Տեքստ հրատարակելը մասնագիտություն է: Սակայն այսօր, համացանցի տարածման եւ տպագրական գործի հեշտացման պայմաններում, շատ ոչ մասնագետներ զբաղվում են նաեւ հրատարակելով՝ պարբերաբար կամ առանձին դեպքերում: Դրան գումարած, Հայաստանում հրատարակչի մասնագիտությանը ծայրեիծայր տիրապետողներ գրեթե չկան: Աշխատանքի բաժանումն իր իմաստը կորցրել է համակարգչային աշխարհի զարգացման շնորհիվ, սակայն դրա հետքերը մնում են, եւ, երբ աշխատանքի՝ թվացյալ առաջընթացի պատճառով առաջացած կոպիտ բաժանումը պահպանվում է, դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ՝ հանգեցնելով ոչ որակյալ տպագրական նյութերի լույսընծայման: