«Համակեցության պատմություններ. ինչ կարող են տալ մարդկային պատմություններն այսօրվան»
Աշխատարանի մասնակցության հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է Տավուշի մարզում բնակվող 18-30 տարեկան երիտասարդներին դիմելու՝
«Համակեցության պատմություններ. ինչ կարող են տալ մարդկային պատմություններն այսօրվան» թեմայով աշխատարանին մասնակցության համար:
Աշխատարանը տեղի կունենա 2026 թ. դեկտեմբերի 17-19-ը՝ Իջևանում։
Ծրագրի նպատակն է բանավոր պատմության մեթոդաբանության միջոցով անդրադառնալ տարածաշրջանի, ժողովուրդների համակեցության մարդկային պատմություններին՝ հարստացնելու համար անցյալի մասին պատկերացումները:
Դիմելու կարգը
Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտը՝ մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ։ Տեղերը սահմանափակ են:
Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ կապ հաստատել +374 10 251575:
Մասնակցության պայմանները
- Ծրագրին կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդները Տավուշի մարզից։
- Ծրագրին մասնակցությունն անվճար է։ ԵՀՀ-ն կհոգա մասնակիցների կեցության և ճամփորդելու ծախսերը՝ դեպի Իջևան և հետ։
- Աշխատարանի բոլոր երեք օրերին մասնակցությունը պարտադիր է։
Մասնակիցները սոցիալական մարդաբանների դասընթացներին կսովորեն բանավոր պատմության մեթոդաբանությունը, կքննարկեն մարդկային պատմությունների նշանակությունը, ձեռք կբերեն հետազոտական հարցեր մշակելու, հարցազրույցներ վարելու և պատմություններ փաստագրելու գործնական հմտություններ։
Եռօրյա աշխատարանում կփորձարկվի նաև դաշտային աշխատանքի պիլոտային տարբերակը. Տավուշի մարզի համայնքների բնակիչներից պատմություններ կհավաքագրվեն, հիշողություններ կփաստագրվեն: Եթե հավաքագրված նյութերի որակը թույլ տա, դրանք հետագայում մասնագիտական աջակցության միջոցով կմշակվեն և կվերածվեն մեդիա բովանդակության: