Ի՞նչ է պետք իմանալ համավարակից պաշտպանվելու համար

Ինչպես ցանկացած ռեսպիրատոր վարակ, COVID-19-ը անցնում է օդակաթիլային եղանակով, մասնավորապես, հազի միջոցով: Ամեն անգամ հազալիս կամ փռշտալիս վարակված մարդը կարող է տարածել ավելի քան 3.000 վարակված կաթիլ` քթից կամ բերանից: Վարակված կաթիլներն ընկնում են շրջակա որևէ մակերևույթի (հագուստ, դեմք, ձեռքեր և այլն) վրա, իսկ ավելի փոքր կաթիլները կարող են մնալ օդում։

ԵՀՀ-ն հավաքագրել և մեկտեղել է բոլոր այն կարևոր փաստերը, որոնք իմանալով կարող ենք հնարավորինս պաշտպանվել Covid-19 համավարակից։