Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է իրականացնելու հետազոտություն՝ «Հասարակական ընկալումները իմիգրանտների վերաբերյալ» թեմայով։
Հետազոտությունն իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) աջակցությամբ՝ «Զարգացնել ԵՀՀ-ի, իր տեղական գործընկերների և այլ՝ միգրացիայի հարցերով զբաղվող կազմակերպությունների կարողությունները՝ Հայաստանում միգրացիայի խնդիրներն արդյունավետորեն հասցեագրելու համար» ծրագրի շրջանակներում։
Հետազոտությունը պիտի լուծի հետևյալ խնդիրները.
- Նախապես մշակված համապատասխան մեթոդաբանության միջոցով (օրինակ՝ փաստաթղթային հետազոտություն, փորձագիտական հարցազրույցներ, քանակական հարցումներ, ֆոկուս խմբեր և այլն) բացահայտել և ներկայացնել Հայաստանի (տվյալ դեպքում Երևանի) հասարակության ընկալումները իմիգրանտների վերաբերյալ (ինչպիսի՞ն է հասարակության տարբեր խմբերի ընկալումն ու վերաբերմունքը իմիգրանտների վերաբերյալ, ինչպե՞ս են ընկալումները տարբերվում միմյանցից ըստ իմիգրանտի ծագման երկրի/էթնիկ պատկանելության, և այլն):
- Ներկայացնել հետազոտության արդյունքում ձեռք բերված տվյալները (ներառյալ նախնական առաջարկությունները)՝ հետազոտական զեկույցի տեսքով։
- Կազմել առաջարկություններ (և հնարավոր ուղերձներ), որոնք ուղղված կլինեն միգրանտների նկատմամբ հնարավոր բացասական ընկալումների փոփոխությանը։
Դիմելու ընթացակարգը.
Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական խմբեր։ Խնդրում ենք նամակն ուղարկել Ծրագրերի օգնական Մելինե Ավագյանին [email protected] էլ․ փոստի հասցեին, վերնագրելով նամակը «դիմորդի անուն-ազգանուն․միգրանտների վերաբերյալ հետազոտություն», կցելով.
- Կազմակերպության մասին տեղեկատվություն (կայքի հղումը և այլն), անհատների դեպքում՝ դիմորդի/դիմորդների ինքնակենսագրական(ները) (CV)
- Հետազոտության առաջարկ. 1-2 էջի սահմաններում ներկայացնել հետազոտական հարց/երը, մեթոդաբանական մոտեցումը, ինչպես նաև մեթոդների համապատասխանելիությունը հետազոտական հարցերին
- Իրականացրած հետազոտությունների օրինականեր
Աշխատանքի համար նախատեսված հոնորարը կազմում է 2,800,000 ՀՀ դրամ։ Հետազոտթյան իրականացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 18-ը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ հուլիսի 10-ը։
Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրել նախագծի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին՝ գրելով [email protected] էլ․ փոստի հասցեին։
***
Ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության օժանդակությամբ։