Դասընթացի հրավեր․ Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում թեմայով

Training announcement

 

Դասընթացի մասնակցության հրավեր

հասարակական կազմակերպությունների համար

«Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում» թեմայով

Նոյեմբերի 23-24, 2024 թ.

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Գերմանական Մարշալ հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) աջակցությամբ, մեկնարկում է «Ուժեղ ՔՀԿ-ներ՝ հանուն ժողովրդավարության» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունները, կառավարման համակարգերն ու  քաղաքականությունների բարելավմանն ուղղված ջանքերը։

Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն ՔՀԿ-ների կարողությունների գնահատման ու զարգացմանն ուղղված դասընթացներ։ Դասընթացի մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան ստանալու անհատական խորհրդատվություն` ինստիտուցիոնալ համակարգերի ուսումնասիրության և դրանց բարելավման ուղղությամբ։

Դասընթացի վայրը և ժամկետները

«Ուժեղ ՔՀԿ-ներ՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու «Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում» թեմայով երկօրյա դասընթացին։

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 23-24-ը՝ ժամը 10:00-17:00-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում  (հասցե` Ազատության 1/21, բն.22)

Դասընթացի թեմաները

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները․

  • Կառավարման ո՞ր համակարգերն են նպաստում ՔՀԿ-ների կայունությանը. ֆինանսական, վարչական, ծրագրային և մարդկային ռեսուրսների կառավարում, ֆոնդահայթայթում, հաղորդակցություն, ջատագովություն։
  • Ի՞նչ կանոնակարգերով է կառավարվում ՔՀԿ-ի գործունեությունը։

Դասընթացը կվարեն ԵՀՀ-ի աշխատակիցները և հրավիրված փորձագետներ։ Դասընթացում կիրառվող ինտերակտիվ մեթոդները հնարավորություն կտան մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել` փոխանակելու սեփական փորձը, կազմակերպական գործընթացների և ձևակերպված քաղաքականությունների ուղղություններով։

Ինչու՞ մասնակցել դասընթացին.

  1. Դասընթացի արդյունքում մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կստանան բարելավել իրենց կազմակերպությունների կառավարման համակարգերն ու ընթացակարգերը, նպաստելով երկարաժամկետ կայունության ամրապնդմանը։
  2. Մասնակից ՔՀԿ-ները հնարավորություն կստանան միանալ Բլեք Սի Թրասթ կազմակերպության ՔՀԿ-ների տարածաշրջանային ցանցին, բարելավել իրենց կարողությունները` դրամաշնորհային և այլ համագործակցային ծրագրերի դիմելու համար։

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ նոյեմբերի 11-ը լրացնել հայտը`   https://forms.gle/WUF4Eano5LB3gg9V7 ։

Դասընթացի մասնակցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Մարզերից ժամանող մասնակիցներին անհրաժեշտության դեպքում կտրամադրվի ճանապարհածախս և գիշերակաց։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի օգնական Սեդա Առաքելյանին՝  [email protected] էլ․ հասցեի միջոցով կամ +374 98 190 791 հեռախոսահամարով։

***

Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և «Բլեք Սի Թրասթ»-ի տեսակետները։