Սույն ձեռնարկում ներկայացվում են Եվրոպական միության մասին կարևոր և նշանակալի տեղեկություններ: Այն նկարագրում է եվրոպական ինտեգրման գաղափարախոսության էությունը և արժեհամակարգը, որն ընկած է Եվրոպայի միավորման հիմքում: Ձեռնարկում ներկայացվում է ԵՄ պատմությունը և պարզաբանվում կառուցվածքը, ինչպես նաև նկարագրվում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները:
Ձեռնարկի մշակման ընթացքում նպատակ է դրվել ստեղծել հետաքրքիր և դյուրըմբռնելի ինֆորմացիայի աղբյուր, որը կլրացնի հայաստանյան հասարակությունում առկա տեղեկատվական բացը, ինչպես նաև դինամիկ և կլանող տեքստի միջոցով պատասխանել եվրոպական հարթության վերաբերյալ հայաստանյան ընթերցողի մոտ առկա բազմատեսակ հարցերին:
Ձեռնարկը հայաստանյան ընթերցողին կօգնի սեփական կարծիք ձևավորել այն մասին, թե ինչ է ԵՄ և ինչպիսին է Հայատան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը: Ձեռնարկի նպատակներից է նաև համաեվրոպական արժեքների հետ Եվրոպական միության կառուցվածքի, պատմական զարգացման և ինտեգրման գործընթացի տրամաբանական կապը ցույց տալը: Ձեռնարկի հրատարակումը հնարավոր դարձավ Քաղաքական և իրավական հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի (AEPLAC) աջակցության շնորհիվ: