Ձեռնարկը քննադատական մտածողության հազվագյուտ հրատարակություն է, որը գրված է հայերեն և նախատեսված է հայալեզու լսարանի համար: Այն հիմնված է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) մեթոդական և ուսումնական պրակտիկայի և իր մասնագետների կուտակած փորձի վրա: Ձեռնարկը պարունակում է քննադատական մտածողության և մեդիագրագիտության վերաբերյալ տեսական մաս, ինչպես նաև տրամաբանական սխալների ցուցակ՝ թարգմանված հայերեն և հարմարեցված հայալեզու լսարանի համար։