Իրավունքահեն կառավարման հիմքում ընկած են Հռչակագրով, միջազգային և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մարդու արժանապատվության, հավասար և անօտարելի իրավունքների հանդեպ հարգանքը, ինչպես նաև դրանցից բխող մասնակցային, ներառական և թափանցիկ հանրային կառավարման մոդելները։
Իրավունքահեն կառավարումը պատկերացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ, թե ինչ են, ըստ էության, մարդու իրավունքները, ինչու են դրանք համընդհանուր և համամարդկային, որն է կապը միջազգային իրավունքի և տեղական ինքնակառավարման մակարդակների միջև և, վերջապես, հասկանալ, թե ինչ ազդեցություն ունի այս ամենը մեր կյանքի և կենսագործունեության վրա։