Սույն զեկույցը ձգտում է ներկայացնել գաղափարներ և տվյալներ, որոնք կարող են նոր հնարավորությունների զգացում, ծրագրային նախաձեռնություններ և խթանիչ ազդակներ ձևավորել Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև հետագա երկխոսությունը խթանելու համար: Զեկույցը հիմնված է այն ազատական ենթադրության վրա, որ քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը կարող է նշանակալից ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների և երկու պետությունների միջև կապերի վրա: Զեկույցը մեծապես հիմնված է հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են Հայաստանում և Թուրքիայում 2011 թվականի գարնանը, երբ երկու երկրների միջև սահմանը շարունակվում էր փակ մնալ: Զեկույցը համակողմանիորեն ներկայացնում է քաղաքացիական հասարակության հիմնական շահառուների կողմից արված որոշ առաջարկություններ, որոնց համաձայն` անհրաժեշտ է շարունակել ու խթանել երկխոսությունը` անկախ առկա ռիսկերից: