Ուսումնասիրություն․ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի կիրարկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ

Հետազոտությունը կատարվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ»ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հետազոտության բովանդակությունը և արտահայտված տեսակետները պատկանում են միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին և կարող են չհամընկնել Եվրոպական միության, ինչպես նաև ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի տեսակետների հետ:

Սույն ուսումնասիրությունն իրականացրել է աշխատանքային իրավունքի փորձագետ Էլեն Մանասերյանը, նպատակ ունենալով մեկտեղել Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի եզրակացությունները Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի՝ ՀՀ կողմից վավերացված դրույթներին: Ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել քաղաքականություն մշակողներին, քաղաքացիական հասարակության անդամներին, սոցիալական և աշխատանքային իրավունքներով զբաղվող փորձագետներին: