Ձեռնարկը նախատեսված է հակամարտություն լուսաբանող լրագրողների համար դասընթացներ և սեմինար պարապմունքներ կազմակերպողների համար: Այն նպատակ ունի լրացնելու լրագրողների գիտելիքներն ու հմտությունները հակամարտությունների բարեխիղճ և անաչառ լուսաբանման աշխատանքում:
Ձեռնարկը հագեցած է անհրաժեշտ տեղեկություններով, իսկ հավելվածներում տրված են պարապմունքների համար հարկավոր նյութերը: Անհրաժեշտության դեպքում Եվրասիա համագործակցություն հիմադրամը պատրաստ է լրացուցիչ նյութեր տրամարդել ուսուցանողներին:
Հույս ունենք, որ ձեռնարկն իր համեստ ներդրումը կունենա հակամարտությունների պրոֆեսիոնալ լուսաբանման գործում և կծառայի հակամարտող երկրների բազմաթիվ լրագրողների, ինչպես նաև նրանց հասարակությունների՝ տեղեկատվության իրավունքի իրականացմանը: