Գրագողությունը Հայաստանի Հանրապետության բուհական համակարգի առջև կանգնած կարևոր խնդիրներից մեկն է: Վերջինիս առաջացման համար գոյություն ունեն անմիջական պատճառներ, որոնք վերաբերում են խնդրի ընկալմանը և գրավոր աշխատանքների կազմակերպման ֆորմատին: Ի մասնավորի, Հայաստանի բուհական համակարգում ամբողջությամբ չեն գիտակցված գրագողության հետևանքները: Գոյություն չունի երևույթի նկատմամբ մեկ ընդհանուր ինստիտուցիոնալ մոտեցում, իսկ բուհական համակարգը ուսանողին բավարար չափով չի իրազեկում գրագողության վտանգների մասին: Բուհական համակարգը գործնականում չի խրախուսում ուսանողի ինքնուրույն մտածելակերպը և չի զինում համապատասխան գիտելիքներով ինքնուրույն գրավոր աշխատանք կատարելու համար: