Դասընթացի մասնակցության հրավեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից․ Քննադատական մտածողության դպրոց (փակված է)

CrTS_June25

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Երևանում ու ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին և մինչև 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու «Կոնֆլիկտների տրանսֆորմացիա» խորագրով Քննադատական մտածողության դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 27-ից 29-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։ Դպրոցին արցախցի երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է։

Դպրոցի մասնակիցները կծանոթանան քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանություններին, կձևավորեն հաղորդակցության ու տեքստի հանդեպ քննադատական մոտեցման կարողություններ, կստանան քննադատական մտածողության օգտագործման ժամանակ կիրառվող միջոցներ, կքննարկեն հակամարտությունների և խաղաղության այսօրվա խնդիրները քննադատական մտածողության միջոցով:

Դպրոցը մասնակցային է, ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։

 

Դիմելու կարգը

Դպրոցին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը մինչև ս.թ. հունիսի 20-ը:

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք գրել Սամվել Խաչատրյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով նամակը «Քննադատական մտածողության դպրոց. դիմորդի Անուն Ազգանուն»:

 

Մասնակցության պայմանները

Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մարզաբնակ մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դպրոցի մասնակիցները կստանան հավաստագրեր: