․ հասցեի միջոցով կամ 098 190791 հեռախոսահամարով։

***

«Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։