Ծրագրի նպատակն էր զարգացնել հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանների և լրատվամիջոցների կազմակերպական կարողությունները` կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Շատ միջազգային դոնոր կազմակերպություններ աջակցում են Հայաստանի հասարակական կազմակերպություններին` ֆինանսներ հայթայթելու, ծրագրեր իրականացնելու և ղեկավարելու հմտություններ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, 2004 թ. «Համաշխարհային ուսուցոմ» կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն` Հայաստանի շատ հասարակական կազմակերպությունների մոտ դեռևս նկատվում են աշխատանքների արդյունավետության անկում:
2006 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց «Կազմակերպական կարողությունների զարգացում» ծրագիրը, որն ուղղված էր հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանների ու լրատվամիջոցների կազմակերպական կարողությունների զարգացմանը: Հիմնադրամի աշխատակիցներն անցկացրել են կազմակերպական կարողությունների գնահատման աշխատանքներ, որի արդյունքում ուսումնասիրել են այն ոլորտները, որոնց զարգացումն էական նշանակություն ունի կազմակերպությունների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու և ծառայությունները բարելավելու համար: Ուսումնասիրության արդյունքում արված առաջարկներն օգնել են գործակից կազմակերպություններին մշակելու գործողությունների ծրագրեր`ուղղված ներքին աշխատանքային ընթացակարգերի ու կարողությունների զարգացմանը:
Գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամը շարունակաբար խորհրդատվական աջակցություն է տրամադրել յուրաքանչյուր կազմակերպությանը:
Սույն ծրագիրը կազմում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի բոլոր ծրագրերի բաղկացուցիչ մասը և հետամուտ է բարելավելու դրամաշնորհառուների կազմակերպական կայուն գործելակերպը:
Կազմակերպության գնահատում
Կիրառելով «արժեքավորման հարցում» մեթոդը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, առաջին հերթին, հանդիպել է կազմակերպության ներկայացուցիչների հետ և զրուցել կազմակերպության ուժեղ կողմերի ու ձեռքբերումների մասին: Այնուհետև, հիմնադրամի աշխատակիցները տվյալ կազմակերպության աշխատակազմի հետ միասին ուսումնասիրել և գնահատել են կազմակերպության ռազմավարությունը, կառուցվածքն ու հետևյալ համակարգերը.
- վարչարարություն
- պլանավորում
- ծառայությունների մատուցում
- հաղորդակցություն
- մարդկային և ֆինանսական ռեսուրսների կառավարում
- մարկետինգ
Գործողությունների ծրագիր
Կազմակերպական կարողությունների գնահատման աշխատանքների ավարտից հետո Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակիցներն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույց են պատրաստել և ներկայացրել համապատասխան գործակից կազմակերպությանը: Զեկույցը հիմք է հանդիսացել` սկսելու առաջարկների իրականացման շուրջ քննարկումները, որի ժամանակ հիմնադրամի օգնությամբ, տվյալ գործակից կազմակերպությունը մշակել է գործողությունների ծրագիր: Այն ներառում էր գործողությունների համակարգված շարք, որի իրականացման արդյունքում ակնկալվում էր բարելավել ծառայությունների մատուցման որակն ու աշխատանքների արդյունավետ կատարումը:
Աջակցություն գործողությունների ծրագրի իրականացմանը
Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը շարունակաբար տրամադր ել է խորհրդատվական աջակցություն և անհրաժեշտության դեպքում` օգնել խորհրդականների ընտրության հարցում: Որոշ կազմակերպություններ նաև դրամաշնորհներ են ստացել` գործողությունների ծրագրերն իրականացնելու համար: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը անցկացրել է ևս մեկ ուսումնասիրություն` գնահատելու տվյալ գործակից կազմակերպության կազմակերպական կարողությունների զարգացման աստիճանը:
2006 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ընտրեց վեց գործակից կազմակերպություն` մասնակցելու «Կազմակերպական կարողությունների զարգացում» ծրագրին: Դրանցից հինգն ստացել են դրամաշնորհային աջակցություն` գործողությունների ծրագրերն իրականացնելու համար: Այդ գործակից կազմակերպություններն են`
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը
- Հայաստանի «Մայրության կենտրոն» հ/կ
- ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրա-արդյունաբերական պալատը
- Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հ/կ
- Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը
- «Դիլնետ սերվիս» կրթական հ/կ
Կատարած աշխատանքների արդյունքում.
-
Չորս գործակից կազմակերպություններ իրենց համայնքներում կարիքի գնահատման աշխատանքներ են իրականացրել։
-
Երեք նոր ծառայություններ են մշակվել գործակից կազմակերպությունների կողմից։
-
Երեք կազմակերպություններ վերանայել են իրենց կառավարման կառուցվածքը և ընդգրկել նոր անդամներ կառավարման մարմիններում։
-
Երկու կազմակերպություն Հայաստանի մարզերում հիմնել են երեք մասնաճյուղեր։
-
Գործակից կազմակերպությունները հայթայթել են ավելի քան 70000 ԱՄՆ դոլար։
-
Ավելի քան 65 կամավորներ և նոր անդամներ են համալրվել գործակից կազմակերպություններում։
2007 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ընտրել է վեց նոր կազմակերպություն` ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար:
Համապատասխան նյութ
Կազմակերպական կարողությունների զարգացում
«Կազմակերպական կարողությունների զարգացում» ծրագիրն ուղղված էր հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանների ու լրատվամիջոցների կազմակերպական կարողությունների զարգացմանը: