Սույն իրավական ուսումնասիրության շրջանակներում.
- ուսումնասիրվել են ՀՀ օրենսդրության մեջ խտրականության արգելմանն առնչվող խնդիրներն ու բացերը,
- ուսումնասիրվել է խտրականության արգելման մասին առկա օրինագիծը, այն համեմատելով Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Մոլդովայում և Վրաստանում գործող օրենքների հետ,
- մեկնաբանվել է համապատասխան օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ կոնկրետ դեպքերի օրինակով,
- կոնկրետ առաջարկություններ են ներկայացվել իրավիճակի բարելավման նպատակով։