Հետազոտության նպատակն է համեմատական վերլուծությամբ ներկայացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների բարձրացման և կատարելագործման հնարավորությունները՝ հիմք ընդունելով միջազգային իրավական չափանիշները, իրավունքի զարգացման առաջադեմ միտումները և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները։
Հետազոտությունը պատրաստել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: