Խաղագետ

Սույն ձեռնարկով ներկայացվում են Վայոց ձորի մարզի Զեդեա, Ազատեկ, Ռինդ և Արենի գյուղերի ամենատարեց մարդկանց շրջանում հարցումների արդյունքում գրառված խաղեր: Այդ խաղերը նշված գյուղերում շատ տարածված են եղել, և խաղացել են թե՛ սովորական օրերին, թե՛ տարբեր առիթների ժամանակ՝ ինչպես տղաները, այնպես էլ աղջիկները: Դրանք զարգացրել են ուշադրությունը, տարածական կողմնորոշումը, ճկունությունը, արագաշարժությունը, ֆիզիկական ուժը և այլ հատկանիշներ: