Առկա ուսումնասիրությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի երիտասարդական բաժանմունքի «Հայաստանի կրոնական փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանություն. առցանց պայքար անհանդուրժողականության դեմ» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական օժանդակությամբ:
Ծրագիրը կենտրոնացել է փոքրամասնություն կազմող խմբերի, հատկապես կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների և երիտասարդների իրավունքների վրա և նպատակ ունի կրթության ու իրազեկվածության բարձրացման միջոցով պայքարել փոքրմասնությունների դեմ ուղղված անհանդուրժողականության դեմ: Փոքրամասնությունների երեխաների և երիտասարդների խնդիրները լավ հասկանալն այդ գործընթացում կարևոր քայլ է, որը չի կարող իրականացվել առանց երեխաներին և երիտասարդներին ներգրավելու: