Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի ծրագրերի ղեկավար

Ijevan_infotun_pic

Հայտարարության տեղադրման ամսաթիվ. 23.04.2021

Հայտարարության փակման ամսաթիվ. 10.05.2021

Վայրը. Իջևան, Հայաստան

Պաշտոնը. Գրասենյակի/Ծրագրերի ղեկավար Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային  Մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ)

Աշխատավարձը․ մրցակցային, նախկին աշխատանքային փորձին համապատասխան

Պայմանագրի տևողությունը. 1 տարի՝ պայմանագրի երկարացման հեռանկարով

Աշխատանքի նկարագիր

Գրասենյակի/Ծրագրերի ղեկավարը պատասխանատու է ԵՀՀ ՀՄ արդյունավետ գործունեության կազմակերպման համար, ղեկավարում է Հիմնադրամի ընթացիկ ծրագրերը Հայաստանի Հյուսիսային շրջաններում, ինչպես նաև նպաստում է ԵՀՀ ՀՄ-ի ռազմավարության մշակմանն ու ֆոնդահայթհայթմանը:

Հիմնական գործառույթներ

Ծրագրերի կառավարում

  • ԵՀՀ-ի ղեկավար կազմի հետ սերտ համագործակցելով մշակել և իրականացնել ԵՀՀ ՀՄ-ի ռազմավարությունը.
  • Կազմակերպել և վերահսկել ծրագրերի գործողությունները (խորհրդակցելով ԵՀՀ թիմի հետ).
  • Ղեկավարել ԵՀՀ ՀՄ այլ աշխատակիցներին.
  • Խորհրդակցելով ԵՀՀ ֆինանսական թիմի հետ կառավարել ծրագրերի բյուջեները.
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել ծրագրերի մշտադիտարկում.
  • Պատրաստել ընթացիկ հաշվետվություններ. ուղարկել բովանդակային և ֆինանսական հաշվետվությունները համապատասխան դոնոր(ներ)ին՝ համաձայնեցնելով դրանք ծրագրային գործընկերների, ԵՀՀ ղեկավարության հետ.
  • Իրականացնել ծրագրերի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումներ՝ առաջնորդվելով ԵՀՀ քաղաքականություններով և ընթացակարգերով.
  • Համակարգել և իրականացնել ԵՀՀ ՀՄ-ի ֆոնդահայթհայթումը՝ համագործակցելով ԵՀՀ ծրագրային թիմերի հետ.
  • Պատրաստել և տարածել հրատարակչական և կայքէջի նյութեր ԵՀՀ ՀՄ-ի ծրագրերի վերաբերյալ, կամ կազմակերպել պատրաստումը և տարածումը.
  • Ընդլայնել ԵՀՀ ՀՄ-ի շահառուների շրջանակը և ակտիվորեն ներգրավել նրանց ծրագրային գործունեության մեջ.
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել Հիմնադրամը հանդիպումների և քննարկումների ժամանակ.
  • Կատարել ԵՀՀ տնօրենի կողմից հանձնարարված այլ պարտականություններ:

Գրասենյակային աշխատանքների համակարգում

  • Իրականացնել ԵՀՀ ՀՄ գրասենյակի վարձակալության և գրասենյակային պարագաների մատակարարման համար անհրաժեշտ աշխատանքները.
  • Վերահսկել գրասենյակի գույքագրման գործընթացները՝ ներառյալ ապրանքների գնումները, կահույքի և այլ հարմարությունների պահպանումը՝ հետևելով ԵՀՀ քաղաքականությանը և ընթացակարգերին.
  • Համակարգել տեղական և միջազգային գործընկերների այցելությունները դեպի ԵՀՀ ՀՄ, անհրաժեշտության դեպքում նաև փոխադրումների, ընդմիջման և գիշերակացի կազմակերպումը.
  • Պահպանել գրասենյակի փաստաթղթավորման և արխիվացման համակարգերը՝ անցանց և առցանց նամակագրության և այլ հաղորդակցությունների համար:

Պահանջվող որակավորումները

  • Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է սոցիալական գիտությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխատանքների կամ բիզնես կառավարման ոլորտներում.
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ՝ նախընտրելի է ՀԿ ոլորտում և (կամ) բիզնեսում.
  • Ծրագրերի մշակման և կառավարման մեթոդների և գործիքների իմացություն.
  • Ծրագրերի ռազմավարության մշակման և իրականացման փորձ.
  • Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտի գործունեության, մարտահրավերների ու հնարավորությունների իմացություն.
  • Դոնոր համայնքի կողմից, հատկապես՝ Տավուշի և Լոռու մարզերում իրականացվող ծրագրերի իմացություն.
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն):

Պահանջվող հմտություններ

  • Զարգացման ծրագրերի մշակման և կառավարման գերազանց հմտություններ.
  • Տեքստեր / ծրագրային առաջարկներ գրելու հմտություններ.
  • Հաղորդակցական հմտություններ, մասնավորապես `գաղափարները արդյունավետ կերպով արտահայտելու ունակություն.
  • Վերլուծական հմտություններ և խնդիրների առաջացման դեպքում գործնական լուծումներ առաջադրելու ունակություն.
  • Քննադատական մտածողության հմտություններ և մեդիա խոսույթի վերաբերյալ դատողություններ անելու կարողություններ.
  • Հասուն դատողություններ և որոշումներ կայացնելու ունակություններ.
  • Ժամանակի կառավարման հմտություններ.
  • Մանրամասների հանդեպ ուշադրություն.
  • Սուղ ժամկետներ սահմանելու և դրանց հետևելու կարողություն` ներառյալ մի քանի առաջադրանքներ միաժամանակ կատարելու և արագ զարգացող միջավայրում սթրեսը կառավարելու ունակություններ.
  • Թիմում աշխատելու կարողություններ և հանդուրժողականություն. տարբեր տեղական և միջազգային դերակատարների հետ աշխատելիս անձնական նախապաշարմունքներն ու կարծրատիպերը հաղթահարելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն ուղեկցող նամակ՝ նկարագրելով պաշտոնին իրենց համապատասխանելիությունը և ինքնակենսագրությունը՝ անգլերեն կամ հայերեն տարբերակներով մինչ 2021 թ.-ի մայիսի 10-ը՝ [email protected] էլ. հասցեին:

Թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել պաշտոնի անվանումը. Գրասենյակի/Ծրագրերի ղեկավար և Ձեր անուն-ազգանունը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին փուլ անցած թեկնածուները: