«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ուսանողներին և այլ հետաքրքրված անձանց սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 11:00-17:00 մասնակցելու «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացին, որը կվարի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը, ով մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Դասընթացը տեղի կունենա Գյումրի քաղաքում (Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, Գյումրի ինֆոտուն, հասցե՝ Մկրտչյան 38ա, բն․1):
Դասընթացի խնդիրներն են․
- Մասնակիցներին ներկայացնել արդարադատության, պետության, իշխանությունների տարանջատման առանձնահատկությունները,
- Զարգացնել ոլորտային հմտությունները ու կարողությունները՝ նպաստելով մարզային քաղաքացիական հասարակության և երիտասարդության ակտիվացմանը։
Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել ԵՀՀ և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հետագա մասնակցության համար անհրաժեշտ փորձ։
Դիմելու կարգը․
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV, անդամակցության դեպքում նշել նաև ՀԿ-ի անունը) և մասնակցության հաստատումը [email protected] էլ․ հասցեին մինչև սեպտեմբերի 21-ը։
Շիրակի այլ բնավայրերից Գյումրի հասնելու ճանապարհածախսը կփոխհատուցվի կազմակերպիչների կողմից։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Տաթևիկ Ղարիբյանին` (+37491) 501 027 հեռախոսահամարով։
***
Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։