Այս ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական կայունության նախաձեռնության վերլուծաբանների կողմից` Հայաստանում և Թուրքիայում: Այն բաղկացած է երկու բաժիններից (համապատասխանաբար Թուրքիայի և Հայաստանի վերաբերյալ): Յուրաքանչյուր բաժին սկսվում է երկրների մասին հիմնական տեղեկություններից և ավարտվում հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների և հասարակական դիվանագիտության ընդհանուր նկարագրությամբ ու կարճ ժամանակագրությամբ` սկսած Հայաստանի անկախացումից:
Յուրաքանչյուր բաժին բաղկացած է ենթաբաժիններից: Առաջին ենթաբաժինը ներկայացնում է յուրաքանչյուր երկրի հիմնական խաղացողներին (օր. հիմնական ԶԼՄ-ներին, առաջատար բիզնես խմբերին, վերլուծական կենտրոններին և այլն): Երկրորդ ենթաբաժինը կենտրոնացած է Հայաստան-Թուրքիա բանավեճում ընդգրկված գործիչների վրա (այն ԶԼՄ-ները, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, կամ այն գործարարները, ովքեր ցանկանում են աջակցել երկու երկրների միջև առավել սերտ առևտրային հարաբերությունների հաստատմանը):
Բաժինները ներկայացնում են հետևյալ ոլորտները. հիմնական տվյալներ, գործունեություն և առնչություններ, նախկինում կատարված աշխատանքը կամ հայտարարությունները, որոնք առնչվում են Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, կոնտակտների վերաբերյալ տեղեկատվություն, լուսանկարներ: