Եվրասիա համագործակցություն հիմնադրամը փնտրում է հաղորդակցության ուսնակի (փակված է)

epfintern

Եթե ցանկանում ես ամառային օրերն անցկացնել հետաքրքիր և մոտիվացնող միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել կարևոր աշխատանքային հմտություններ, ապա այս հնարավորությունը քեզ համար է։ Մենք փնտրում ենք մոտիվացված անհատի, ով կմիանա ԵՀՀ հաղորդակցության թիմին։

Ընտրված թեկնածուն՝

  • Կթարմացնի ԵՀՀ Տվյալների և ծրագրերի բազաները՝ ճշգրիտ և արդի տեղեկատվություն ապահովելու համար:
  • Կկառավարի ԵՀՀ վեբկայքերն և պորտալները՝ դրանք պարբերաբար թարմացնելով համապատասխան բովանդակությամբ:
  • Կաջակցի ԵՀՀ առցանց հարթակների, սոցիալական մեդիա ալիքների բովանդակության ստեղծմանը:

Նշենք, որ վճարովի ուսնակության այս հնարավորության վերջնաժամկետը հունիսի 28-ն է։ Եթե հետաքրքրված ես, ապա բաց մի՛ թող այս հնարավորությունը և ուղարկի՛ր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրությունդ [email protected] հասցեին։