2018 թ. ապրիլյան Բաց ձեռքերի հեղափոխությունը հարուցեց միջազգային հանրության զարմանքը։ Այն տեղի ունեցավ կիսաիշխանավարական (կիսաավտորիտար) երկրում, որը վարընթաց շարժվում էր դեպի իշխանավարություն՝ ավելի ու ավելի նեղացնելով քաղաքացիական ակտիվիզմի տիրույթը։ Խաղաղ, ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը մեծ հնարավորություններ ստեղծեց երկրի ժողովրդավարական և կայուն զարգացման համար, սակայն քաղաքացիական հասարակությունը (ՔՀ) պետք է ջանքեր գործադրեր՝ ապահովելու հեղափոխության օգուտների շարունակականությունը և օգնելու կառուցել բարեփոխումների նախաձեռնման կամ զարգացման տեսլական և ռազմավարություն բոլոր ոլորտներում։